Սեզոնի գլխավոր թրենդը. ինչպե՞ս կրել գոտկատեղի համար նախատեսված պայուսակները
Գոտիի փոխարեն
Ուլտրամոդայիկ այս պայուսակը կարող եք կրել գոտիի փոխարեն: Դասական կոստյումների, ժակետների, տրենչների գոտու փոխարեն, պարզապես, կրեք այս պայուսակները: Ընտրեք մինիմալիստական մոդելները, որոնք ավելի շատ նման են գոտու: Նորաձև ու յուրահատուկ կլինեն նաև գոտկատեղի համար նախատեսված պայուսակների բանան տեսակները: Մոդելն այդպես է կոչվում իր բանանային տեսքի համար:
Դասական
Եվ վերջում, դասականի մասին: Կաշվից, մինիմալիստական գոտկատեղի պայուսակները կարելի է կրել գրեթե ամեն ինչի հետ: Ամենահայտնի պայուսակները Gucci բրենդինն են: Բայց հիմա արդեն մասս-մարկետները նույնպես սկսել են արտադրել նման աքսեսուարներ: Այս պայուսակները կարելի է կրել, ինչպես լամպասով տաբատների, սվիտերների, ջինսերի, պլիսե կիսաշրջազգեստների, վերնաշապիկների ու մարմինն ընդգծող զգեստների, այնպես էլ դասական գրասենյակային կոստյումների, մի խոսքով, ամենատարբեր հագուստների հետ:

Հետևեք newmag-ին Telegram-ում և Instagram-ում։
Կարդա նաև
Winterfest2026-ին Newmag-ը կներկայացնի Հենրիխ Մխիթարյանի գիրքը՝ «Իմ կյանքը՝ միշտ կենտրոնում» (թրեյլեր)
Winterfest-ին տեղի կունենա Դավիթ Գեորգյանի «Իմպեդանս» գիտաֆանտաստիկ էքշն ժանրի գրքի շնորհանդեսը (թրեյլեր)
Winterfest-ին Newmag-ը կներկայացնի Մարիաննա Հակոբյանի «Անունները չփոխե՛լ» գիրքը (թրեյլեր)
«Ծիլ տուր հայերեն– 2025» մրցույթի փակումը և մրցանակաբաշխությունը՝ Newmag Winterfest-ում