10 խորհուրդ, որոնք երաշխավորում են ուղեղի երկար կյանքը
1.Ժամանակ առ ժամանակ փոխեք ձեր սովորույթները
Ուղեղի ծերացման գործընթացը կարելի է դանդաղեցնել ուղեղի պլաստիկության շնորհիվ: Եթե ուղեղն անընդհատ խթանենք, այն կսկսի նոր նյարդային ցանցեր ստեղծել: Ուղեղի աշխատանքը խթանելու համար անհրաժեշտ է այն ծարնաբեռնել ինտելեկտուալ խնդիրներով: Այս կերպ էապես նվազում են Ալցհեյմերի հիվանդության առաջացման շանսերը:
2.Անհրաժեշտ է լավ քնել
Հայտնի է, որ լավ քունը դրական ազդեցություն է ունենում առողջության վրա: Չէ որ քնած ժամանակ է ուղեղը հանգստանում և վերականգնվում: Սթրեսն ու նյարդային վիճակը ուղեղի թշնամիներն են: Մարդը սկսում է վատ քնել, կամ ընդհանրապես չի կարողանում քնել: Այդ պատճառով անհրաժեշտ է ցանկացած պարագայում, ամեն գնով ապահովել երկար ու առողջ քնելու սովորությունը: Քնի հորմոնը` մելատոնինը առողջ քնի և ուղեղի երաշխավորն է:
3.Վայելեք կյանքի յուրաքանչյուր պահը
Ամեն առավոտ մենք նույն գործողություններն ենք անում: Որպես կանոն շտապելով արթնանում ենք, լոգանք ընդունում, նախաճաշում և կրկին շտապում աշխատանքի: Ամեն ինչ անում ենք մեքենայացված ու մեր ուղեղը չի հասցնում մարսել հոգսերի ու գործողությունների ամբողջ տեղեկությունը: Մենք էլ մեր գործողություններից հաճույք չենք ստանում, նույնիսկ երբ մեր սիրելիներով ենք շրջապատված: Նույսիսկ այստեղ ենք լարված ու նյարդային: Սովորեք գնաահտել այդ պահերը, ձեր ուղեղը տրամադրեք դրական տեղեկությունն ընդունելուն: Աստիճանաբար ուղեղը կսովորի անջատվել առձօրյա հոգսերից ու դուք կսկսեք հաճույք ստանալ ամեն պահից: Մեդիտացիան լավ միջոց է ուղեղը մարզելու համար:
4.Տեսախաղերը հեռուստատեսությունից ավելի լավ են
Իրականում ավելի լավ է ազատ ժամանակը մաքուր օդին անցկացնել, բայց եթե չեք ցանկանում, նախընտրելի են տեսախաղերը, քանի որ դրանք զարգացնում են երևակայությունն ու աշխատացնում են ուղեղը:
Կարդացեք նաև.
- Ձեր ուղեղի գաղտնիքները. ինչպե՞ս հիշել հեշտ և արագ
- Դալայ-Լաման մարդկանց ուղեղների զանգվածային լվացման մասին
- Ո՞ւր է անհետանում մեր ուղեղը, երբ սիրահարվում ենք
5.Մի ծանրաբեռնվեք
Գերլարվածությունից ու չափազանց շատ աշխատելուց նույնիսկ ձիերն են սատկում: Ավելի լավ է խնայեք ձեր նյարդերն ու ֆիզիկական առողջությունը: Գերհոգնածությունը հանգեցնում է անառողջ քնի, որն էլ իր հերթին նպաստում է ուղեղի ժամանակից շուտ ծերացմանը: Սկսեք քչից. Աշխատելիս հաճելի երաժշտություն լսեք, տուն գալուն պես լոգանք ընդունեք, ոչ մի խոքս աշխատանքի մասին:
6.Ճիշտ սնվեք
Ուղեղը կլանում է մարդու էներգիայի 20 տոկոսը, նաև այն էներգիայի, որը մենք ստանում ենք սննդից: Դա է պատճառը, որ ուղեղի աշխատանքի վրա անմիջականորեն ազդում է այն ինչ մենք ուտում ենք: Ընտրեեք այն մթերքըմ, որն առաջին հերթին հաճելի է ձեր ուղեղին, այլ ոչ թե Ձեզ: Բոլորս էլ լսել ենք Օմեգա3-ի մասին: Անհրաժեշտ քանակն ապահովելու համար պետք է սննդակարգում ներքռեք ծովամթերք ու ընդեղեն: Ուղեղին նաև անհրաժեշտ են B6 և B12 վիտամինները, այստեղ ձեզ կօգնեն բանանըմ, ձուն, կաղամբը: Իսկ վիտամին D –ի պակասը կլարցնեք յուղալի ձկներ ու կարագ ուտելով:
7.Հետևեք արյան ճնշմանը
Անկանոն արյան ճնշումը կարող է վնասել ուղեղի աշխատանքին ու նույնիսկ ուղեղի կատված առաջացնել:
8.Սպորտով զբաղվեք
Այո, կրկին սպորտ: Մարզվեք ու կմարզեք ձեր ուղեղը: Լող, վազք, հեծանիվ, ցանկացած ֆիզիկական ակտիվություն:
9.Շփվեք
Մեծացրեք ծանոթությունների շրջանը: Շատ օգտակար պրակտիկա է: ՈՒղեղն ավելի շատ տեղեկություն է ստանում, նաև դրական էմոցիաներ:
10.Զգուշացեք տեղեկատվական գերծանրաբեռնվածությունից:
Ժամանակակից աշխարհում շատ հեշտ է տեղեկատվական տարափի զոհ դառնալ: Ամբողջ տեղեկությունը մաղի միջով անցկացրեք ու կտեսնեք որքան ավելորդ տեղեկություն է ստնում ձեր ուղեղը: Պակասեցրեք սոցցանցերում շփումները: Կարդացեք միայն ձեզ անհրաժեշտ տեղեկությունը:
Հետևեք newmag-ին Telegram-ում և Instagram-ում։