Կոտրված ապրանք. վճարել, թե՝ ոչ

Կոտրված ապրանք. վճարել, թե՝ ոչ

Դուք երբեք չպետք է վճարեք այն ապրանքի համար, որը կոտրել եք (իհարկե, խոսքը միայն պատահաբար կոտրած ապրանքի մասին է):

Պատահաբար արված վնասը չի փոխհատուցվում: Օրինակ, դուք պատահաբար կոտրել եք շիշ: Ուշադություն դարձրեք արդյոք դարակի վրա կան հատուկ պաշտպանիչ անկյուններ, որպեսզի ապրանքն ամուր կանգնի իր տեղում: Դրանց բացակայությունը խանութի աշխատակիցների բացթողումն է: Կան նաև իրերը դասավորելու այլ նորմեր. Դարակաշարերի միջև տարածությունը պետք է լինի մոտավորապես 1.4 մետր:

Տարածքի մեծացման հետ մեծանում է նաև դարակաշարերի միջև եղած տարածությունը.

  • 1.4 մետր, եթե վաճառքի համար նախատեսված տարածքը, մինչև 100 մ.² է

  • 1.6 մետր, եթե վաճառքի համար նախատեսված տարածքը 100-ից, մինչև 150 մ² է

  • 2 մետր, եթե վաճառքի համար նախատեսված տարածքը 150-ից, մինչև 400 մ² է

  • 2.5 մետր,  եթե վաճառքի համար նախատեսված տարածքը սկսվում է 400 մ²-ից

Այն պահին, երբ ինչ-որ բան կկոտրեք, ձեզ անպայման կմոտենա անվտանգության կամ խանութի մեկ այլ աշխատակից: Թույլ մի տվեք, որ խանութի աշխատակիցները ձեզ վախեցնեն, բռնեն ձեր ձեռքերից, վերցնեն պայուսակը: Հիշեք՝ միայն դատարանը կարող է ձեզ պարտադրել վճարել կոտրած կամ փչացրած ապրանքի համար: Դուք դա պարտավոր չեք անել հենց նույն պահին: Ավելի լավ կլինի անձնակազմից պահանջեք բողոքի գիրքը: Մանրամասն նկարագրեք, թե ինչ է տեղի ունեցել: Շատ հնարավոր է, որ արդեն այդ փուլում ղեկավարությունը թուլացնի ճնշումն ու փորձի համաձայնության գալ: Դատական պրոցեսներից ու տարատեսակ ստուգումներից խանութները սովորաբար խուսափում են: Եթե խանութի աշխատակիցները շարունակում են ճնշում գործադրել, առաջարկեք խնդիրը լուծել դատարանում:

Ասեք, որ հակառակ դեպքում, կդիմեք սպառողների պաշտպանությամբ զբաղվող պետական ու հասարակական կառույցներին: Ամեն դեպքում, պետք է հաշվի առնել, որ կան ապրանքներ, որոնց վրա հստակ գրված է՝ ձեռք չտալ: Իսկ որոշ իրեր էլ, օրինակ, աքսեսուարները, ամրացված են հատուկ դարակներով, համապատասխան կեռիկներով: Նման դեպքերում պետք է ավելի զգուշավոր լինել: Թանկ իրերը, փոքրիկ աքսեսուարները, փխրուն իրերը մոտիկից տեսնելու համար ավելի լավ է դիմել աշխատակցին ու վաճառողին, քանի որ դրանք վնասելու, կոտրելու հավանականությունն ավելի մեծ է:

Աղբյուր


Հետևեք   newmag-ին    Telegram–ում և    Instagram–ում


 

Գրել կարծիք