BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

[InterPress] Սու՞րճ, թե՞ թեյ՝ պատասխանը փնտրեք գեն

[InterPress] Սու՞րճ, թե՞ թեյ՝ պատասխանը փնտրեք գեներում

Ցանկանում եք սու՞րճ, թե՞ թեյ: Ըստ հետազոտության, այս հարցի պատասխանը կարող է մասամբպայմանավորված լինել գեներով:
Գիտնականները նշում են, որ որոշակի նյութերի դառնության ընկալման հարցում գենետիկական նախապատվությունն է մեզ ուղղորդում մի խմիչքից մյուսը:
Դոկտոր Մերիլին Քորնելիսը՝ Իլինոյսի Հյուսիսարևմտյան համալսարանի հետազոտությանհամահեղինակն ասել է. «Ուսումնասիրությունն օգնում է հասկանալ այն գործոնները, որոնք որոշում են ըմպելիքի համը: Եվ ինչու, մշտապես պահպանելով մնացած բոլոր գործոնները, մենք մարդկանց մեջ տարբերություն ենք տեսնում խմիչքի նախապատվության, ինչպես նաև դրա օգտագործման հարցում»:



Կարդացեք նաև․



Scientific Reports ամսագրում հրապարակված ուսումնասիրությունը ներառում էր տվյալների երկու հավաքածու: Առաջինը կրկնակի ուսումնասիրություն էր, որը ցույց տվեց, որ եվրոպական ծագում ունեցողների մոտ, գենետիկական որոշակի տեսակները կապված են տարբեր համերի ընկալման հետ: Մի տեսակը կապված է կոֆեինի դառնության, մյուսը ` քինինի և երրորդը՝ ավելի շատ դառնությամբ դեղի հետ, որը հայտնի է որպես propylthiourracil կամ prop.
Հետագայում թիմը վերլուծել է մեկ այլ աղբյուրի՝ Մեծ Բրիտանիայի «Բիոբանկ»-ի հետազոտական տվյալները: 2006-10թթ. ընթացքում նրանք հավաքագրել էին 37-ից 73 տարեկան հարյուր հազարավոր մասնակիցների և ներառել գենետիկական տվյալները, ինչպես նաև առողջության վերաբերյալ տեղեկությունները, այդ թվում՝ այն հարցի պատասխանները, թե մասնակիցներն ամեն օր քանի բաժակ տարբեր խմիչքներ են օգտագործում:

Շարունակությունը՝ InterPress.amում





Հետևեք   newmag-ին    Telegram–ում և    Instagram–ում




 

Տարածել