ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

Made in China. ճի՞շտ է, որ չինական բոլոր ապրանքներ

Made in China. ճի՞շտ է, որ չինական բոլոր ապրանքները ցածրորակ են

Չինաստանն իսկապե՞ս արտադրում է ամեն ինչ


Այս երկիրը գործարանների ու ֆաբրիկանների երկիր է, այստեղ արտադրում են ամեն ինչ, կամ՝ գրեթե ամեն ինչ: Թերևս միայն մի քանի զինատեսակներ կան, որոնք Պեկինը գնում է ուրիշ երկրներից: Տնտեսագետները վստահեցնում են՝ համաշխարհային շուկային յուրաքանչյուր 5-րդ ապրանքն արտադրված է Չինաստանում:

Արտադրական ո՞ր ճյուղերում է Չինաստանն առաջինը


Համակարգիչների ու դրանց համար անհրաժեշտ մասերի գերակշիռ արտադրությունը պատկանում է Չինաստանին՝ 90%: Համաշխարհային շուկայում հայտնված արևային էներգիայի սալիկներն ու էներգախնայող լամպերի 80%-ը չինական արտադրության են: Այստեղ են արտադրվում նաև բջջային հեռախոսների 70%-ը: Ցեմենտի արտադրության 60%-ը Չինաստանինն է:
Ըստ փորձագետների, Չինաստանը հենց արտադրության զարգացմամբ առաջ անցավ ԱՄՆ-ից: Միացյալ Նահանգների տնտեսության հիմքը սպասարկումն է: Այսօր Չինաստանն իր ՀՆԱ-ով աշխարհում երկրորդն է՝ ԱՄՆ-ից հետո:

Մեքենաշինությունը Չինաստանում


Չինաստանը մեքենաշինությամբ զբաղվում 50 տարի և ոլորտի առաջատարներից է: Մեքենաշինական բոլոր գործարանները պետական են: Ամեն տարի արտադրվում է 24 մլն․ ավտոմեքենա` ավելին, քան Եվրոպայում, կամ ԱՄՆ-ում ու Ճապոնիայում՝ միասին:
Չինաստանը նաև արտադրում է Nissan, Kia, Renault, Infiniti, Volvo, Peugeot-Citroen մեքենաների համար ավտոմասեր:


Կարդացեք նաև․



Համաշխարհային ճանաչում ունեցող ի՞նչ ֆիրմաներ են աշխատում Չինաստանում


Չինաստանում արտադրություն են հիմնել Apple-ը, Dell-ը, Microsoft-ը, Sony-ն, IBM-ը, հագուստ են արտադրում Adidas-ը, Nike-ը, Gucci-ին, կոսմետիկ պարագաներ՝ Colgate-Palmolive-ը, Nivea-ն:
Ամբողջ գաղտնիքը նրանում է, որ Չինաստանն՝ իր հարկային ու ներդրումային քաղաքականությամբ, բարենպաստ պայմաններ է ստեղծում արտասահմանյան ֆիրմաների համար: Արդյունքում՝ արևմտյան ընկերություններն իրենց արտադրության զգալի մասը տեղափոխում են Չինաստան:

Made in China. Որակյա՞լ, թե՞ անորակ


Չինաստանը նույն ապրանքից արտադրում է տարբեր որակի: Ամեն շուկա ունի իր համար նախատեսված ապրանքը: Բարձորակ արտադրանքը գնում է զարգացած երկրներ, ցածրորակն ուղարկվում է զարգացող երկրների շուկա:
Զարմանալի էլ չէ, թե ինչու են ամերիկացիները կրում made in China պիտակով հագուստ: Միացյալ Նահանգների շուկայում երբևէ չի կարող հայտնվել անորակ արտադրանք: Ճիշտ այնպես, ինչպես Հայաստանում չինական որակյալ ապրանք դժվար է գտնել: Եվ դրանում չինացիներն ամենևին էլ մեղավոր չեն:

MEDUZA

Տարածել