[The New York Times] Ինչո՞ւ է Էրդողանը վաղաժամ ընտրություններ անցկացնում

[The New York Times] Ինչո՞ւ է Էրդողանը վաղաժամ ընտրություններ անցկացնում

Թուրքիայի նախագահը հայտարարել է երկրում վաղաժամ նախագահական և խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ հունիսի 24-ին երկրում կայանալու են վաղաժամ նախագահական և խորհրդարանական ընտրություններ: Դրանք կանցկացվեն պլանավորվածից մեկ տարի շուտ, հաղորդում է The New York Times–ը:

Ընտրությունները թույլ կտան Թուրքիային խորհրդարանական հանրապետություներից անցում կատարել դեպի նախագահական: Սահմանադրական համապատասխան փոփոխությունները հաստատվել են Թուրքիայի քաղաքացիների կողմից նախորդ տարի տեղի ունեցած հանրաքվեի ընթացքում:

Սահմանադրական համապատասխան փոփոխությունները հաստատվել են Թուրքիայի քաղաքացիների կողմից նախորդ տարի տեղի ունեցած հանրաքվեի ընթացքում:

Փոփոխությունները ենթադրում են երկրի կառավարման գործում նախագահի լիազորությունների զգալի ավելացում և, ընդհակառակը, խորհրդարանի դերի նվազեցում:

Էրդողանը վաղաժամ ընտրությունների անհրաժեշտությունը փաստարկում է անկայուն տնտեսական իրավիճակով, ինչպես նաև՝ Սիրիայում և Իրաքում Թուրքիայի զորքերի ներկայությամբ: Նրա խոսքով՝ այդ խնդիրները լուծելու համար անհրաժեշտ է քաղաքական որոշակիություն երկրի ներսում: Հենց այդ պատճառով էլ, պնդում է Թուրքիայի նախագահն, անհրաժեշտ է, որքան հնարավոր է, շուտ ընտրություններ անցկացնել:

Էրդողանի քաղաքական ընդդիմադիրներն ու փորձագետները բազմիցս կանխատեսել էին Թուրքիայում արտահերթ ընտրությունների անցկացումը, սակայն բացատրում էին դա ոչ պարզության անհրաժեշտությամբ: Նրանց խոսքով՝ Էրդողանն ընդամենը պահի էր սպասում, երբ ամբողջությամբ վստահ կլինի իր հաղթանակի վրա:

Նրանց խոսքով՝ Էրդողանն ընդամենը պահի էր սպասում, երբ ամբողջությամբ վստահ կլինի իր հաղթանակի վրա:

Նա ցանկանում է հնարավորինս շուտ ընտրություններ անցկացնել հանրաքվեին հաստատված սահմանադրական փոփոխությունները գործի դնելու համար, որոնք ավելացնելու են նախագահի լիազորությունները:

Թուրքիայում 2016թ-ի ամռանից արտակարգ դրություն է: Այն ժամանակ երկրում պետական հեղաշրջման անհաջող փորձ տեղի ունեցավ: Այդ օրվանից Թուրքիայում «վհուկների իսկական որս» սկսվեց, իսկ քաղաքական ռեժիմը մեծ քայլ արեց դեպի ավտորիտարիզմը: Հեղաշրջման փորձից հետո գրեթե երկու տարում տասնյակ հազարավոր մարդիկ ազատությունից զրկվեցին Ֆեթուլլահ Գյուլենի՝ իսլամական հասարակական գործչի հետ ենթադրյալ կապերի պատճառով, որին Էրդողանը մեղադրում է հեղաշրջման նախապատրաստման համար՝ ըստ JAMnews–ի տեղեկատվության:

Թուրքիայում արտագարգ դրությունը ոստիկանությանը լրացուցիչ լիազորություններ է տալիս, սահմանափակում է հավաքների ազատությունը և, հավանաբար, թույլ կտա խոչընդոտել գործող նախագահի ընդդիմադիրների ագիտացիայի անցկացմանը:


Կարդացեք նաև.


Որպես ևս մեկ պատճառ, որի համար Էրդողան արտահերթ ընտրություններ է նշանակել, նշում են ներքին գործերի նախարար Մերալ Աքշեների աճող պոպուլյարությունը: Նա ստեղծել է իր «Լավ կուսակցությունը» 2017թ-ի հոտեմբերին: Եթե ընտրությունները կայանան 2018թ-ի հունիսին, այլ ոչ թե 2019թ-ին, ինչպես պլանավորվում էր, ապա Աքշեներին կարելի է թույլ չտալ մասնակցել դրանց, քանի որ նրա կուսակցությունն, ըստ թուրքական օրենսդրության, չափազանց «երիտասարդ» է:

Սակայն Աքշեներն արդեն հայտարարել է, որ ձգտելու է գրանցել Թուրքիայի նախագահի պաշտոնի համար իր թեկնածությունը և պայքարելու է Էրդողանի կուսակցության հետ խորհրդարանում տեղ զբաղեցնելու համար:

Թուրքիայում անցկացված վերջին սոցհարցումների ժամանակ Էրդողանի վարկանիշը նվազել է: Այժմ նրա համար պատրաստ է քվեարկել թուրք քաղաքացիների 40%-ը:


Հետևեք newmag-ին  Telegram-ում և  Instagram-ում։


 

Գրել կարծիք