Գլխավոր Հոդվածներ

[InterPress] Ինչպե՞ս կարող են ջերմանալ ԵԱՏՄ-Իրան հ

[InterPress] Ինչպե՞ս կարող են ջերմանալ ԵԱՏՄ-Իրան հարաբերությունները

Հայաստանը դրսևորել է պատրաստակամություն Իրանի և Եվրասիական տնտեսական միության միջև առևտրային հարաբերությունների զարգացման աջակցելու հարցում:


«Այս տարի ԵԱՏՄ անդամ երկրները և Իրանը ստորագրել են ժամանակավոր հաձայնագիր` որպես Իրան-ԵԱՏՄ ազատ տնտեսական գոտու ձևավորմանն ուղղված առաջին քայլ: Հայաստանը ԵԱՏՄ միակ անդամ երկիրն է, որը ցամաքային սահման ունի Իրանի հետ», – ասել է Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:


Փաշինյանն այս հայտարարությունն արել է «Եվրասիական շաբաթ» միջազգային համաժողովի  լիագումար նիստի ժամանակ: Երկօրյա համաժողովի մեկնարկը երկուշաբթի էր, Երևանում:


Իրանը և ԵԱՏՄ-ն փորձում են ընդլայնել առևտրաշրջանառության ծավալները, քանի որ մայիսի 17-ին առաջիկա երեք տարվա համար ստորագրել են համաձայնագիր: Այս կերպ միությունն ընդունում է Իրանին:


Համաձայնագիրը միության անդամ 5 պետությունների և Իրանի միջև ազատ առևտրի ռեժիմ սահմանելուն ուղղված առաջին քայլն է: Այն նվազեցնում կամ չեղարկում է հարկերը առաջիկա երեք տարում իրականացված առևտրային գործարքների համար:


«Իրանի հետ ընդհանուր սահմանի առկայությունը և ազատ տնտեսական գոտու ձևավորումը լրացուցիչ խթան են Իրանի և ԵԱՏՄ միջև առևտրատնտեսական հարաբերությունները զարգացնելու համար», – ասել է Փաշինյանը:


Ռուսաստանի Արդյունաբերության և առևտրի նախարարն ասել է, որ Իրանի և ԵԱՏՄ միջև ազատ տնտեսական գոտու մասին լիարժեք համաձայնագիրը կստորագրվի 2022-ի սկզբին: Ըստ նախարարի, մայիսին ստորագրված ժամանակավոր համաձայնագիրը վերաբերում է կողմերի միջև իրականացվող ամբողջ առևտրի 50%-ին և ուժի մեջ կմտնի 2019-ի սկզբին:




Կարդացեք նաև.



«Մենք պատրաստ ենք Իրանի և ԵԱՏՄ միջև հուսալի առևտրատնտեսական հարաբերությունների ստեղծման համար դառնալ գործնական հարթակ», – ասել է Հայաստանի վարչապետի պաշտոնակատարը` հավելելով` ինքը կարևորում է այն փաստը, որ ԵԱՏՄ հետ գործակցությամբ շահագրգռված երկրների հետ միությունը շարունակում է բանակցել ազատ առևտրի գոտու վերաբերյալ:


Անցած ամիս Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը հաստատեց ճանապարհային քարտեզը` գործարկելու ԵԱՏՄ ազատ առևտրի գոտի Իրանի մտնելու մասին ստորագրված ժամանակավոր համաձայնագիրը: Տարեվերջին պլանավորվում է քննարկել հարցը, թե արդյոք այդ ճանապարհային քարտեզը պարտադիր կլինի ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների համար:


Շարունակությունը՝ InterPress.am-ում





Հետևեք newmag-ին Telegram-ում և Instagram-ում





 

Տարածել