ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

8 պատճառներ, որոնք կարող են փչացնել ձեր սեքսը

8 պատճառներ, որոնք կարող են փչացնել ձեր սեքսը

Կողմնակի մտքեր


Լիքը գործեր կան, նորոգում պետք է անել, սպասքը պետք է լվանալ. Այս ամենը շատ է խանգարում կենտրոնանալ զգացողությունների վրա: Լավ սեքսի ոսկե կանոնն է. Մտածեք միայն մտերմության մասին:

Ֆիզիկական խնդիրներ


Սեփական մարմինը չսիրելը բացասաբար է անդրադառնում սեքսուալ ցանկության և սեքսի որակի վրա: Ձեզ կարող է թվալ, որ մարմնի թերությունների պատճառով չեք գրավում զուգընկերոջը: Իսկ դա ենթագիտակցական մակարդակով ցածրացնում է սեքսի նկատմամբ հետաքրքրությունը: Դիմացինն էլ չի հասկանում ձեր փակված լինելը և խնդիրը փնտրում է իր մեջ: Հասկացեք,  եթե զուգընկերը ձեզ հետ սեքսով է զբաղվում, նշանակում է նա ցանկանում է ձեզ և ընդունում է ձեր մարմինը:

Սով


Եթե դիետա եք պահում, միայն մտածում եք սննդի մասին: Եվ այդ կողմնակի մտքերը խանգարում են ձեզ: Եթե օրգանիզմը հասկանա, որ սնունդը բավարար չէ, ձեզ մոտ սեքսով զբաղվելու ցանկություն էլ չի լինի:

Ծուլություն


Իհարկե, երկուսդ էլ հոգնել եք և յուրաքանչյուրդ ցանկանում է պարզապես հանգստանալ և հաճույք ստանալ: Այդ պատճառով երկուսդ էլ պառկած եք և սպասում եք, որ դիմացինը նախաձեռնող լինի: Սա ծայրահեղ դեպք է: Նաև ծուլություն է լինում փորձեր անելիս և դա հանգեցնում է սեքսուալ միօրինակությանը: Մի դադարեք փորձարկել

Չափազանցված սպասումներ


Ֆիլմում սեքսի իդելականացում, ընկերուհիների՝ սեքսի մասի պատմություններ. այս ամենը ստեղծում է սեքսի մասին չափազանցված սպասումներ: Ձեր գլխում իդեալական սեքսի մասին սցենարներ կան: Բայց ինչ-որ պահի հասկանւո եք, որ ամեն ինչ այնպես չէ: Դա սկսում է ձեզ վրա բացասաբար ազդել և օրգազմ չեք ստանում: Սպոնտան եղեք, լսեք ձեր մարմնին և զգացեք զուգընկերոջը: Հրաժարվելով իդեալական սեքսի մասին պատումներից, դուք ձեր զուգընկերոջ հետ կստեղծեք ձեր սեփական սեքսուալ հեքիաթը:


Կարդացեք նաև.



Համակարգիչ


Օնլայն խաղերը և սոցիալական ցանցերը խլում են ձեր էներգիան, և երբ հասնեք անկողին՝ ձեզ քնելու մի քանի ժամ կմնա: Պայքարի այլ միջոց, բացի էկրանը անջատելուց, գոյություն չունի:

Շտապողականություն


Երբեմն արագ սեքսը կրքի պոռթկման ժամանակ հարաբերությունները ջերմացնելու միջոց են: Բայց դա չի կարելի մշտական դարձնել: Փորձելով ամեն ինչ արագ անել, չեք հասցնի վայելել պահը և լիարժեք հաճույք ստանալ: Կինն էլ օրգազմ ստանալու համար պետք է մի լավ տաքանա: Մարմնին ժամանակ է պետք, որպեսզի արձագանքի փաղաքշանքներին:

PASSION






Հետևեք newmag-ին Telegram-ում և Instagram-ում։





 

Տարածել