BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Ի՞նչ անել, եթե գտել եք ինչ-որ մեկի բանկային քարտը

Ի՞նչ անել, եթե գտել եք ինչ-որ մեկի բանկային քարտը


  • Ուրիշի փողերը


1.Եթե նույնիսկ քարտը դեռ չի արգելափակվել, հանել փողերը դժվար թե ստացվի: Օդից ընկած գումարի փոխարեն, կարող եք հայտնվել իրավապահների ուշադրության կենտրոնում:
2. Եթե փորձեք դրանով վճարում անել, քարտատիրոջ հեռախոսին, ամենայն հավանականությամբ, հաղորդագրություն կգա: Գրեթե բոլոր դեպքերում գործում է երկֆակտոր նույնականացման ֆունկցիան:
3․ Գումար կանխիկացնելու դեպքում` դուք կհայտնվեք անվտանգության տեսախցիկների առջև, որոնք տեղակայված են բանկոմատների մոտ:

  • Մի փնտրեք քարտատիրոջը


1. Քարտատիրոջ փնտրտուքները ձեր խնդիրը չեն: Դա կարող է ձեր դեմ աշխատել: Օրինակ, կարող եք քարտատիրոջը գտնել սոցցանցում, եթե նրա անուն-ազգանունը եզակի է, բայց ձեզ կարող են նաև մեղադրել գողության մեջ:
2. Ինտերնետում կամ սոցցանցում հայտարարություն տարածել, թե փնտրվում է բանկային քարտի տերը, նույնպես վատ միտք է: Կարող են օգտվել խարդախները:



Կարդացեք նաև․




  • Զանգել բանկ


Հայտնեք, որ գտել եք քարտ, թելադրեք համարը: Բանկի հեռախոսահամարը գրված է լինում քարտի հետևի մասում: Բանկը կարգելափակի քարտը, կկապվի իր հաճախորդի հետ:


  • Առանց պարտավորության


1. Բանկ զանգահարելուց հետո քարտը կարող եք մկրատով բաժանել մի քանի մասի: Քարտը համարվում է բանկի սեփականությունը: Ֆորմալ, քարտը գտնողը կամ քարտատերը չպետք է վերացնի այն, բայց իրականում, ոչ ոք չի հետևում, թե ժամկետանց կամ արգելափակված քարտերն, ինչ ճակատագրի են արժանանում:

2. Բանկային քարտ գտնելը ձեզ չի պարտավորեցնում: Ամենապարզ տարբերակը` անցնել կողքով: Բայց եթե վերցրել եք, միակ տրամաբանական քայլը` զանգել բանկ, հայտնել կամ էլ տանել տվյալ բանկի որևէ մասնաճյուղ:

LIFEHACKER






  Հետևեք newmag-ին  Telegram-ում և  Instagram-ում։





 

Տարածել