BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

9 առասպել կոֆեինի մասին, որոնց չհավատալու ժամանակն

9 առասպել կոֆեինի մասին, որոնց չհավատալու ժամանակն Է

1. Կոֆեինը կախում է առաջացնում


Այդքան էլ ճիշտ չէ: Համեղ, անուշաբույր սուրճին կարելի է սովորել, բայց դա կախում անվանել չի կարելի: Կոֆեինը ոչ մի կերպ չի վտանգում ձեր ֆիիկական ու էմոցիոնալ առողջությունը:


Եթե որոշեք հրաժարվել սուրճից, ամենայն հավանականությամբ ձեր օրգանիզմը նույնիսկ չի զգա այդ փոփոխությունը: Տհաճ ախտանիշներ կարող են առաջանալ միայն որոշ դեպքերում, եթե օրական 2 և ավելի բաժակ եք օգտագործում:



  • Գլխացավ,

  • Հոգնածություն

  • Անհանգստություն

  • Նյարդային պահվածք

  • Վատ տրամադրություն


Բայս այս երևույթները սուր արտահայտված չեն լինի ու դժվար թե երկար տևեն, առավելագույնը` 2-3 օր:


2. Կոֆեին միայն սուրճն է պարունակում
 

Այս խթանիչը բազմաթիվ սննդամթերքներ են պարունակում:




  • Թեյ – սև, կանաչ, մատե




  • Կակաո




  • Էներգետիկ խմիչքներ




  • Գազավորված ընմպելիքներ




  • Սրճային պաղպաղակ




  • Սրճային յոգուրտ




  • Առանց կոֆեինի սուրճ




  • Շոկոլադ (բացի սպիտակից)




  • Որոշ դեղամիջոցներ




3. Կոֆեինը կարող է անքնության պատճառ դառնալ


Եթե սուրճը խմում եք օրվա առաջին կեսին, ապա դա բացառվում է: Կոֆեինը շատ արագ  օրգանիզմից դուրս է գալիս: 8-10 ժամում արյան մեջ 25%-ից քիչ կոֆեին է մնում, իսկ անքնություն առաջացնելու համար դա շատ քիչ է: Ինչ վերաբերվում է օրվա 2-րդ կեսին խմած սուրճին, ապա կարևոր է հաշվի առնել, թե որքան թունդ է սուրճը:


4. Կոֆեինը բարձրացնում է արյան ճնշումը


Ոչ միշտ: Սա էլ է օրգանիզմի առանձնահատկության հետ կապված: Խորհուրդ ենք տալիս չափել ճնշումը սուրճ խմելուց առաջ և հետո:


5. Կոֆեինը ոչնչացնում է օրգանիզմում կալցիումի պարունակությունը


Այդ պատճառով սուրճը սովորաբար օստեոպորոզի առաջացման պատճառ են համարում: Բայց սա էլ է միֆերի շարքից: Իհարկե, եթե շատ սուրճ օգտագործեք, հարավոր է, որ օրգանիզմը սկսի կալցին վատ ընդունել: Բայց կարելի է սուրճի մեջ մեկ-երկու գդալ կաթ ավելացնել ու այդ վտանգը նույնպես կվերացնեք ու սուրճի բացասական ազդեցությունը կնվազի:




Կարդացեք նաև.



6. Կոֆեինը` քաղցկեղի առաջացման պատճառ


Այ սա արդեն իրական միֆ է: Բազմաթիվ հետազոտություններն ապացուցել են, որ կոֆեինի օգտագործման ու քաղցկեղի առաջացման միջև կապ չկա: Հակառակը` սուրճը նույնիսկ նվազեցնում է դրա առաջացման ռիսկերը:


7. Սուրճը` ջրազրկման պատճառ


Այս միֆը մենք արդեն հերքել ենք, բայց կրկնենք: Կոֆեինը թույլ միզամուղ հատկություն ունի, բայց հեղուկի հավելյալ կորստի պատճառ չի հադիսանում:


8. Կոֆեինը սթափեցնում է


Այս միֆը նույնպես լայն տարածում է գտել, բայց մենք այն նույնպես հերքում ենք: Այո, սուրճն իրոք օգնում է ուշքի գալ, բայց դա կեղծ զգացողություն է: Սուճն էներգիա է տալիս ու հարբած մարդու մոտ տպավորություն է ստեղծվում, թե սթափվել է, բայց սա կարող է նույնիսկ վնասել:


9. Սուրճը պարզապես հաճույք է, դրանից ոչ մի օգուտ չկա


Բազմաթիվ հետազոտություններ ապացուցում են, որ օրական մեկ բաժակ սուրճն օգտակար է ու երկարացնում է կյանքի տևողությունը: Ի դեպ կարևոր չէ, թե ինչ տեսակի և որակի սուրճ եք խմում: Իհարկե, չարաշահել պետք չէ, բայց 2-3 բաժակ սուրճ վայելելու հաճույքից ձեզ նույնպես մի զրկեք:


lifehacker





Հետևեք   newmag-ին    Telegram–ում և    Instagram–ում




 

Տարածել