ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

[Մոնոլոգ] Արմեն Շահնազարյան. «Մենք ծայրահեղ ազգ են

[Մոնոլոգ] Արմեն Շահնազարյան. «Մենք ծայրահեղ ազգ ենք, կամ շատ լավն ենք, կամ վատը»

կյանքի իմաստը
Ընտանիք, երջանկություն, առողջություն, ապա բիզնես: Շատ բան քեզնից է կախված: Նույնիսկ եթե ճակատագրի ֆորմուլ էլ կա` 70 % քեզնից է կախված: Կյանքում պետք է ինչ-որ բան ընտրես, դրանից այնքա՜ն բան է կախված: Ես Խորհրդային Միության ծնունդ եմ: Այն ժամանակ ամեն ինչ պարզ էր: Ճանապարհները երկուսն էին. կամ չէիր սովորում, կամ գնում էիր բուհ և դառնում 120-ռուբլիանոց ինժեներ, ավելի լավ սովորելու դեպքում` դոցենտ: Իմ կյանքի նպատակները մեծ մասամբ ձևավորել են իմ ծնողները՝ դաստիարակության միջոցով:  Ընտանիքը մեծ դեր ունի կյանքի իմաստների ստեղծման հարցում: Հիմա իմ երեխաները գիրք չեն կարդում. ինչպե՞ս պետք է ձևավորվի նրանց կյանքի իմաստը: Մնում է իմ, կամ կնոջս օգնությունը, քանի որ աշխարհայացք չի ձևավորվում:
անմահություն
Դաժան է անմահ լինելը: Մահն էլ իր իմաստն ունի: Բնության մեջ ամեն ինչ ցիկլով է: Եթե անմահ լինենք, որևէ բանով չենք զբաղվի. կասենք` ժամանակ շատ ունեմ:
ընտանիք
Ցանկացած հասարակության կարևոր օղակն է ընտանիքը: Իմ կարծիքով ճիշտ, լավ ընտանիք կարող են կազմել միայն հակառակ բնավորություն ունեցող մարդիկ: Կարող է դա կոնֆլիկտի բերի, բայց ո՞ր ընտանիքում կոնֆլիկտ չկա: Բայց եթե զույգերը նման են լինում, կոնֆլիկտը ավելի շատ է լինում, քանի որ չեն լրացնում իրար: Ընտանիքից վեհ բան չեմ պատկերացնում, բայց ընտանիքն ավելի լայն իմաստով է՝ տատիկներով, պապիկներով, հորեղբայրներով: Մի ժամանակ շատ էին երեխա ունենում: Հիմա` չէ: Երբ հիշում եմ այդ մթնոլորտը՝ 30 հոգով` մի ընտանիքում… ուրիշ էր: Ընտանիքը ձևավորում է աշխարհայացք, մարդկանց նկատմամբ վերաբերմունք, կյանքի նկատմամբ պատասխանատու վերաբերմունք:
բարձրագույն կրթություն
Կրթությունը դարձել է մոդայով: Մեր կրթական համակարգը հիմնականում վճարով է: Ծնողը վարկ է վերցնում, այսպես ասած` «բերանից կտրում», տանում վճարում է բուհին, իսկ իր երեխան կարող է շաբաթը մեկ օր էլ դասի չգնալ: Ծնողը երբեք չի գնում բուհ` հարցնի դասախոսներին՝ իր երեխան սովորո՞ւմ է, թե՞ ոչ: Մենք ինչի՞ համար ենք վճարում՝ թղթի՞: Հիմնարկի տնօրեն լինելով՝ այնքան դիպլոմ եմ տեսել, որ աշխատանքի ընդունելիս արդեն չեմ հարցնում: Ամեն շենքում համալսարան է բացվել, և դիպլոմ են վաճառում:
[caption id="" align="aligncenter" width="720"] Արմեն Շահնազարյան[/caption]
մարդն առանց շրջապատի
Պետք է սահման լինի շրջապատի համար: Մինչև որոշ տարածք` այո, կարելի է, բայց դրանից հետո չի կարելի: Իմ մասին ձեր կարծիքը հետաքրքիր է, բայց որոշիչ չէ: Պետք է կարողանալ սահման դնել: Մենք մի քիչ նախանձ ենք, բայց առանց շփման չեմ պատկերացնում: Մենք ծայրահեղ ազգ ենք, կամ շատ լավն ենք, կամ վատը: Նոր սերունդը սա տարել է սոցիալական դաշտ: Ես վստահ եմ, որ իմ երեխան չի ճանաչում հարևանիս (նույնն էլ նրա երեխաները), բայց ֆեյսբուքի նրա ընկերների մեջ կա: Հիմա իմ տղան անհավես է գնում տատիկի տուն: Նրան ավելի հետաքրքիր են սոցկայքերը: Հիմա մարդիկ գնում են ծովափ` մտածում են` ինչ նկար գցեն իրենց սոցցանցի էջերը:
ժամանակի կուրուստ
Մենք ժամանակ ենք կորցնում սխալ ընտրություն կամ սխալ քայլ անելիս: Երբ սխալ քայլ ենք անում, կամ ընտրություն` շտապում ենք  ու շատ հաճախ սխալվում: Հետո երկար ժամանակ ենք ծախսում, որ ուղղենք:
Տղամարդիկ շատ ժամանակ են ծախսում իրենց մեքենաների վրա. եթե ձայն է գալիս` օրերով զբաղվում ենք այդ խնդրով: Նաև անիմաստ ժամանակ ենք ծախսում քաղաքականության վրա ՝ հետևելով անցուդարձին:
նախաճաշ
Նախաճաշը պետք է լինի ճիշտ: Պետք է լինի բանջարեղեն, հավի միս: Առավոտյան 9-ին հասցնում եմ նախաճաշել: Ինձ համար պարտադիր է սեղանի դասավորությունը: Առաջին մեկ տարին կնոջս հետ կոնֆլիկտներ ունեցանք, մինչև այդ խնդիրը կարգավորվեց:
առանց նոր տեխնոլոգիաների
Ես ապրել եմ այն ժամանակ, երբ չկար ինտերնետ, համակարգիչ: Լավն այն էր, որ մենք խաղում էինք, գիտեինք` պարզ, մարդկային շփումն ինչ է: Բայց նորությունները չէինք իմանում, կամ շատ ուշ էինք իմանում: Հիմա էլ շատ ինֆորմացիա ենք ստանում, բայց մարսելն է բարդ:
Առանց ինտերնետ, տեխնոլոգիա` վատ չէր. կային մինուսներ, բայց մարդկային շփումներ էլ կային: Առանց տեխնոլոգիա չենք կարող ապրել: Այդպես ապրել ենք ինչ-որ ժամանակ, բայց հիմա չի ստացվի: Հնարավոր չէ: Մենք խիստ ենք վարժվել:



Հետևեք newmag-ին Telegram-ում և Instagram-ում





 

Տարածել