JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027
Գլխավոր Լուրեր

[Իրականում՝ ոչ] Տարազով կովը վիրավորո՞ւմ է հայ կնո

[Իրականում՝ ոչ] Տարազով կովը վիրավորո՞ւմ է հայ կնոջ ինքնասիրությունը

Սա իրականում ծաղր է հայկական տարազի նկատմամբ: Գովազդային վահանակին պատկերել կով` ազգային տարազով, առաջին հերթին վիրավորանք է սեփական անցյալի նկատմամբ: Տարազը պարզապես հագուստ չէ, տարազը պատմություն է` մշակութային յուրօրինակության արտահայտություն: Այդ յուրահատկությունը դնելով կովի վրա ոչ թե կաթնամթերքն ու ընկերությունն է դառնում ազգային, այլ սեփական պատմությունն ես դարձնում ծաղրի առարկա:
Գովազդը ծաղր է հայ կնոջ նկատմամբ: Վահանակին կնոջ տարազով կով պատկերելով կաթնամթերք արտադրող ընկերությունը ի՞նչ մեսիջ ու ասոցիացիա է փոխանցում սպառողին: Որ իրենց ֆիրմային կովերը հայ կնոջ նման կաթնատո՞ւ են, թե՞ մեծ կրծքով: Այդ ի՞նչ յուրօրինակ ֆանտազիա է: Կնոջն ու կովը դնել նույն հարթության մեջ… ինչպիսի՜ հակաէսթետիկ կրեատիվիզմ:

Բայց` տարազով կովը վիրավորո՞ւմ է հայ կնոջ ինքնասիրությունը. Իրականում` ոչ


Իրականում հասկանալի է գովազդային վահանակի հեղինակների տրամաբանությունը: Եթե մեր հասարակությունը պատրաստ է տարազավոր ռաբիսի տակ տռճիկ տալ երինջի եռանդով… Եթե ժողովրդական երգերի զգալի մասի գլխավոր հերոսը ջեյրանն է, մարալը, կամ այլ կճղակավոր, ապա ինչո՞վ է պակաս կովը, որ նրան չհամեմատեն կնոջ հետ: Կովն ինչո՞վ է պակաս եղնիկից, սոխակից ու վարդից: Բնությունը բնություն է, լինի` պոզավոր, թևավոր, թե փշավոր: Սա ի՞նչ խտրական վերաբերմունք է խոշոր եղջերավորների հանդեպ: Եթե ջեյրանն ու մարալը չեն վիրավորում հայ կնոջը, տարազով կովն ինչո՞ւ պիտի վիրավորական լինի: Հատկապես, որ Հայաստանում պաշտվող սերիալների ծննդավայր Հնդկաստանում կովը սուրբ կենդանի է:


[Իրականում՝ ոչ] շարքից կարդացեք նաև.



Պարզ է, որ գովազդային վահանակը հումորային է: Նպատակը բնավ էլ հայ կնոջը վիրավորելը չէ, այլ իրենց ապրանքը հարազատ երկրի ու հողի հետ ասոցացնելը: Մյուս կողմից այն կարող էր լինել վիրավորական, եթե ունենար հասցեատեր` անուն-ազգանունով: Կարո՞ղ եք ասել` ո՞ր հայ կինն է վիրավորվել այս վահանակի պատճառով: Այդ ո՞վ է համոզմունք հայտնել, որ հենց իրեն են պատկերել այդ վահանակին: Եթե տուժած չկա, ուրեմն չկա նաև հանցանք:   

Հիմա` տարազով կովը վիրավորո՞ւմ է հայ կնոջ ինքնասիրությունը


Իրականում մենք տառապում ենք այսպես ասած փոքր ազգի սինդրոմով: Մենք կարող ենք ամենափոքր բանից մեծ պատմություն սարքել,  ամեն ինչ ծայրահեղացնել, կենցաղային հագուստի դետալները սրբացնել: Այնպես որ` սպասենք ձու արտադրող ֆերմայի գովազդային վահանակի` տարազով հավի գլխով ու նույն տառասխալներով սլոգանով. «Ածեն Մեր Հավերը»:

Տարածել