ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

Ի՞նչ հետաքննություն է սկսել Ցուկերբերգը. Facebook-

Ի՞նչ հետաքննություն է սկսել Ցուկերբերգը. Facebook-ի նախկին աշխատակցի սկանդալային հայտարարությունը

 Մարկ Ցուկերբերգը ներկայանում է իր մարդ տեսակով


2017-ից սկսած Մարկ Ցուկերբերգն իր առջև նպատակ է դրել՝ այցելել Ամերիկային բոլոր նահանգները, հանդիպել ու զրուցել մարդկանց հետ: Այս քայլին են դիմում հիմնականում այն քաղաքական գործիչները, որոնք մտադիր են մասնակցել ընտրությունների, իսկ ԱՄՆ-ում՝ նախագահի ընտրությանը:
Զուգահեռաբար փոխվել է նաև Մարկի ֆեյսբուքյան էջի բովանդակությունը՝ եթե առաջ Մարկը գրում էր, թե ինչ փոփոխություններ էր սպասվում սոցցանցում, կամ ինչ նոր գործառույթ ունի facebook-ը, ապա վերջին շրջանում նրա էջը լի է անձնական լուսանկարներով, իր հաջողությունների մասին գրառումներով, անցյալը պատմող տեսանյութերով: Մի խոսքով՝ Մարկ Ցուկերբերգը ներկայանում է իր մարդ տեսակով:
https://www.facebook.com/zuck/videos/10103731591158201/
https://www.facebook.com/zuck/videos/10104239877233831/

Ինչո՞ւ է Ցուկերբերգը սեփական մարդկային կերպարի գովազդով զբաղված


The Social Network կամ «Սոցիական ցանց»՝ այսպես է կոչվում ֆիմը, որը նկարահանվել է 2010-ին: Ֆիլմը Ցուկերբերգի մասին է: Նրա կերպարը ներկայացված է, որպես դժվար ինտեգրվող, հասարակությունից խուսափող, մարդկանց հետ քիչ շփվող մարդ:
https://www.youtube.com/watch?v=lB95KLmpLR4
Եվ ահա բարդույթներով լի մարդը հանկարծ որոշում է փոխել իր կերպարը: Ֆեյսբուքյան սոցցանցի տերը ո՛ր քաղաքում, որ հայտնվում է՝ իր շուրջն է հավաքում մարդկանց: Հետո սկսում է իր իսկ էջում գրառումներ կատարել, պատասխանել բոլոր հարցերին, արձագանքել մեկնաբանություններին:
https://www.facebook.com/photo.php?fbid=10103684093768351&set=a.529237706231.2034669.4&type=3
https://www.facebook.com/photo.php?fbid=10103377634245691&set=a.529237706231.2034669.4&type=3
Այս քայլերը տարօրինակ չէր դիտվում, մինչև Facebook-ի նախկին աշխատակիցներից մեկը չարեց սկանդալային հայտարարություն.
Մարկ Ցուկերբերգն ուսումնասիրում է իր կերպարի ազդեցությունը մարդկանց վրա: Մարդ, ով ղեկավարում է ավելի քան 2 մլրդ օգտատեր ունեցող սոցիալական ցանց:



Կարդացեք նաև.



Բնականաբար, միամիտ մարդը միայն կարող էր հավատալ, որ Մարկն ինքն է այս ամենը անում: Կա մարդկանց մի խումբ, որը զբաղված է Մարկի գովազդով. հուշում է նրան ինչ գրել, ինչպես խոսել, որտեղ հայտնվել ու ինչպես լուսանկարվել: Կա նաև մի խումբը, որը հետևում է, թե ինչ արձագանք է ստանում Մարկի յուրաքանչյուր քայլը: Եվ սա բնական է, սակայն Մակգինը The Verge-ին ասել է, որ ինքը զբաղված էր գաղտնի խմբեր ստեղծելով, որոնք բացահայտում էին՝ վստահում են արդյոք Մարկին սոցցանցի օգտատերերը, ինչու են նրան սիրում կամ ատում, ինչպես են արձագանքում Մարկի՝ վերջին շրջանում հրապարակած ընտանեկան ֆոտոներին ու տեսանույութերին: Կարճ ասած՝ Մարկին հետաքրքրում է սոցցանցում իր գործունեության արձագանքները:
Քայլեր, որոնք բնորոշ են ոչ թե բիզնեսի մարդուն, այլ քաղաքական գործչին:

ՀԳ. Ցուկերբերգը նախկին աշխատակցի հայտարարությունը չի մեկնաբանել, Facebook-ն ընդամենը հայտարարել է՝ ընկերությունն ավելի քան 2 տարի զբաղված է մոնիտորինգով՝ ուսումնասիրում է Մարկ Ցուկերբերգի նկատմամբ օգտատերերի վերաբերմունքը: Եվ ուրիշ ոչինչ…
https://www.facebook.com/zuck/videos/10103608775302161/

MEDUZA

Տարածել