7 լավագույն ֆիլմերը բանկերի կողոպուտի մասին
«Իրական Մաքքոյ» 1993 թ․ (ԱՄՆ)
Գլխավոր հերոսուհին, որի դերում Կիմ Բեսինջերն է, տաղանդավոր կողոպտիչ է, ով անհաջող կողոպուտից հետո ձերբակալվում է ու դատապարտվում 6 տարվա ազատազրկման։ Ազատվելուց հետո որոշում է այլևս կապ չունենալ հանցավոր աշխարհի հետ։ Բայց կյանքը հրա համար նոր փորձություն է նախապատրաստում։ Ընկերները, ովքեր մատնել էին նրան, առևանգում են Մաքքոյի որդուն ու պահանջում նրանից մասնակցել կողոպուտի։ Որդուն փրկելու նպատակով Մաքքոյը ստիպված նորից զբաղվում է բանկերի կողոպուտով։
«Ծածկագիր Թրաձուկ» 2001թ․ (ԱՄՆ)
Հյու Ջեքմանը մարմնավորում է հանճարեղ հակեր Սթենլի Ջոբսոնի կերպարը, ով կիբեռգրոհման պատճառով դատապարտվում է 2 տարվա ազատազրկման։ Այդ ընթացքում նա զրկվում է ընտանիքից․ մայրն ուզում էր որդուն հեռու պահել անհաջողակ հորից։ 2 տարի անց նա նորից վերադառնում է հին կյանքին, որտեղ նրան գտնում է գեղեցկուհի Ջինջերը՝ նրան առաջարկելով կլորիկ գումար իր բոսի հետ հանդիպելու համար։ Սթենլին համաձայնում է հանդիպել՝ նույնիսկ չկռահելով, որ հայտնվել է թակարդում։
«Քաոս» 2005 թ․ (ԱՄՆ)
Ֆիլմում բանկի կողոպուտը տեղի է ունենում գերիներ վերցնելու եղանակով։ Կողոպտիչները ոստիկանությունից պահանջում են տեսուչ Քոններսին։ Այդ պահին լսվում է պայթյունի ձայնը, քաոսային իրավիճակ է ստեղծվում, ու կողոպտիչները կարողանում են թաքնվել։ Ինչպես հետագայում պարզվում է, միլիարդավոր դոլարներն ուղարկված են լինում անհայտ հասցեով։
«Երկու ատրճանակ» 2013 թ․ (ԱՄՆ)
Այս կատակերգական ֆիլմում պատմվում է տարբեր հատուկ ծառայություններում աշխատող երկու գործակալների մասին։ Բանդայի ղեկավարի հրահանգներով նրանց հաջողվում է կողոպտել բանկը։ Ավելի ուշ պարզվում է, որ գողացված գումարները պատկանում էին ոչ թե մաֆիային, այլ Կենտրոնական հետախուզական գործակալությանը։ Նրանց հետագա գործունեությունն արդեն ընթանում է այդ ուղղությամբ՝ պարզել, թե ով է իրենց մատնել։
«Կողոպուտ Բեյքեր փողոցում» 2008 թ․ (Մեծ Բրիտանիա)
Ֆիլմը հիմնված է իրական փաստերի վրա, ինչն ավելի հետաքրքրական է դարձնում այն։ Ֆիլմի հերոս Թերրի Լեզերուին, ով զբաղվում է մեքենաների վաճառքով, ծանոթներից մեկն առաջարկում է կողոպտել բանկը։ Բազմաթիվ պարտքերը մարելու ցանկությամբ նա համաձայնում է։
«Քաղաքը» 2010 թ․ (ԱՄՆ)
4 հին ընկերների հաջողվում է համարձակորեն ու հաջող կերպով իրականացնել բանկերի կողոպուտը։ Ամեն ինչ ընթանում է պլանի համաձայն, քանի դեռ նրանց խմբավորման ղեկավար Դուգը չի սիրահարվում գերի վերցրած աղջիկներից մեկին։ Վերջինս ոչինչ չգիտեր Դուգի իրական կյանքի մասին․ դա մնում է անհայտ մինչև հետաքննությունը բացահայտում է։
«Թաքնված տղամարդը»
2006 թ․ (ԱՄՆ)
Ֆիլմը սկզբից մինչև վերջ լարված է պահում դիտողներին։ Բանկը կողոպտելու կատարյալ ծրագիրը հաջողությամբ իրականանում է․ չկա որևէ հանցանշան, չկան կասկածյալներ։ Ոստիկանությանը շատ ուշ է պարզ դառնում խաբեությունն ու հայտնի են դառնում պատմության մութ կողմերը։