[InterPress] ԵՄ-ն բացառում է Բրեքսիթի վերաբերյալ կրկնակի բանակցությունները
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը փորձում է հիմնավորել, որ ԵՄ-ից դուրս գալու Բրեքսիթի պայմանագրի մի հատվածը, որը հայտնի է որպես իռլանդական backstop (Իռլանդիայի և Հյուսիսային Իռլանդիայի միջև սահմանը), ժամանակավոր է:
Եվրամիության առաջնորդները դեկտեմբերի 14-ին մեկ անգամ ևս բացառեցին, որ կարող է որևէ փոփոխություն լինել ԵՄ-ի կազմից Միացյալ Թագավորության դուրս գալու համաձայնագրի մեջ: Բայց նրանք վստահեցրին Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյին, որ մինչև 2021 թ. կփորձեն ավարտել Մեծ Բրիտանիայի և ԵՄ-ի միջև ազատ առևտրի վերաբերյալ նոր համաձայնագիրը:
Մեծ Բրիտանիա և Եվրամիություն. ինչո՞ւ է բաժանումն այդքան դժվար
Համատեղ հայտարարության մեջ ԵՄ անդամ 27 երկրների ղեկավարները նշել են, որ իրենք «վճռական են» ազատ առևտրի գործարքը հնարավորինս արագ ավարտելու հարցում, որպեսզի խուսափեն համաձայնության հետ կապված հակասական քայլերից:
Ըստ պայմանավորվածության, Հյուսիսային Իռլանդիայի, Բրիտանիայի և Եվրամիության անդամ Իռլանդիայի միջև բաց սահմանը կպահպանվի, եթե նույնիսկ Լոնդոնն ու Բրյուսելը մինչև 2020թվականի դեկտեմբերը չկարողանան համաձայնության գալ ազատ առևտրի նոր գործարքի հարցում: