[InterPress] Ադրբեջանի պետական թրոլինգը լռեցնում է այլախոհներին
Երբ ամենօրյա գլխագրերը ողողված էին ռուսական թրոլինգի ու մանիպուլյացիաների մասին լուրերով, սոցիալական մեդիան կարծես ուտոպիա էր խոստանում: Տեսությունը կայանում էր նրանում, որ բջջայիններն իրենց, այսպես կոչված, անվճար սոցիալական մեդիաներով ու համացանցով ամբողջ աշխարհում անիրավ համայնքներին իրենց կարծիքն արտահայտելու հարթակ կհանդիսանա ու մարդիկ կօգտվեն ազատ կամարտահայտման իրենց իրավունքից, կդիմակայեն պետական ճնշող ռեժիմներին: Ռեթվիթների ու տարածելու հնարավորությունը պետք է բարձրացներ տեղեկության տարածման մասշտաբներն ու ժողովրդավարության մակարդակը: Բայց սպասումները չարդարացան:
Վերցնենք, օրինակ` Արաբական Գարնան երկարատև ազդեցությունը Թունիսում, Եգիպտոսում, Լիբիայում ու Եմենում, որտեղ սոցիալական մեդիան ինչպես Facebook –ն ու Twitter-ը, թույլ էին տալիս ցուցարարներին ռեժիմների դեմ հավաքներ կազմակերպել: Եգիպտոսում հազարավոր հեղափոխականներ Թվիթերից անմիջապես հայտնվեցին Թահրիրի հրապարակում, որից հետո բռնապետ Հոսնի Մուբարաքը հեռացվեց:
Բայց մոտ մեկ տասնամյակ անց ավտոկրատները վերադարձան ու այս անգամ սոցիալական մեդիան նրանց ձեռքում դարձավ անհնազանդներին վերացնելու միջոց: Եգիպտոսում “fake news” անվանումը ստացած օրենքն ավելի քան 5000 հետևորդ ունեցողներին բանտարկելու պատրվակ է: Արաբական աշխարհում դիկտատորներն այդ տեխնոլոգիաներն օգտագործում են մարդկանց հետևելու քաղաքացիներին, այսպես կոչված, մոնիթորինգի ենթարկելու համար:
Կարդացեք նաև.
Ադրբեջանում բանտարկված բանկիրի կնոջից Մեծ Բրիտանիան կարող է միլիոններ գանձել
Ադրբեջանում պոռնոկայքերի արգելափակումը զայրացրել է օգտատերերին
Հայաստանին՝ Су-30СМ, Ադրբեջանին՝ Су-35. սպառազինության մրցավա՞զք
Այս ռազմավարությունը Միջին Արևելքից կտրել-անցել է հազարավոր կիլոմետրեր ու հասել է Ադրբեջան, որտեղ կառավարության հովանու ներքո գործող թրոլերն օգտագործվում են քաղաքական այլախոհության դեմ: Freedom House-ի զեկույցում Ադրբեջանը 100 ամենաազատ երկրների վարկանիշային ցուցակում 12-րդ է: Խոսքի ազատության հանդեպ ոտնձգություններն այստեղ հաճախակի բնույթ են ստացել 2010-ից: Երգիծական ժանրի քաղաքական բլոգերը 2.5 տարվա ազատազրկման դատապարտվեց այս վիդեոն հրապարակելու համար, որտեղ նա էշի կերպարանքով է:
Վաշինգտոնի համալսարանի պրոֆեսոր Քեթի Փիրսն ուսումնասիրել է՝ ինչպես է Ադրբեջանի կառավարությունը չարաշահում սոցիալական մեդիան: Նրա ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ չնայած կեղծ հոդվածների, նենգ մեմերի ու զրպարտող մուլտֆիլմերի տարածմանը, այդ երկիրն օգտագործում է Խորհրդային Միության դասական ցենզուրայի ռազմավարությունը` 21-րդ դարի գործիքներով:
Շարունակությունը՝ InterPress.am-ում
Հետևեք newmag-ին Telegram-ում և Instagram-ում