BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Հաջողության գրավականը

Հաջողության գրավականը

 Սկսեք ու իրականացրեք, մինչև այդ պայմանները դառնան իդեալական: Մոտիվացիան վայրկյանական է, այն տատանվում է կախված արտաքին հանգամանքների փոփոխություններից:

Հիշեք չեմպիոն մարզիկներին: Նրանք անդադար մարզվում են, նույնիսկ, երբ չունեն ցանկություն:

Կյանքում հաճախ չի ստացվում անել այնպես, ինչպես նախապես պլանավորված էր նախապես:  Ճգնաժամի դեպքում դուք պարզապես չեք ունենա մոտիվացիա: Հենց այդ ժամանակ օգնության կհասնի կարգապահությունը: Գրող Տոնի Ֆակրին իր Medium բլոգում պատմում է, թե ինչպես զարգացնել կարգապահությունը: Զարգացնելով կարգապահությունը, դուք զարգացնում եք ձեզ, որպեսզի կարողանաք գործել այնպես, ինչպես պետք է, ինչը կօգնի հասնել նպատակակետին:  Եթե դա անեք բավականաչափ երկար, կարգապահությունը կդառնա սովորություն: Որպեսզի հասնեք ձեր նպատակին, փորձեք գործողություններն առանձնացնել զգացմունքներից:
Շատ հաճախ զգացմունքները թելադրում են մեր պահվածքը, ու մենք մոռանում ենք վերջնական նպատակի մասին:

Բայց հիշեք, որ նպատակին հասնելու ուրախությունը գերազանցում է յուրաքանչյուր այսրոպեական հաճույք:


Կարդացեք նաև.



Առաջին հերթին մշակեք ռեժիմ, կարգապահական նորմեր: Ամենասկզբի համար ընտրեք փոքր ու քիչ պարտականություններ.

  • Եթե ձեր նպատակը շաբաթը չորս անգամ մարզվելն է, դա մշակեք աստիճանաբար: Սկսեք շաբաթը երկու օրից, իսկ հետո մարզումների քանակն ավելացրեք: Հաջողությունը գալիս է, երբ դուք անում եք առաջին քայլը, ու սկսում եք այն աստիճանաբար զարգացնել:

  • Մտածեք, թե ինչու է ձեզ համար կարևոր այդ նպատակը: Պետք է լինի համոզիչ պատճառ, որպեսզի ամեն օր ձգտեք հասնել այդ նպատակին: Այդ դեպքում ուղուց չշեղվելն ավելի հեշտ է: Եթե հստակ պատկերացում ունեք ձեր ցանկությունների, էնտուզիազմի մասին, ոչ մի բան ձեզ չի շեղի հասնել հաջողության:


Հայտնի բիզնես մարզիչ Ջիմ Ռոնն ասում էր. «Մենք պետք է զգանք երկու տեսակի ցավ`կարգապահության ցավը ու ափսոսանքի ցավը: Տարբերությունն այն է, որ կարգապահության ցավը կշռում է մի քանի գրամ, իսկ ափսոսանքի ցավը` տոննաներ»: Մի թույլ տվեք, որ ափսոսանքները խանգարեն ձեզ հասնել հաջողության:
    Հետևեք newmag-ին  Telegram-ում և  Instagram-ում։

LIFEHACKER

Տարածել