4 հնարք աշխատանքային օրն արդյունավետ դարձնելու համար
Ի՞նչ է պետք պրոդուկտիվ արդյունքի հասնելու համար: Այդպիսի խոսք կա` ինչպես օրդ սկսեցիր, այդպես էլ այն կշարունակվի: Եթե առավոտյան արդեն իսկ մոտդ քաոս է, չզարմանաք, եթե մինչև երեկո այն ուղեկցի ձեզ: Փորձագետ Փեգի Դանքանի կարծիքով այն ոչ թե սկսվում է առավոտյան, այլ` մինչև այդ: Փորձագետները վստահ են, որ պրոդուկտիվ օր ունենալու համար առաջնահերթ պետք է գիշերը լավ քնել, որպեսզի առավոտյան էներգիայի պակաս չլինի:
Համակարգեք ձեր օրակարգը.
Ժամանակն է, որ ձեր բոլոր անելիքները ըստ բաժինների գրի առնեք կամ մուտքագրեք օնլայն որևէ ծրագիր: Ամեն առավոտ պետք է գրել այդ օրվա բոլոր անելիքներն ու ըստ հերթականության անցնել դրանց կատարմանը: Դրանք պետք է դասակարգել հետևյալ երեք բաժիններով`
1. Շատ կարևոր (պետք է ավարտել 24 ժամվա ընթացքում),
2. Կարևոր (կարելի է նաև վաղը կամ մյուս օրն ավարտել) և
3. Քիչ կարևոր (այս բաժնում այն գործերն են, որոնք հրատապ չեն և հստակ վերջնաժամկետ չունեն)
Խնայեք ժամանակը
Եթե առավոտյան 5 րոպեից ավել ժամանակ եք ծախսում հագնվելու վրա, ապա պետք է սովորել հագուստն ընտրել նախորդ օրը: Այսպես ավելի շատ ժամանակ կխնայեք և աշխատանքից չեք ուշանա` սիպտված լինելով լսել ձեր տնօրենի փնփնթոցը: Առավոտյան նախաճաշը նույնպես պլանավորեք նախորդ օրը, որպեսզի առավոտյան արագ նախաճաշեք, հագնվեք ու դուրս գաք տնից:
Կարդացեք նաև.
- Ինչպե՞ս խուսափել զղջումներից. պարզաբանում է հոգեբանը
- Ձեռքսեղման 6 կանոն, որը պետք է հիշել
- 5 նշան, որ հոգնել եք կյանքից
.. մինչև աշխատանքի գնալը
Ատամները լվանալու ժամանակ նորություններ կարդալը, կամ էլեկտրոնային նամանակներին պատասխանելն այդքան էլ էֆեկտիվ չէ: Եթե շատ եք առնչվում էլեկտրոնային փոստի հետ, ապա պետք է օրվա ընթացքում հստակ ժամեր նշանակեք էլեկտրոնային փոստը ստուգելու և նամակներին պատասխանելու համար: Աշխատանքի հետ կապված նամակներն ու զանգերը պլանավորեք նախօրոք, որպեսզի աշխատանքի վայր հասնելուն պես իմանաք ձեր կարևոր անելիքները:
ժամանակ գտեք Ձեզ համար
Անգամ եթե ամեն ինչ համակարգված անեք, ձեր աշխատանքն անարդյունավետ կլինի եթե լիարժեք չեք սնվում և քիչ եք քնում: Ի՞նչ է պետք անել: Պետք է օրվա ընթացքում որոշակի ժամանակ հատկացնել ինքներդ ձեզ` լիցքաթափվելու համար: Փորձագետ ՄքՔինոնի կարծիքով, եթե ձեզ ժամանակ չեք հատկացնում, ապա օրվա ընթացքում ավելի շուտ եք հոգնում և ավելի շատ բարկանում: Հատկապես խիտ գրաֆիկով աշխատող մարդկանց համար օրվա ընթացքում լիցքաթափվելու ժամանակ է պետք` էներգիայով վերալիցքավորվելու համար:
Հետևեք newmag-ին Telegram-ում և Instagram-ում։