Գլխավոր Հոդվածներ

Սիրո 50 երանգները․ փորձագետները՝ ժամանակակից ռոման

Սիրո 50 երանգները․ փորձագետները՝ ժամանակակից ռոմանտիկայի մասին


[caption id="attachment_50481" align="aligncenter" width="300"]Եթե սերը չլիներ, ես էլ չէի լինի: Անկախ հիասթափություններից, դավաճանությունից կամ գոյության պայքարից, իմ Էլեկտրոնային փոստարկղում նամակները սիրային են: Թղթակիցներս մարդկանց հարաբերությունների մասին պատմություններ են պարբերաբար պատմում, խոսում այն  մասին, որ երջանկությունը փողի, հաջողության, ուժի կամ գոյությունն ապահովելու մեջ չէ: Մարդիկ երջանիկ են, երբ շրջապատված են սիրով:
Մարդիկ երջանիկ են, երբ շրջապատված են սիրով:

Ինձ չեն հետաքրքրում մարդկանց ռոմանտիկ ծանոթությունները, հուզառատ օրերը, սրտի ուժգին բաբախումները և հույսը, որ մենք կվերածնվենք մեր սիրելիի սրտում ու աշխարհը դրախտ կդառնա: Ոչ: Ես սկսում եմ վերջից` փորփրելով լքված զգացմունքների մնացորդները. կոտրված սրտեր, ձախողված հարաբերություններ, անմնացորդ սեր և ապագայի հույսերը բացառող հիասթափություններ: Սիրելու ժամանակ մարդու բոլոր թույլ կողմերն ի հայտ են գալիս:
[caption id="attachment_50479" align="aligncenter" width="300"]Արդեն 40 տարի սիրագիտություն եմ ուսումնասիրում: Գործընկերներիս հետ մագնիսական ռեզոնանսային պատկերով մոտ 100 մարդկանց ուղեղներ ենք սքանավորել: Ուղեղում սիրային սխեմային ու զուգընկերների կապվածությանը հետևելով, պարզեցինք, որ դա այնքան էլ սովորական զգացմունք չէ, այլ մի ամբողջ շարժիչ, որը զգացմունքներ է պարունակում:
Դա այնքան էլ սովորական զգացմունք չէ, այլ մի ամբողջ շարժիչ, որը զգացմունքներ է պարունակում:

Ուղեղի այն հատվածը, որը պատասխանատու է սիրելու համար, գտնվում է ուղեղի ներքևի հատվածում` քաղցի ու ծարավի համար պատասխանատու բաժինների միջև: Ամեն տարի ես հետազոտում եմ ծանոթության կայքերի վիճակագրություները` 35.000 միայնակ մարդկանց շրջանում: Եվ գտել եմ այն 5 կարևոր հատկանիշները, որոնք մարդիկ փնտրում են իրենց երկրորդ կեսի մեջ: Փոխադարձ հարգանք, մարդ` որին կարելի է վստահել, մեկը` որին տեսնելիս ժպտում եք, որը ժամանակ է հատկացնում ձեզ և հոգեպես գրավիչ է:


Կարդացեք նաև․



Ուսումնասիրել եմ նաև ամուսնալուծությունները 80 երկրներում: Զույգերը սովորաբար բաժանվում են ամուսնությունից 3-4 տարի հետո: Պարզել եմ նաև, որ ինչքան ուշ են մարդիկ որոշում բաժանվել, այնքան մեծ է հավանականությունը, որ միասին կմնան:
Պարզել եմ նաև, որ ինչքան ուշ են մարդիկ որոշում բաժանվել, այնքան մեծ է հավանականությունը, որ միասին կմնան:

Ինձ միշտ ասում են, թե սիրո մասին իմ պատկերացումները խեղաթյուրված են: Չէի ասի: Ես հարգում ու ընդունում եմ սիրո ուժը: Օրինակ, մի անգամ մեծ համակրանք էի տածում մի տղայի հանդեպ, բայց երբ իմացա, որ ուրիշին է գժի պես սիրում, արագ կանգ առա: Սիրո ուժը չպետք է թերագնահատել:
[caption id="attachment_50477" align="aligncenter" width="300"]Սերը տարբեր նշանակություններ ունի  տարբեր մարդկանց համար, բայց ինչ-որ կաղապար հաստատ կա: Հանգուցյալ ամուսնուս շատ եմ սիրել մինչև նրա մահանալը: 30 տարի միասին ենք եղել: Դպրոցում էինք հանդիպել, ու լրիվ երեխա էինք, երբ սիրահարվեցինք: Նա ինձ սովորեցրեց, որ արվեստն ամեն ինչ տալու-վերցնելու մեջ է:
Նա ինձ սովորեցրեց, որ արվեստն ամեն ինչ տալու-վերցնելու մեջ է:

Մենք օգնում էինք իրար: Պատմվածքս դեռ չէր էլ տպագրվել, բայց ամուսինս արդեն իմ ամենամեծ երկրպագուն էր: Մենք երկու առանձին մարդիկ էինք, բայց մեկ զույգ: Նա միշտ գոլֆ էր խաղում ու անում իր սիրած բաները, քանի դեռ ես ճանապարհորդում էի` գրելու նպատակով: Մենք չէինք սահմանափակում մեկս մյուսի ազատությունը` և որպես անհատ, և որպես զույգ:
Ինչպես ենք մենք սիրահարվում ու սիրում. տարբեր բաներ են: Համենայնդեպս երեխա ժամանակ: Չեմ հավատում, որ սերը մեռնում է, կամ որ կարող է մի օր մեռնել: Միայն ձևափոխվում է: Սիրելը դժվար գործ է: Որքան շատ էի սիրում ամուսնուս, պահ էր գալիս, որ ուզում էի նրան սպանել ու թաղել տան նկուղում: Վստահ եմ նա էլ է երբեմն ցանկացել: Հավատում եմ, որ սեր կա: Կա, չէ՞: Դա այն է, ինչ մեզ մարդ է դարձնում:
[caption id="attachment_50480" align="aligncenter" width="319"]Որպես ընտանեկան փորձագետ գործս լավ գիտեմ: Հաճախ տեսնում եմ զրոյացած ընտանեկան հարաբերություններ, որ կարծում են` փրկել չի լինի:Այցելուներիս նախապես ասում եմ, որ չեմ ուզում նրանց կրկին տեսնել իմ գրասենյակում:
Այցելուներիս նախապես ասում եմ, որ չեմ ուզում նրանց կրկին տեսնել իմ գրասենյակում:

Բաժանումը ամենածանր շրջանն է, որ մարդիկ ապրում են: Բաժանումը վերջին հանգրվանն է: Լինում է, որ այցելուներս գալիս են ինձ մոտ, ու չեմ հասկանում` նրանք օգնություն են խնդրում, որ վերականգնե՞ն հարաբերությունները, թե՞ վերջնականապես խզեն դրանք: Տեղ-տեղ ինձ խորհրդատու եմ զգում և միջնորդ: Իմ գործն անաչառ լինելն է: Մարդիկ հաճախ շատ հեշտ են մոռանում ամենակարևորի մասին: Ամուսնալուծության ամենամեծ խթանը էգոիզմն է:
Ամուսնալուծության ամենամեծ խթանը էգոիզմն է:

Ամուսնալուծության խորհրդատվությամբ զբաղվելը չի ազդել սիրո իմ ընկալման վրա: Դա ամենաթանկ բանն է աշխարհում: Ուրախ եմ, որ իմ աշխատանքն ինձ թերահավատության չի հասցրել: Իմ աշխատանքն ինձ մղում է ավելի շատ սիրել կնոջս: Մենք 4 երեխա ունենք, ու այս տարի մեր ամուսնության 30-րդ տարեդարձն է:

THEGUARDIAN

Տարածել