Նա երիտասարդ է, սիրում է էլեկտրոնային երաժշտություն և ղեկավարում է կառավարության աշխատակազմը
Էդուարդ Աղաջանյանը Քաղաքացիական պայմանագիր կուսակցության և Երևանի ավագանու Ելք խմբակցության անդամ է: Քաղաքապետարանի կայքում հրապարակված նրա կենսագրականում գրված է, որ վերջին տարիներին զբաղվել է ձեռնարկատիրությամբ՝ հանրային սննդի կազմակերպման ոլորտում։
«Հիմա այն չկա։ Խոսքը Pasta Prego սննդի կետի մասին է»։
Աշխատակազմի ղեկավարի նշանակումից հետո սոցիալական ցանցերում քննարկվեց նաեւ Էդուարդ Աղաջանյանի ընտանիքին պատկանող բիզնեսի հարցը: Ըստ այդ հրապարակումների՝ Էդուարդ Աղաջանյանի հայրը «Զիգզագ» ընկերության սեփականատերն է:
«Հայրս «Զիգզագ» ընկերությունում բաժնետեր է։ Ես որևէ կապ երբևէ չեմ ունեցել»։
Էդուարդ Աղաջանյանը 30 տարեկան է: Նա կարծում է, որ իր երիտասարդ լինելը ոչ թե կխանգարի, այլ կօգնի իր աշխատանքում:
«Կարծում եմ, որ Հայաստանում պակասել են երիտասարդ կադրերը։ Մասնավորապես՝ պետական համակարգում։ Կարծում եմ, որ նոր կառավարությունում երիտասարդների ներգրավածությունը Հայաստանում էլ ավելի կթարմացնի ընդհանուր շունչը»։
Վալերի Օսիպյանի կարիերան. ինչպե՞ս պատանդ դարձավ, իր հաշվին հյուրասիրեց ցուցարարներին և դարձավ ոստիկանապետ
Էդուարդ Աղաջանյանի պաշտոնական կենսագրականի մեջ ոչ մի տող չկա նրա քաղաքական կենսագրության մասին: Ժամը լրատվականի հետ Զրույցում Աղաջանյանը հայտնեց, որ ինքը քաղաքականության մեջ ներգրավված է դեռեւս Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած իմպիչմենտ շարժումից:
«2007 թվականից ակտիվորեն ներգրավված եմ եղել քաղաքացիական շարժումների, քաղաքական գործընթացների մեջ»։
Կառավարության աշխատակազմի ղեկավարը գրեթե 6 տարի ապրել է արտասահմանում և վերադարձել Հայաստան: Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքէջում հրապարակված կենսագրական տվյալների համաձայն, Էդուարդ Աղաջանյանը Մոնակոյի միջազգային համալսարանի բիզնես ադմինիստրացիայի ֆակուլտետի բակալավրի և ֆինանսական ակտիվների կառավարման ֆակուլտետի մագիստրոսի կոչումներ ունի:
https://www.youtube.com/watch?v=jKe6NyyCqUU
Հետևեք newmag-ին Telegram-ում և Instagram-ում։