Ամենադաժան երեխա մարդասպանները. նրանք սպանել են իրենց ծնողներին և ընկերներին

Ամենադաժան երեխա մարդասպանները. նրանք սպանել են իրենց ծնողներին և ընկերներին

newmag-ը ներկայացնում է արյունարբու երեխա մարդասպաններին, որոնք սարսափելի խուճապ են առաջացնում:

  • Մերի Բելլը Մեծ Բրիտանիայի պատմության մեջ «ամենահայտնի» աղջիկներից է: Նա 1968-ին՝ 11 տարեկանում, իր 13 տարեկան ընկերուհու հետ, 2 ամսվա ընթացքում երկու տղա երեխա է խեղդել՝ 4 և 3 տարեկան: 3 տարեկան Բրայան Հոուի դին հայտնաբերել են խոտերի միջից՝ 4 տարեկան Մարտին Բրաունի մահից մի քանի օր անց: Նրա մազերը եղել են կտրված, ազդրերը՝ ներարկված,  իսկ սեռական օրգանները՝ մասամբ թլփատված: Բացի այդ վնասվածքներից,  նրա ստամոքսի վրա «Մ» տառի տեսքով նշան է եղել:  Հետաքննությունից պարզվել է, որ դա արել է Մերի Բելը, նա մատնել է իրեն՝ մանրամասն նկարագրելով  հանցագործության գործիք մկրատը, որով  խաղացել է Բրայանը:

Ընտանեկան դրությունն ազդել է աղջկա վարքագծի վրա: Նա երկար ժամանակ մտածել է, որ  ինքը սովորական հանցագործ Բիլլի Բելլի դուստրն է: Մինչև հիմա հայտնի չէ, թե ո՞վ է նրա կենսաբանական հայրը: Մերին խոստովանել է, որ իր մարմնավաճառ մայրը 4 տարեկանից ստիպել է իր հաճախորդների հետ սեռական հարաբություններ ունենալ:

Մարմնավաճառ մայրը 4 տարեկանից ստիպել է իր հաճախորդների հետ սեռական հարաբություններ ունենալ

Դատարանը որոշել է, որ նա չափազանց փոքր է բանտի համար, միևնույն ժամանակ վտանգավոր է նաև  հոգեբուժարան տեղափոխել, որտեղ հոգեկան խնդիրներով երեխաներ են եղել: Դատաքննության ընթացքում, մայրը մամուլին բազմիցս վաճառել է Մերիի պատմությունը: Աղջկան 23 տարի հետո ազատ են արձակել: Այժմ նա ապրում է այլ անուն-ազգանունով: Այս գործը հայտնի է որպես «Մերի Բելլի գործ».

  • Ջոն Վենեյբլսն ու Ռոբերտ Թոմփսոնը դատապարտվել են ցմահ ազատազրկման, չնայած այն հանգամանքին, որ հանցագործության  ժամանակ եղել են  ընդամենը 9 տարեկան: Նրանց գործած հանցագործությունը շոկ է առաջացրել Բրիտանիայում:

Նրանց գործած հանցագործությունը շոկ է առաջացրել Բրիտանիայում:

1993թ-ի փետրվարի 12-ին 2 տարեկան Ջեյմս Բուլգերի մայրը երեխային մի քանի րոպեյով թողնում է մսի խանութի մուտքի մոտ և մտնում խանութ,  մտածելով որ հերթ չկա և ինքը շուտ կվերադառնա: Այդ ժամանակ խանութի մոտակայքում գտնվող ու  գողությամբ զբաղված դեռահասները երեխային առևանգում են և տպավորություն ստեղծում, որ երեխան կորել է:

Ջոնն ու Ռոբերտը տղային քաշ են տալիս երկաթգիծ, վրան ներկ լցնում, գազանաբար ծեծում փայտով, աղյուսով ու երկաթյա ձողերով, քարեր նետում նրա վրա, անարգում մարմինը, որից հետո դին թողնում են երկաթգծի վրա, տպավորություն ստեղծելու, թե իբր դժբախտ պատահար է եղել:

  • 15-ամյա մի աղջիկ սպանել է  իր փոքրիկ հարևանին և թաքցրել դիակը: Ալիսա Բուստամանտը ծրագրել է սպանությունը՝ նախապես ժամ ընտրելով: Նա հարձակվել է աղջկա վրա, խեղդել, կտրել կոկորդը, հետո՝ դանակահարել:

Նա հարձակվել է աղջկա վրա, խեղդել, կտրել կոկորդը, հետո՝ դանակահարել:

9-ամյա Էլիզաբեթի անհետացումից հետո Բուստամանտին հարցաքննել են և պարզել, թե նա որտեղ է թաքցրել Էլիզաբեթի դին: Նա ոստիկանությանն ասել է, որ այդպես ցանկացել է պարզել, թե ի՞նչ են զգում մարդասպանները՝ սպանություն գործելիս:

  • 1944 թ-ի  հունիսի 16-ին ԱՄՆ-ն նոր  ռեկորդ է սահմանել՝ օրինական կերպով մահապատժի ենթարկելով Ջորջ Սթիննի անունով 14 տարեկան տղայի: Ջորջը դատապարտվել է երկու՝ 11 և 8 տարեկան աղջիկների սպանության համար, որոնց մարմինները հայտնաբերվել են կիրճում: Աղջիկները գլխուղեղի ծանր վնասվածքներ են ստացել: Ջորջը խոստովանել է, որ սկզբում փորձել է սեռական հարաբերություններ ունենալ նրանցից մեկի հետ,  բայց ամեն ինչ ավարտվել է սպանությամբ:

Սկզբում փորձել է սեռական հարաբերություններ ունենալ նրանցից մեկի հետ,  բայց ամեն ինչ ավարտվել է սպանությամբ:

Ջորջը մեղադրվել  է առաջին կարգի սպանության մեջ, մահապատժի ենթարկվել՝ էլեկտրական աթոռի միջոցով: Դատավճիռը կայացվել է Հարավային Կարոլինայի նահանգում:

  • 1998 թ-ի մայիսի 20-ին Քինկելին դասընկերոջից գողացված զենք գնելու համար  հեռացրել են դպրոցից: Նա ընդունել է մեղքը, և ոստիկանությունը նրան ազատ է արձակել: Տանը, հայրը նրան ասել է, որ եթե չհամագործակցեր ոստիկանության հետ, իրեն գիշերօթիկ կուղարկեին: Ժամը 15: 30-ին Քինկելին վերցրել է ծնողների սենյակում պահված հրացանը, լիցքավորել ու, գնալով  խոհանոց, սպանել է  հորը: Ժամը 18: 00-ին մայրն է  վերադարձել: Տղա երկու անգամ կրակել է մոր ծոծրակին, երեք անգամ դեմքին և  մեկ անգամ՝ սրտին: Հետո պնդել է, ո այդպես ցանկացել է  ծնողներին ազատել,  որոնք իր պատճառով կարող էին խնդիրներ ունենալ օրենքի հետ:

Հաջորդ օրը տղան մոր մեքենայով գնացել է դպրոց: Նա երկար վերարկու է հագել, որի տակ թաքցրել է զենք, որսորդական դանակ և փամփուշտներ: 2 աշակերտի նա սպանել է, 24-ին՝ վիրավորել: 1999-ին նրան դատապարտել են 111 տարվա ազատազրկման՝ առանց վաղաժամկետ ազատման: Դատավճռի ժամանակ նա ընդունել է մեղքն ու ներողություն խնդրել՝ իր ծնողներին և աշակերտներին սպանելու համար:

  • 1983-ին Սինձի Քոլերը և Շիրլի Վոլֆն իրենց զվարճանքի համար զոհեր են փնտրել: Սովորաբար նրանք զբաղվել են վանդալիզմով և մեքենաների առևանգմամբ, բայց մի անգամ աղջիկները ցույց են տվել, թե ի՞նչ աստիճանի խելագար են:

Մի  անգամ նրանք թակել են  անծանոթ տան դուռը, որը մի տարեց կին է բացել:  Տեսնելով երկու՝ 14-15 երիտասարդ աղջիկների, կինն  առանց վարանելու նրանց ներս է հրավիրել, հուսալով նրանց հետ զրուցել և թեյ խմել: Աղջիկները ծեր կնոջը զբաղեցրել են հետաքրքիր պատմություններով: Հետո նրանցից մեկը բռնել է կնոջ պարանոցից, մյուսը գնացել է խոհանոց՝ դանակի հետևից: Շիրլին 28 անգամ դանակով հարվածել է կնոջը: Աղջիկներն անհետացել են հանցագործության վայրից, բայց շուտով կալանավորվել են:

  • 1996 թ. փետրվարի 2-ին կրակոցների հետևանքով փլուզվել է հանրային միջնակարգ դպրոց, և բազմաթիվ աշակերտներ պատանդ են վերցվել:  Բարրի Լուկատիսը հագել է  իր  լավագույն կովբոյական կոստյումը և մտել  այն դասասենյակը, որտեղ իր դասարանը  հանրահաշվի դասն է արել: Համադասարանցիների մեծամասնությունը ծիծաղել  է  Բարրիի կոստյումի վրա՝ նրան համարելով սովորականից  ավելի  տարօրինակ:   Նրանք չեն էլ ենադրել, որ տղան կոստյումի տակ երկու ատրճանակ, մի հրացան և 78 պարկուճ է թաքցնում:  Նա կրակել է,  սկզբում  14-ամյա մի աղջիկ է տուժել: Մի քանի վայրկյան հետո ևս մի քանի մարդ նրա զոհն է դարձել, իսկ աշակերտները մոտ  10 րոպե պատանդ են մնացել իր մոտ, մինչև որ դպրոցի մարզիչը հնարքով նրանց ազատել է տղայից:

Ականատեսների վկայությամբ տղան գոռացել է. «Սա ավելի հետաքրքիր է, քան հանրահաշվի դասն, այնպես չէ՞»: Այս հատվածը Սթիվեն Քինգի «Զայրույթ» վեպից մեջբերում է, որտեղ գլխավոր հերոսը սպանում է երկու ուսուցիչներին և դասարանին  պատանդ վերցնում: Բարրին այժմ  ցմահ պատիժ է կրում:

  • 1998 թ. նոյեմբերի 3-ին Ջոշուա Ֆիլիպսը 14 տարեկան է եղել, երբ նրանց հարևանը կորել է: Մի անգամ՝ առավոտյան, Ջոշուայի մայրը նրա սենյակը մաքրելիս, մահճակալի տակից հայտնաբերել է տղայի խոնավ շորերը:  Սկզբում կինը մտածել է, որ տղայի ջրային ներքնակը ծակվել է, և ջուր է հոսում: Նա ներքնակը ցանկացել է շրջել, որ չորացնի այն, բայց նկատել է, որ այն ծակված է և անցքը փակված է որդու կոշիկով: Ավելի ուշ, կինը ներքնակի միջից հայտնաբերել է   իրենց  8-ամյա  հարևանի դին :

Մինչև այսօր հայտնի չէ, թե Ֆիլիպսն ինչո՞ւ է դիմել այդ քայլին: Նա ասել է, որ բեյսբոլի ձողով պատահաբար հարվածել է աղջկա աչքին,  նա սկսել է գոռալ,  ինքը խուճապի է մատնվել, աղջկան քաշ է տվել իր սենյակ,  և սկսել է այնքան  ծեծել, մինչև նա լռի: Դատավորները չեն հավատացել այս պատմությանը և  նրան մեղադրել են  առաջին աստիճանի սպանության մեջ: Քանի որ Ջոշուան դեռ 16 տարեկան չկար, նրան մահապատժի չեն ենթարկել:  Նա դատապարտվել է  ցմահ ազատազրկման՝  առանց ազատման իրավունքի:

  • 39-ամյա Ջոան Հիթոնին և իր երկու դուստրերին՝ 10-ամյա Ջենիֆերին և 8-ամյա Մելիսային հայտնաբերվել են իրենց տանը՝  մահացած: Նրանց մարմինների մեջ այնքան խորն են մխրճված եղել դանակները, որ Մելիսայի պարանոցից հանելիս դրանցից մեկը կոտրվել է: Ոստիկանությունը հայտնել է, որ  կնոջ մարմնի վրա 60  ծակած-կտրած վերք է եղել, իսկ աղջիկների՝ մոտ  30:

Կնոջ մարմնի վրա 60  ծակած-կտրած վերք է եղել, իսկ աղջիկների՝ մոտ  30:

Ոստիկանությունը պնդել է, որ հանցագործության դրդապատճառը եղել է գողությունը, հանցագործը տեսնելով, որ բռնվում է, վերցնելով դանակը և ընկնելով աֆեկտի մեջ, սպանել է նրանց: Ենթադրվել է նաև, որ հանցագործը  այդ նույն թաղամասից է և նրա ձեռքը պետք է որ վնասվածք ունենա:

Ոստիկաններն այդ նույն օրը ձերբակալել են 15 ամյա Քրեյգ Փրայսին ՝ վնասված ձեռքով, սակայն նա ասել է, որ մեքենայի պատուհանը կոտրելով է այն վնասել: Ոստիկանությունը չի հավատացել այդ պատմությանը, խուզարկելով նրա սենյակն, այնտեղից դանակ, ձեռնոցներ և այլ արյունոտ ապացույցներ է հայտնաբերել:

Խուզարկելով նրա սենյակն, այնտեղից դանակ, ձեռնոցներ և այլ արյունոտ ապացույցներ է հայտնաբերել:


Կարդացեք նաև.


Նա  խոստովանել է, որ երկու տարի առաջ մեկ այլ սպանություն էլ է գործել: 16 տարին բոլորելուց մեկ օր առաջ նրան դատապարտել են ցմահ ազատազրկման:

  • Ջեյմս Պոմերոյը, որը ծնվել է 1859-ին,  Միացյալ Նահանգների պատմության մեջ հիշատակվում է որպես ամենաերիտասարդը, որն առաջին աստիճանի  սպանություն է գործել: Այլ երեխաների նկատմամբ իր դաժան գործողությունները նա սկսել է 11 տարեկանից:  Նա յոթ երեխաների տարել է  ամայի վայրեր, մերկացրել է նրանց, կապել և  խոշտանգել՝ օգտագործելով դանակ կամ ասեղներով ծակծկել նրանց մարմինը: Գլխարկներ իրենց մարմիններին: Նա ձերբակալվել և  ուղարկվել է ուղղիչ դպրոց, որտեղ մնացել է մինչև 21 տարեկանը: Սակայն մեկ ու կես տարի անց օրինակելի վարքի համար ազատ է արձակվել:

Երեք տարի անց նա փոխվել է՝  վատ տղայից վերածվելով հրեշի: Նա առևանգել ու սպանել է 10-ամյա մի աղջկա, մեղադրվել  4-ամյա մի տղայի սպանության մեջ, որի այլանդակված մարմինը հայտնաբերվել է ծովածոցերից մեկում:  Dorchester’s Gulf- ում: Չնայած ապացույցների բացակայությանը, նա մեղավոր է ճանաչվել: Մարմինը պահել է  մոխրի մեջ՝ խանութի նկուղում: Նա դատապարտվել է ցմահ ազատազրկման, մահացել է 72 տարեկան հասակում:

BIGPICTURE

Գրել կարծիք