Ադրբեջանցիները զարմացած են` իրենց դատարկ և աղքատ Հայաստան էին ցույց տալիս

Ադրբեջանցիները զարմացած են` իրենց դատարկ և աղքատ Հայաստան էին ցույց տալիս

«Այսքան տարի մեզ բոլորովին այլ Երևան էին ցույց տալիս». մեկնաբանություններում գրել են ադրբեջանցիները:

Վարչապետ Սարգսյանի հրաժարականի լուրը հաղորդեցին ադրբեջանական բոլոր լրատվամիջոցները առանց բացառության: Հայաստանի ներքաղաքական զարգացումների ադրբեջանական արձագանքը բաժանվեց երկու փուլի` մինչև այս լուրը և այս լուրից հետո: Քայլ արա նախաձեռնության անդամների առաջին քայլերը հայտնվում էին հիմնականում անկախ Մեյդանի, Թուրանի լրահոսերում: Հիմա քննարկում ու վերլուծում են իշխանականից մինչև ամենադեղին պորտալները:

Հասարակական բուռն հետաքրքրությունն ու արձագանքը բացահայտ դրսևորվեց, երբ ադրբեջանական կայքերը սկսեցին ուղիղ հեռարձակել երևանյան ակցիաները: Ադրբեջանցիները նախ զարմացան: Այսքան տարի իրենց բոլորովին այլ երևան էին ցույց տվել:  

Այսքան տարի իրենց բոլորովին այլ Երևան էին ցույց տվել:

Ուր են սոված հայերը: Դրսևորվեց նաև հայերի դեմ ամբողջ ատելությունը:

Ադրբեջանցի օգտատերերը քննադատում էին իրենց ընդդիմությանն ու իրենք իրենց` գրելով, որ Ալիևների դեմ պայքարելու համար հայերից սովորելու շատ բան ունեն: Մեկնաբանությունների գլխավոր թեման դաձավ Արցախը, երբ մի քանի տասնյակ զինվորականներ միացան ցուցարարներին:

Իշխանական մեդիան հակասարգսյանական քարոզչություն էր տանում: Բաքվի ձևակերպմամբ  ղարաբաղյան կլանը հեռացավ, և հիմա ավելի հեշտ կլինի Ղարաբաղի հարցը կարգավորել: Խորհրդարանում կարգավորման մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարույթուններից հետո բոլոր սլաքները ուղղվեցին նրա դեմ: Ալիևին հայաստանյան ցույցերը մտահոգեցին այնքան, որ դասադուլ, գործադուլ արգելող նոր օրենք ընդունվեց մեջլիսում:

Ալիևին հայաստանյան ցույցերը մտահոգեցին այնքան, որ դասադուլ, գործադուլ արգելող նոր օրենք ընդունվեց մեջլիսում:

Ադրբեջանում նաև կարևոր փաստ արձանագեցին. նախկինում Բաքուն երբեմն կարողացել է միջազգային հարթակներում Հայաստանի հետ հայտնվել ժողովրդավարության նույն սանդղակում, բայց հիմա Երևանի և Բաքվի տարբերությունը չափազանց ակնհայտ է: Ադրբեջանցի նախկին դիվանագետներից մեկը նկատեց` Արցախը կմնա ավելի ժողովրդավար կողմում:

 

Հետևեք newmag-ին  Telegram-ում և  Instagram-ում։

Գրել կարծիք