Երևան` սնդուսափայլից դուրս (ՖՈՏՈՇԱՐՔ)
Մոտ երկու տարի առաջ մեկը մյուսի հետևից սկսեցին քանդվել կամ քանդվելու վտանգի տակ ընկան մայրաքաղաքի հին շինությունները: Պաշտոնյաներից մեկն էլ անգամ դրանք «սառայ» անվանեց:
Երևանը վարդագույն քաղաք է, չնայած, որ քաղաքի այցեքարտը հանդիսացող 19-րդ դարի շենքերը կառուցված էին սև տուֆից: «Դոլարի» շենքեր, այսպես էին անվանում այդ շենքերը, քանի որ Առաջին հանրապետության տարիներին դրանք կառուցվել էին ամերիկյան դրամաշնորհների և բարեգործությունների միջոցով: Եվ սկսվեց լուսանկարչական արշավ: Գեղեցիկ, հմայիչ ու հին Երևանի թեմաներով լուսանկարները ողողել էին համացանցն ու տարբեր պարբերականներ: Բոլոր նկարներն էլ ցույց էին տալիս Երևանը իր գեղեցիկ ու կրեատիվ կողմերով: Բայց Երևանը միայն Փոքր կենտրոնն ու հին շենքերը չեն:
Նայեք այս լուսանկարներին, սա էլ է Երևանը, ու ոչ թե քաղաքի հետնախորշերը, այլ Կենտրոնին շատ մոտ: Այստեղ էլ են ապրում երևանցիներ, նույնիսկ ավելի հին երևանցիներ: Բայց կյանքն այս տեղերում մի փոքր այլ հունով է ընթանում: Այստեղ «արևային» են ոչ միայն ժամացույցներն ու էլեկտրականության պանելները, այլև հասարակական տրանսպորտը, խանութները, դեղատները, նույնիսկ՝ գրավատները: Մութն ընկավ՝ վերջ, կմնաս փողոցում, կամ առանց ծխախոտի, իսկ հույժ կարևոր դեղերն էլ պետք է մի փոքր հեռու փնտրես, կամ էլ նախորոք գնես:
Կարդա նաև
Newmag-ը Արմենիա Հ/Ը եթերում ներկայացրեց Ժոել Դիկերի «Բալթիմորների գիրքը» և Պասկալ Բրուկների «Իմ փոքրիկ ամուսինը» վեպերը (տեսանյութ)
Newmag Book Salon․ Քաղաքի հենց սրտում հրատարակչությունը ձևավորում է գրական ու քաղաքային նոր մշակույթ
Ինքնուրույն մտածողների փակ համայնք/ Newmag-ի ղեկավարը ներկայացրեց Signature Club-ը (տեսանյութ)
Newmag հրատարակչությունն Արմենիա Հ/Ը «Բարի լույս» ծրագրում ներկայացրեց երկու նոր գիրք (տեսանյութ)