Ֆրանսուհին իր աղջկան երկու տարի թաքցրել է մեքենայի բեռնախցիկում

Ֆրանսուհին իր աղջկան երկու տարի թաքցրել է մեքենայի բեռնախցիկում

Նրան մեղադրանք է առաջադրվել երեխայի նկատմամբ պարբերար բռնություններ կատարելու մեջ: Դրա հետևանքով երեխան հաշմանդամ է դարձել: Կնոջը 20 տարի ազատազրկում է սպառնում:

Ֆրանսիայի հարավ-արևմուտքում՝ Տյուլ քաղաքում, դատարանի առջև է կանգնել 50-ամյա Ռոզա Մարիա Կրուզը, որը մեղադրվում է երեխայի ծնունդը գաղտնի պահելու և նրան թաքցնելու մեջ: Մեղադրվողը երեխային զրկել է սննդից և անհրաժեշտ խնամքից:

Роза Мария Круз в суде
Ռոզա Մարիա Կրուզը

Պորտուգալական ծագմամբ 50-ամյա ֆրանսուհին ավելի քան երկու տարի իր զուգընկերոջից և երեք երեխաներից թաքցրել է 4-րդ հղիությունը և լույս աշխարհ եկած երեխային:
2013 թվականին երեխային հայտնաբերել մեխանիկը, որը նորոգում էր Ռոզա Մարիա Կրուզի մեքենան: Այդ պահին նա բեռնախցիկից ձայներ լսեց:
Բեռնախցիկը բացելով, նա վատ հոտ զգաց և տեսավ այնտեղ գունատ, հիվանդ տեսքով երկու տարեկան աղջկա՝ մերկ պառկած սեփական արտաթորանքի մեջ:
Մեխանիկը, սպասելով կնոջը, շատ էր զարմացել, իսկ կինը շատ հանգիստ էր և չի զարմացել, որ նրա երեխան բեռնախցիկում է:


Կարդացեք նաև.


2 տարի բեռնախցիկում և նկուղում

Ռոզա Մարիա Կրուզը իր 4-րդ երեխային ծնել է 2011 թվականին: Աղջիկ էր, որին անվանել է Սերենա:
Կինը որոշեց թաքցնել երեխայի ծնունդը և երկու տարի նրան թաքցրել է մեքենայի բեռնախցիկում և իր տան նկուղում: Սերենան թերի էր սնվում և դրա պատճառով երեխան դանդաղ է զարգացել:

Այն մեքենան, որի բեռնախցիկում Ռոզա Մարիա Կրուզը պահել է երեխային

Հարևանները լրագրողներին պատմել են, որ, իմանալով դեպքի մասին, ապշել էին: Նրանք չեն նկատել ոչ հղիությունը, ոչ էլ Կրուզի 4-րդ երեխային, չնայած պարբերաբար շփվում էին նրա հետ:
Ռոզա Մարիա Կրուզը հետաքննիչներին այսպիսի բացատրություն է տվել. «Երեխա չի, այլ իր է… Իր, որին պետք էր գտնել, որպեսզի այն ապրեր»:
Կնոջ խոսքով, նա սկսել է խոսել Սերենայի հետ, երբ նա 18 ամսական էր: «Որովհետև նա ժպտաց», – բացատրել է Կրուզը:

Հիմա Սերենան 7 տարեկան է: Նա ապրում է խորթ ծնողների հետ: Այն պահից, երբ իշխանություններն իմացել են դեպքի մասին, Սերենայի երկու եղբայրները և քույրը, որոնք 9-ից 15 տարեկան են, նույնպես տեղափոխվել էին խնամակալների մոտ: Բայց վերջում երեխաներին թույլ են տվել ապրել հոր հետ:

Հոր նկատմամբ մեղադրանքները հանվել են. նա հայտարարում է, որ չգիտեր Սերենայի գոյության մասին:  Ռոզա Մարիա Կրուզի դատավարությունը 5-ից 7 օր կտևի: Կնոջ՝ հոգեկան հիվանդ լինելու մասին տեղեկություն չկա:

bbc


Հետևեք   newmag-ին    Telegram–ում և    Instagram–ում


 

Գրել կարծիք