5 լավագույն բիզնես-գրքերը, որոնք կփոխեն ձեր կյանքը
Մայքլ Գերբեր․ «Փոքր բիզնես․ պատրանքից դեպի հաջողություն»
Եթե նոր եք սկսել մտածել բիզնեսի մասին, այս գիրքը կլինի Ձեր լավագույն ուղեկիցը։ Գիրքը սովորեցնում է, թե ինչպես կարելի է բիզնես ստեղծել զրոյից, պահպանել ընկերության գոյությունն ու գործունեությունը:
Գիրքը հիմնված է հեղինակի՝ երիտասարդ-կին ձեռնարկատիրոջ հետ ունեցած երկխոսությունների հիման վրա, որոնք սովորեցնում են, թե ինչպես պետք է ճիշտ կազմակերպել, զարգացնել ու կատարելագործել սեփական գործը՝ չփոխելով սովորական կենսակերպը։
Մարկուս Բաքինգհեմ, Կուրտ Կոֆֆման․ «Սկզբում խախտեք բոլոր կանոնները»
Գիրքը ապացուցում է, որ նույնիսկ ամենաթեթև աշխատանքի համար տաղանդ է հարկավոր։ Ստիպել մարդուն անել, ինչ պետք չէ, որևէ իմաստ չունի։ Յուրաքանյուր մենեջեր պետք է կարողանա հայտնաբերել աշխատակցի ուժեղ կողմերը, տաղանդը, հմտություններն ու գիտելիքները։
Ռոբերտ Հագսթրոմ․ «Ուորեն Բաֆֆետ․ ինչպես 5 դոլարը վերածել 50 միլիարդի»
Ուորրեն Բաֆֆետը ամերիկացի հայտնի ներդրող ու ձեռնարկատեր է։ Բիզնեսը ղեկավարելու նրա տաղանդը, ռազմավարությունն ու ներդրումները դեպի միլիարդներ տանող ամենավառ օրինակն են։ Նա աշխարհի 10 ամենահարուստ մարդկանցից մեկն է, ով հաջողության է հասել ոչ թե սեփական բիզնեսի, այլ ուրիշ ընկերությունների համար ներդրումներ անելու միջոցով։
Էլիյահու Գոլդրաթ․ «Նպատակ»
Եթե ուզում եք դառնալ մենեջեր և պատրաստ եք սովորել, թե ինչպես հասնել նպատակներին, ապա սա հենց այն է, ինչ Ձեզ պետք է։ Գիրքն օգնում է ղեկավարումը դիտարկել այլ տեսանկյունից և խորությամբ գիտակցել այս բառի ողջ նշանակությունը։ Սա ոչ տեխնիկաների ու հնարքների հավաքածու է կամ լավատեսական ձեռնարկ, այլ առողջ միտք որոնելու հնարավորություն է։ Գոլդրաթի այս գիրքը լավագույնն է տնտեսող արտադրանքի ու դրա ուսումնասիրության համար։
Կարդացեք նաև.
- 10 գիրք շփոթեցնող սյուժեով, որոնցից կտրվելը անհնար է
- 6 գիրք, որոնք ոգեշնչում են ճանապարհորդությունների համար
- 10 գիրք, որոնք կարելի է կարդալ մեկ երեկոյի ընթացքում
Ջորջ Քլեյսոն․ «Բաբելոնի ամենահարուստ մարդը»
Այս գիրքը ուսումնասիրում է անձնական հաջողության գաղտնիքները, տալիս «բաղադրատոմսեր» մշտապես դատարկ դրամապանակի խնդրից ազատվելու համար, բացատրում ֆինանսական աշխարհի կանոնները: Բոլոր նրանց, ովքեր հաջողության են ձգտում, գիրքը բացահայտում է փողի բոլոր գաղտնիքները՝ ինչպես կապիտալ կուտակել, պահպանել այն և մեծացնել եկամուտը:
Կարդա նաև

Չարիքի գրավչությունը. 1920-ականների Գերմանիայի բարոյական կոլապսը «Մի գերմանացու պատմություն» գրքում (տեսանյութ)

Արցախցի գրողների մրցույթի արդյունքում հրատարակվեց Հերմինե Ավագյանի «Հրաժեշտի աչքեր» պատմվածքների ժողովածուն (տեսանյութ)

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Newmag-ը և «Թովմասյան» հիմնադրամը հայտարարում են գրական նոր մրցույթ

BOOK DONNATION / 500 ԳԻՐՔ` ՔԱՋԱՐԱՆԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՊԱԼԱՏԻՆ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
