ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

7 նախանշան, որ ձեր հարաբերությունները շուտով կավար

7 նախանշան, որ ձեր հարաբերությունները շուտով կավարտվեն

Ձեր զուգընկերը և ձեր հարաբերությունները սթրեսի հիմնական աղբյուրն են։
Հենց զուգըներների հետ լինելը պետք է օգնի նվազեցնել սթրեսի մակարդակը: Եթե այդպես չէ, նշանակում է, որ ձեր հարաբերությունները սպառվել են: Եթե միասին ժամանակ անցկացնելը դառնում է պարտադիր, ապա դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի և միայն կազդի զուգընկերոջ վրա: Բաժանումից հետո կբացահայտեք, որ դարձել եք ավելի երջանիկ և կարող եք առաջ շարժվել:
Տրամադրված չեք երկարատև հարաբերություններին։
Պատկերացնելով ձեր ապագան, արդյոք տեսնում եք ձեզ ձեր զուգընկերոջ հետ և ի՞նչ եք զգում այդ պահին. ուրախություն կամ տխրությո՞ւն: Եթե վերջինն է՝ կարիք չկա շարունակել հարաբերությունները:
Դադարել եք շփվել նախկինի պես և դա ձեզ չի անհանգստացնում։
Եթե կարող եք մի քանի օր  ձեր զուգընկերոջ հետ չխոսել, նույնիսկ չզանգել և նամակ չուղարկել, նշանակում է, որ այլևս հետաքրքրված չեք ձեր հարաբերություններով: Վատ բան չկա նրանում, որ մեկ օր անցկացնեք առանց ձեր զուգընկերոջ հետ շփվելու, բայց մարդկանց մեծամասնությունը կցանկանար ստուգել, թե ինչպես իրենց զուգընկերը իրեն կդրսևորի այդ պահին: Եթե հետաքրքրություն չկա, հնարավոր է , որ երկուսիդ համար էլ լավ կլինի դադարեցնել այդ հարաբերությունները:
Ձեզ ավելի երջանիկ եք զգում առանց զուգընկերոջ:
Ինտրովերտները, երբ միայնակ են լինում, իրենց ավելի հարմարավետ են զգում, բայց նույնիսկ նրանց է դուր գալիս ժամանակ անցկացնել զուգընկերոջ հետ: Եթե նկատել եք, որ հենց միայնակ եք մնում, զգում եք թեթևություն, կարող է նշանակել, որ այլևս հետաքրքիր չէ ձեր զուգընկերոջ ուշադրութւոյնը և ներկայությունը:
Բաժանման մասին մտքեր ունեք։
Եթե բաժանման մասին միայն մեկ միտքն անգամ վախեցնում է ձեզ, ապա ամեն ինչ կարգին է: Սակայն, եթե  բաժանման մասին ավելի հաճախ եք մտածում, հնարավոր է, որ պետք է այդպես էլ գործել:
Զուգընկերը սպառնում է, որ կբաժանվի ձեզանից։
Սովորաբար, այդպես արտահատվում են վիճաբանությունների ժամանակ, երբ փորձում են մանիպուլյացիայի ենթարկել դիմացինին: Եթե նկատել եք, որ ձեր զուգընկերը այդպես է վարվում, նշանակում է, որ այդ հարաբերությունները նրա համար ոչինչ չեն նշանակում:



Կարդացեք նաև․



Ձեր զուգընկերը վերահսկում է ձեզ։
Հարաբերություններն ավարտելը կարող է դժվար լինել, հատկապես, երբ կհիշեք բոլոր այն լավ պահերը, որոնք անցկացրել եք նրա հետ: Իրականում բաժանումը վերջը չէ: Ավարտելով այդ հարաբերությունները, ազատվում եք վերահսկումից և որոշ դեպքերում կարող եք ընկերներ մնալ: Հարաբերությունները պետք է երջանկություն բերեն և երբեմն, պետք է կարողանալ թողնել մարդուն, որպեսզի ձեզ և նրան երջանկություն գտնելու հնարավորություն տաք:

CLUBER

Տարածել