[Իրականում՝ ոչ] Տարազով կովը վիրավորո՞ւմ է հայ կնոջ ինքնասիրությունը
Սա իրականում ծաղր է հայկական տարազի նկատմամբ: Գովազդային վահանակին պատկերել կով` ազգային տարազով, առաջին հերթին վիրավորանք է սեփական անցյալի նկատմամբ: Տարազը պարզապես հագուստ չէ, տարազը պատմություն է` մշակութային յուրօրինակության արտահայտություն: Այդ յուրահատկությունը դնելով կովի վրա ոչ թե կաթնամթերքն ու ընկերությունն է դառնում ազգային, այլ սեփական պատմությունն ես դարձնում ծաղրի առարկա:
Գովազդը ծաղր է հայ կնոջ նկատմամբ: Վահանակին կնոջ տարազով կով պատկերելով կաթնամթերք արտադրող ընկերությունը ի՞նչ մեսիջ ու ասոցիացիա է փոխանցում սպառողին: Որ իրենց ֆիրմային կովերը հայ կնոջ նման կաթնատո՞ւ են, թե՞ մեծ կրծքով: Այդ ի՞նչ յուրօրինակ ֆանտազիա է: Կնոջն ու կովը դնել նույն հարթության մեջ… ինչպիսի՜ հակաէսթետիկ կրեատիվիզմ:
Բայց` տարազով կովը վիրավորո՞ւմ է հայ կնոջ ինքնասիրությունը. Իրականում` ոչ
Իրականում հասկանալի է գովազդային վահանակի հեղինակների տրամաբանությունը: Եթե մեր հասարակությունը պատրաստ է տարազավոր ռաբիսի տակ տռճիկ տալ երինջի եռանդով… Եթե ժողովրդական երգերի զգալի մասի գլխավոր հերոսը ջեյրանն է, մարալը, կամ այլ կճղակավոր, ապա ինչո՞վ է պակաս կովը, որ նրան չհամեմատեն կնոջ հետ: Կովն ինչո՞վ է պակաս եղնիկից, սոխակից ու վարդից: Բնությունը բնություն է, լինի` պոզավոր, թևավոր, թե փշավոր: Սա ի՞նչ խտրական վերաբերմունք է խոշոր եղջերավորների հանդեպ: Եթե ջեյրանն ու մարալը չեն վիրավորում հայ կնոջը, տարազով կովն ինչո՞ւ պիտի վիրավորական լինի: Հատկապես, որ Հայաստանում պաշտվող սերիալների ծննդավայր Հնդկաստանում կովը սուրբ կենդանի է:
[Իրականում՝ ոչ] շարքից կարդացեք նաև.
- Պե՞տք է արգելել աջ ղեկով մեքենաները Հայաստանում
- Պե՞տք է փոխվեին եկամտահարկի վերադարձով բնակարան գնելու պայմանները
- Նմա՞ն են արդյոք Կատալոնիայի և Արցախի ինքնորոշումները
Պարզ է, որ գովազդային վահանակը հումորային է: Նպատակը բնավ էլ հայ կնոջը վիրավորելը չէ, այլ իրենց ապրանքը հարազատ երկրի ու հողի հետ ասոցացնելը: Մյուս կողմից այն կարող էր լինել վիրավորական, եթե ունենար հասցեատեր` անուն-ազգանունով: Կարո՞ղ եք ասել` ո՞ր հայ կինն է վիրավորվել այս վահանակի պատճառով: Այդ ո՞վ է համոզմունք հայտնել, որ հենց իրեն են պատկերել այդ վահանակին: Եթե տուժած չկա, ուրեմն չկա նաև հանցանք:
Հիմա` տարազով կովը վիրավորո՞ւմ է հայ կնոջ ինքնասիրությունը
Իրականում մենք տառապում ենք այսպես ասած փոքր ազգի սինդրոմով: Մենք կարող ենք ամենափոքր բանից մեծ պատմություն սարքել, ամեն ինչ ծայրահեղացնել, կենցաղային հագուստի դետալները սրբացնել: Այնպես որ` սպասենք ձու արտադրող ֆերմայի գովազդային վահանակի` տարազով հավի գլխով ու նույն տառասխալներով սլոգանով. «Ածեն Մեր Հավերը»:
Կարդա նաև

BOOK DONNATION / 500 ԳԻՐՔ` ՔԱՋԱՐԱՆԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՊԱԼԱՏԻՆ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Գրքի շնորհանդես և տարեդարձ մեկ օրում և մեկ վայրում. տեղի ունեցավ Արփի Կարապետյանի գրքի շնորհանդեսը (լուսանկարներ)

Newmag & friends ծրագիրը ներկայացնում է Արփի Կարապետյանի «Փոքր գիրք կյանքի մեծ դասերի մասին կամ՝ բոլորս էլ մանուկ ենք եղել» գիրքը (թրեյլեր)

Newmag-ն արժանացել է «Տարվա ամենապահանջված թարգմանություն» անվանակարգի մրցանակին (լուսանկարներ)
