BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Ժպիտը բացում է բոլոր դռները. Խորվաթիայի նախագահի կ

Ժպիտը բացում է բոլոր դռները. Խորվաթիայի նախագահի կյանքի կանոնները

Խորվաթական թերթերից մեկին տված հարցազրույցում Կոլինդան ասել էր, որ եթե նույնիսկ խորվաթները չդառնան չեմպիոն, միևնույնն է, նրանք արդեն հաղթել են: Իսկ առաջնությունը բացի ֆուտբոլիստներից, այլ հաղթող էլ ուներ: Դա Կոլինդա Գրաբար-Կիտարովիչն էր: Աշխարհի առաջնության ժամանակ Խորվաթիայի նախագահի անունը մեդիայում 25 անգամ ավելի շատ է հայտնվել, քան դաշտ դուրս եկած ցանկացած խաղացողի: Տիկին նախագահը ֆուտբոլասերներին հիացրեց իր պարզությամբ: Նախ՝ նա հրաժարվեց առաջին դասով մեկնել Ռուսաստան և ընտրեց էկոնոմը: Հետո բոյկոտեց VIP տրիբունաները: Մի քանի անգամ խախտեց դրես-կոդը և խաղերին ներկայացավ ազգային խորհրդանիշներ պարունակող շապիկով:
Ահա նրա կյանքի կանոնները կամ դրանցից մի քանիսը.


  • Ես երբեք չեմ հրաժարվում իմ սկզբունքներից: Հայրենիքն ու ընտանիքը կյանքում իմ ուղենիշներն են:

  • Իմ հերոսը մայրս է: Հենց նա է ինձ ամբիցիոզ մարդ դաստիարակել:

  • Ես, երևի, միակ կինն եմ ՆԱՏՕ-ում, որը կով կթել գիտի:

  • Արտաքին տեսքը կարևոր է, բայց մարդիկ ավելի շուտ քո ժպիտը կհիշեն, քան սանրվածքը: Ժպիտը բացում է բոլոր դռները:

  • Կրթության և մեդիայի միջոցով մենք կարող ենք պայքարել կարծրատիպերի և սեքսիզմի դեմ: Դրանց շնորհիվ կարող ենք առաջ տանել նաև գենդերային հավասարության գաղափարը:

  • Ես ֆեմինիստ չեմ: Ես պարզապես մարդ եմ, որն ուզում է հավասարություն տեսնել բոլոր մարդկանց նկատմամբ: Ես կնպաստեմ կանանց առաջխաղացմանը բիզնեսում, քաղաքական և հասարակական կյանքում: Սա, իհարկե, չի նշանակում, որ կանայք առավելություն են ունենալու: Բոլորը պետք է հավասար հնարավորություններ ունենան:

  • Ես չեմ արգելի կանանց աբորտ անել: Դա իմ դիրքորոշումն է, և այն հայտնի է:

  • Սպորտը միավորում է մարդկանց: Մարդիկ հոգնել են գաղափարական տարբերություններից և անընդհատ անցյալին վերադառնալուց:


FORBES






Հետևեք newmag-ին  Telegram-ում և  Instagram-ում։





 

Տարածել