Իմ երեխան ճանապարհորդում է միայնակ. Ի՞նչ է անհրաժեշտ իմանալ
Պարզեք, թույլատրվում է արդյոք ձեր երեխային ճամփորդել միայնակ
Կարևոր է ոչ միայն տարիքը, այլ նաև ուղղությունը և տրանսպորտային միջոցը:
Գնացք. Ռուսաստանի կառավարությունը թույլատրել է 10 տարեկանից բարձր երեխաներին օգտվել գնացքից առանց ծնողի կամ չափահաս այլ ներկայացուցչի ուղեկցության: Ի դեպ տարիքային սահմանափակումը չի գործում, եթե երեխան օգտվում է գնացքից դպրոց հաճախելու նպատակով (փաստորեն այդպես էլ է լինում), բայց ահա հատել սահմանը երեխան միայնակ չի կարող:
Օդանավ. Երեխայի մուտքը օդանավ առանց չափահաս անձի ուղեկցության թույատրվում է 12 տարեկանից:
Ավտոբուս. Ռուսաստանում այս հարցն օրենքով չի կարգավորվում: Մասնավոր երթուղիները սահմանում են իրենց օրենքները: Ընկերությունները, որոնք զբաղվում են միջքաղաքային ու միջազգային փոխադրումներով ունեն իրենց օրենքները: Տարիքային սահմանափակումը տատանվում է 6-ից մինչև 14 տարեկանը:
Անհրաժեշտության դեպքում օգտվեք ուղեկցի ծառայությունից
Եթե ձեր երեխան առայժմ չի կարող միայնակ ճամփորդել և դուք չեք ցանկանում թողնել նրան առանց հսկողության, ապա կարող եք ուղեկցորդ վարձել, կամ օգտվել տվյալ ընկերության տրամադրած ծառայությունից:
Կարդացեք նաև.
- Ի՞նչ սովորեցնել երեխային՝ ապագայում հաջողության հասնելու համար
- Ծնողական հսկողություն. Ինչպե՞ս հետևել երեխային, բայց միևնույն ժամանակ չափը չանցնել
- Երբ նորածինը պահանջում է մշտական ուշադրություն․ ինչպե՞ս խնայել ժամանակը և ուժերը
Արտասահմանյան ճամփորդության համաձայնություն ձևակերպեք
Երեխային միայնակ արտասահման ուղարկելուց առաջ անհրաժեշտ է նրան նոտարի հաստատած համաձայնությունը տալ, որում նշված կլինի երկրի սահմանը հատելու ամսաթիվն ու այն երկրի կամ երկրների անունները, որոնք երեխան այցելելու է իր ճամփորդության ընթացքում: Նման համաձայնություն կարող է տրամադրել ծնողներից որևէ մեկը: Կան երկրներ, որտեղ անհրաժեշտ է երկու ծնողների համաձայնությունը (եվրոպական երկրների մեծ մասում դա պարտադիր է): Մնացած դեպքերում միայն մեկ ծնողի համաձայնությունն էլ բավարար է, բայց կարևոր է նաև, որ մյուս ծնողը չդիմի ՆԳՆ ու չհայտնի իր անհամաձայնությունը: Այապես ճամփորդությունը կձախողվի:
Նախապատրաստեք երեխային ինքնուրույն ճամփորդության
Քննարկեք ճամփորդության յուրաքանչյուր փուլը` սկսած օդանավի վայրէջքից մինչև այն վայրը, ուր նրան սպասում են: Բացատրեք` ինչ պետք է անի երեխան, եթե ինչ-որ խնդիր առաջանա: Ստուգեք, արդյոք նա վերցրել է անհրաժեշտ բոլոր պարագաները, փաստաթղթերը. ծննդյան վկայական կամ անձնագիր, ծնողների համաձայնության փաստաթուղթը:
Համոզվեք, որ նրա մոտ հեռախոս կա: Նոթատետրում գրանցեք այն հեռախոսահամարները, որոնք անհրաժեշտ կլինեն ճամփորդության ընթացքում, նաև այն մարդկանց կոնտակտային տվյալները, որոնք պետք է դիմավորեն նրան, սա այն դեպքի համար է, եթե հանկարծ հեռախոսը չաշխատի կամ կորի:
Կարդա նաև
«Ծիլ տուր հայերեն– 2025» մրցույթի փակումը և մրցանակաբաշխությունը՝ Newmag Winterfest-ում
«Հուսով եմ՝ իմ պատմությունը կոգևորի շատերին ու կօգնի շարունակել հավատալ ու երազել». Հենրիխ Մխիթարյանի ողջույնի խոսքը՝ հայ երկրպագուներին (տեսանյութ)
Միանգամից երկու նոր գիրք մեկ բեսթսելլեր հեղինակից. Newmag֊ը հրատարակել է Ադամ Գրանտի գրքերը (տեսանյութ)
«Ինքնատիպները». Newmag-ը հայերեն է հրատարակել Ադամ Գրանտի նաև մյուս բեսթսելլերը (թրեյլերը)