5 ֆիլմ հաջողակ բիզնեսի ու գործարարների մասին․ ի՞նչ են սովորեցնում
«Ուոլ սթրիթի գայլը» 2013թ.
«Ամենադաժան տարին» 2014 թ.
Ֆիլմում ներկայացվում է գաղթական Աբել Մորալեսի կյանքի պատմությունն, ում հաջողվում է 1980-ական թթ. Ամերիկայում ստեղծել նավթի խոշոր բիզնես: Նա հաջողության է հասնում իր աշխատասիրության և արդարամտության շնորհիվ, մինչդեռ նրան շրջապատում են մարդիկ, ովքեր իրենց նպատակներին հասնելու համար ցանկացած միջոց գործի են դնում՝ դիմելով անգամ հանցավոր քայլերի:
«Սթիվ Ջոբս» 2015 թ.
Կարդացեք նաև․
- Ինչպե՞ս լինել պատմության մեջ աշխարհի ամենահարուստ մարդը. 7 խորհուրդ Ջեֆ Բեզոսից
- Ի՞նչ է անձնական կապիտալը և ինչպե՞ս այն կազմել
- Ինչպե՞ս գնահատել շուկան, գտնել ներդրողներ և պատրաստվել դժվարություններին
«Սոցիալական ցանց» 2010 թ
.
«Սոցիալական ցանց» ֆիլմը Facebook սոցիալական ցանցի ու դրա հիմանդիր Մարկ Ցուկենբերգի ունեցած հաջողությունների մասին է: Ֆիլմը սովորեցնում է պատրաստ լինել ընդունելու չարակամներին: Երբ հասնում եք հաջողության, որքան էլ բարյացակամ վերաբերվեք մարդկանց, միևնույն է կլինեն նաև մարդիկ, ովքեր չեն ուրախանա ձեր հաջողություններով:
«Էրին Բրոկովիչ» 2000 թ.
Ֆիլմում ներկայացվում է իրավապաշտպան Էրին Բրոկովիչի իրական կյանքի պատմությունը: Ֆիլմը շատ լավ է փոխանցում այն գաղափարը, թե ինչպես պետք է պայքարել հանուն երջանկության: Եթե կա հնարավորություն, ապա անպայման պետք է օգտվել: Ֆիլմը խորհուրդ է տալիս լինել վճռական ու ուժեղ կամք դրսևորել սեփական երազանքներն իրականացնելու համար: