BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Դերասանությունից դեպի քաղաքականություն․ 15 հայտնի

Դերասանությունից դեպի քաղաքականություն․ 15 հայտնի դերասաններ, որոնք դարձել են քաղաքական գործիչներ

Ronald Reagan / Ռոնալդ Ռեյգան


Անկասկած, պատմության մեջ ամենահայտնի դերասանը, որը դարձավ քաղաքական գործիչ։ Դերասան Ռեյգանը ԱՄՆ նախագահ դարձավ 1981-ին։ Մինչև քաղաքական կարիերա սկսելը, Ռեյգանը Warner Brothers Studios-ի հետ 7 տարվա պայմանագիր էր կնքել, որտեղ նա աշխատել է բազմաթիվ ֆիլմերի վրա: Նա նաև ծառայել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի կինոֆիլմերի բլոկում և կինոդերասանների Գիլդիայի նախագահն էր 1947-1960 թվականներին։

John Davis Lodge / Ջոհն Լոջ


Ամերիկացի դերասան, հետո՝ քաղաքական գործիչ։ Նա 1930-40-ականները կինոյի և բեմի աստղն էր (“Little Women,” “The Scarlet Empress”)։ Լոջը նոր համբավ ձեռք բերեց, երբ 1947-ին ընտրվեց ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ։ 1951-1955 թվականներին Կոնեկտիկուտի 79-րդ նահանգապետն էր, ԱՄՆ դեսպանն էր Իսպանիայում, Արգենտինիայում և Շվեյցարիայում։  

George Murphy / Ջորջ Մերֆի


Բազմաթիվ երաժշտական ֆիլմերի աստղն էր, երբ դեռ նոր էր ստեղծվել խոսող կադրը։ Մերֆին 1950-ին Օսկար ստացավ «կինոինդուստրիայում ունեցած մեծ ավանդի համար» անվանակարգում։ Նա 1964-ին Կալիֆոռնիայից Հանրապետական սենատոր դարձավ, և միակ սենատորն էր, որն աստղ ուներ Հոլիվուդի փառքի ճեմուղում։

Helen Gahagan Douglas / Հելեն Գահագան Դուգլաս


1920-ականների Բրոդվեյ դերասանը պատմություն կերտեց, երբ Կալիֆոռնիա նահանգից ընտրվեց Կոնգրեսում, որպես առաջին Դեմոկրատ կին։ Նա ծառայել է ԱՄՆ ներկայացուցիչների պալատում 1945-1951 թվականներին, աշխատել է կանանց աջակցության և իրավունքների պաշտպանության ոլորտում։ 1950 թվականին մասնակցել է նախընտրական քարոզարշավին ԱՄՆ Սենատում ընտրվելու համար, բայց պարտվել է հանրապետական Ռիչարդ Նիքսոնին՝ ավարտելով իր քաղաքական կարիերան։

Fred Grandy / Ֆրեդ Գրենդի


1970-80-ականների սիթքոմների հայտնի դերասանն էր։ Նա 1986-ին ընտրվել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում, որտեղ մնաց 4 տարի։ 1994-ին պայքարեց Այովայի նահանգապետ դառնալու համար, սակայն չնչին տարբերությամբ պարտվեց։ Որպես դերասան, Գրենդին վերջին անգամ երևացել է The Mindy Project ամերիկյան կատակերգական սերիալի 3-րդ եթերաշրջանում։

Ben Jones / Բեն Ջոնս


Նրան որպես Քութեր են ճանաչում The Dukes of Hazzard հեռուստաշոուիից։ Դեմոկտրատ Ջոնսի երկրորդ կարիերան ԱՄՆ ներկայացուցիչների պալատում էր։ Ծառայել է 1989-ից 1993 թվականներին։ Այնուհետև 1994-ին սենատում տեղը կորցնելուց հետո վերադարձավ արվեստի դաշտ։ 

Shirley Temple Black / Շիրլեյ Թեմփլ Բլեք


Ոչ ոք չէր կռահում, որ մանկական դերեր խաղացող դերասանը մի օր հեռուն կգնա իր հազարավոր ընտանեկան ֆիլմերի միջոցով։ Ընդգրկվել է Ամերիկյան կինոակադեմիայի կազմած Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 մեծագույն աստղերի ցանկի 18-րդ տեղում։ 6 տարեկանում ստացել է Օսկար, որպես լավագույն անչափահաս դերասան, Օսկար ստացած ամենափոքր անձնավորությունն է։ Կինոկարիերայի ավարտից հետո անցել է քաղաքական գործունեության, եղել է ԱՄՆ դեսպանը Չեխոսլովակիայում։  Խաղացել է 50-ից ավելի ֆիլմերում։

Clint Eastwood / Քլինթ Իսթվուդ


Ամերիկացի կինոդերասան, ռեժիսոր, պրոդյուսեր, ով նաև իր ֆիլմերի համար երաժշտություն է գրում։ Համարվում է Հոլիվուդի կենդանի լեգենդներց մեկը։ 1986-ին Իսթվուդը դարձել է Carmel-by-the-Sea-ի քաղաքապետ։

Fred Thompson / Ֆրեդ Թոմփսոն


Ամերիկացի քաղաքական գործիչ, դերասան և իրավաբան։ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ, 1994-ից 2003 թվականներին Թենեսի նահանգից ԱՄՆ Սենատի անդամ էր։

Arnold Schwarzenegger / Առնոլդ Շվարցենեգեր


Ծագումով ավստրիացի ամերիկյան դերասան, բոդիբիլդինգի մարզիկ, քաղաքական գործիչ, ԱՄՆ-ի հանրապետական կուսակցության անդամ, Կալիֆոռնիայի 38-րդ նահանգապետը 2003-2011 թթ.։ Իր նահանագապետ եղած ժամանակում Կալիֆոռնիա նահանգը ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը։


Կարդացեք նաև․



Al Franken / Էլ Ֆրանկեն


«Saturday Night Live» ամերիկյան հեռուստաշոուի սցենարիստ և հիմնադիր։ Ֆրանկենը լքեց կատակերգության աշխարհը, երբ 2009-ին Մինեսոտա նահանգից ընտրվեց ԱՄՆ սենատոր։ Նա Democratic–Farmer–Labor կուսակցության անդամ է։

Jesse Ventura / Ջեսի Վենտուրա


Եվս մեկ ներկայացուցիչ Մինեսոտայից, որն այդ նահանգում քաղաքական ալիք է բարձրացրել, նախկին մարտիկ է։ Վենտուրան 1999-ին Մինեսոտայի նահանգապետ է դարձել։ Իր կարիերան սկսել է ԱՄՆ ռազմածովային ուժերում, նախքան WWF-ում մեծ համբավ ձեռք կբերեր։

Jerry Springer/ Ջերի Սփրինգեր


Նրան ճանաչում են «The Jerry Springer Show»-ից։ Սփրինգերը մի քանի հեռուստաշոուներում դերասան էր։ Սփրինգերը Ցինցինատիի քաղաքապետ էր 1977-1978 թվականներին։

Kal Penn/ Քել Փեն


Գիտեի՞ք, որ նա աշխատել է Օբամայի համար։ «Harold & Kumar» կատակերգության, բազմաթիվ ֆիլմերի և հեռուստաշոուների, ներառյալ «House M.D.»-ի և «Battle Creek»-ի, աստղն էր։ Փենի երկրորդ կարիերան Սպիտակ տանն էր։ 2009-2011 թվականներին զբաղվել է Հանրային կապերի կառավարմամբ։ Նույնիսկ մի անգամ՝ 2010-ին, հեռացել է Սպիտակ տանն իր պաշտոնից, որպեսզի նկարահանվի «A Very Harold & Kumar 3D Christmas» ֆիլմում։

Melissa Gilbert / Մելիսա Գիլբերտ


«Little House on the Prairie»-ի 205 տեսարանները հերիք չէին։ Այս լոնգ-թայմ դերասան-տնօրենը 2016-ին առաջադրել էր իր թեկնածությունը ԱՄՆ կոնգրեսի ընտրություններում և հաղթել։  Ամիսների անց հեռացել է պաշտոնից առողջական խնդիրների պատճառով։

BACKSTAGE






Հետևեք newmag-ին  Telegram-ում և  Instagram-ում։





 

Տարածել