BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Մեծ խաղերում փոքր մրցավարներ պետք չեն. ինչո՞ւ Էլ Կ

Մեծ խաղերում փոքր մրցավարներ պետք չեն. ինչո՞ւ Էլ Կլասիկոն դիտեցի թվիթ անելով

Որքան էլ մարզական առումով այս Կլասիկոն ոչինչ չէր որոշում, բայց այս թիմերի դիմակայությունները միշտ ունեցել են ավելի բարձր սկզբունքներ, քան սեղանին դրված 3 միավորն է: Որքան էլ խաղն անցավ գոլառատ, հարուստ գեղեցիկ և տգեղ դրվագներով, էմոցիաներով, բնավ թիմերը կամ ֆուտբոլիստները չէին մեղավոր, որ մրցաշրջանի վերջին Կլասիկոն չունեցավ իր փայլը: Սա փաստ չէ, այլ` անձնական կարծիք:
Հիմա փաստերի մասին…
Նվազագույնը 5-6 դրվագ եղավ, երբ մրցավարը կայացրեց սխալ որոշում: Դրանցից մեկն ավարտվեց Մեսսիի խփած գնդակով, մյուսը` Բարսայի դարպասին չնշանակված 11 մետրանոցով, այն մյուսում Բեյլի կոպիտ խաղը մնաց առանց պատասխան:
[gallery ids="51852,51853,51854"]
Մրցավարները ռոբոտ չեն եւ չեն կարող անսխալ լինել: Ալեխանդրո Էռնանդես Էռնանդեսն այն մրցավարն է, որը գցեց Կլասիկոյի դիտարժանությունը: 35-ամյա մասնագետի կայացրած որոշումները ստիպում էին վեր ցատկել բազկաթոռից, հայհոյել, ափսոսալ: Բայց ինչպես մենք` մարզական մեկնաբաններս ենք հաճախ ասում`դրվագն անցած է, որոշումը` կայացված: Եվ այդպես, շատ դրվագներ մնացին հարցական ու դարձան թվիթերում քննարկելու առիթ:



Կարդացեք նաև.



Ո՞ւր է այդ նորագույն տեխնոլոգիան: Վաղուց եկել է ժամանակը, երբ այսպիսի հանդիպումներում պետք է վստահել կամ հեղինակություններին, կամ նորագույն տեխնոլոգիաներին: Video Assistant Referee (VAR) համակարգը ստեղծվածի ամենաիրական լուծումն է: Եթե ամբողջ խաղի ընթացքում կարող է երկու տեսախցիկ անընդհատ աշխատել Մեսսիի եւ Ռոնալդուի վրա, ապա ինչո՞ւ չի կարող եւս մի քանիսն աշխատել կասկածելի դրվագները որսալու համար: Գուցե ռեժիսորական բացթողում էր, բայց այդպես էլ չտեսանք կրկնապատկերը, թե ինչպես Սերժի Ռոբերտոն հարվածեց Մարսելոյի դեմքին, ինչից հետո կարմիրով հեռացվեց խաղադաշտից:
[embed]https://www.youtube.com/watch?v=KmprMLZ0Cic[/embed]
Բուռն քննարկումների փոխարեն` թվիթ: Անվերջ շարունակվող քննարկումներ ու դեբատներ են լինում խաղից հետո, հաջորդ օրը` աշխատավայրում: Բայց այս Կլասիկոյի մասին ավելի հեշտ է խոսել թվիթերում, երբ կարող ես կարծիքիդ կցել սքրինշոթեր, խոսել ապացույցներով:
Վերջապես, լինելո՞ւ է մի Կլասիկո, որի արդյունքին, առանձին դրվագներին ու եղած-չեղածին հաշվի նստի ամբողջ աշխարհը: Անընդհատ շարունակվող տարաձայնություններն արդեն վաղուց գլխացավանք են առաջացրել:



Հետևեք newmag-ին  Telegram-ում և  Instagram-ում։





 

Տարածել