BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Շիրակը ՀՖՖ-ի որոշումը համարում է ապօրինի, ՀՖՖ-ն շա

Շիրակը ՀՖՖ-ի որոշումը համարում է ապօրինի, ՀՖՖ-ն շարժվել է ըստ օրենքի. սկանդալի ժամանակագրությունն ու հետագա զարգացումները

Ժամանակագրություն


Շիրակի ներկայացուցիչ Արարատ Հարությունյանը կապ է հաստատում Բանանցի ֆուտբոլիստ Էդվարդ Կպոդոյի հետ, նրան առաջարկում գումար, որպեսզի վերջինս իր սխալ գործողություններով ազդի Բանանց-Շիրակի խաղի արդյունքի վրա` հօգուտ Գյումրիի ակումբի:
Բանանցի ֆուտբոլիստը ձայնագրում է հեռախոսային խոսակցությունը, սքրինշոթ անում ֆեյսբուքյան նամակներն ու այն տրամադրում իր ակումբին` Բանանցին: Իր հերթին, ակումբն այն փոխանցում է ՀՖՖ-ին: Գործն ուսումնասիրելու համար ՀՖՖ-ն նյութերը տրամադրում է կարգապահական կոմիտեին:
Կարգապահական կոմիտեն արտահերթ նիստ է գումարում, ուսումնասիրում նյութերը, 6 ժամ քննարկում, հեռախոսով զրուցում Արարատի Հարությունյանի հետ: Վեջրինս հրաժարվում է ֆիզիկապես մասնակցել կարգապահական կոմիտեի նիստին: Շարժվելով ՀՖՖ կանոնադրությամբ, կոմիտեն որոշում է Շիրակից հանել 12 միավոր եւ տուգանել 7 մլն դրամ:
Կոմիտեն որոշում է Շիրակից հանել 12 միավոր եւ տուգանել 7 մլն դրամ:

Շիրակը աշխատանքից հեռացնում է Արարատ Հարությունյանին` պարզաբանելով, որ իրենց մարզական տնօրենը ֆուտբոլիստի հետ բանակցություններ է վարել առանց ակումբի հետ համաձայնեցնելու: Այսինքն` ակումբն անտեղյակ է Հարությունյանի գործողություններից:
Այսինքն` ակումբն անտեղյակ է Հարությունյանի գործողություններից:

Գյումրիի ակումբը համաձայն չէ որոշմանը եւ այն համարում է ապօրինի ու սպառնում իր բոլոր թիմերով դուրս գալ Հայաստանի առաջնություններից: Շիրակն առաջ է քաշում իր դիրքորոշումը. եղած ապացույցները բավարար հիմք չեն նման որոշում կայացնելու համար: Ակումբը բողոքարկման համար ունի 7 օր, որը վերջին օրը երկուշաբթի է (14.05.2018):
Շիրակի փաստաբաններն արդեն կազմել են բողոքարկման համար անհրաժեշտ փաստաթղթերը, որը երկուշաբթի պետք է ներկայացնեն կարգապահական կոմիտե: ՀՖՖ-ն հորդորում է շանտաժի լեզվով չխոսել եւ հարցը լուծել բացառապես իրավական դաշտում:

ՖԱ «ՇԻՐԱԿ»


«Մեր իրավաբանները մանրամասն ուսումնասիրելով բոլոր ապացույցները և փաստաթղթերը, ևս մեկ անգամ համոզվեցին, որ ՀՖՖ որոշումը ապօրինի է: Երկուշաբթի «Շիրակը» կներկայացնի բոլոր փաստաթղթերը բողոքարկման կոմիտե։ Հուսով ենք, որ կոմիտեն կցուցաբերի ողջախոհություն և նիստը կանցկացնի բաց ֆորմատով` հրավիրելով բոլոր կողմերին և լրագրողներին»
Համաձայն ՀՖՖ Կարգապահական կանոնակարգի 3-րդ հոդվածի 2-րդ կետի` «Ֆուտբոլային սուբյեկտները պատասխանատվություն են կրում իրենց անդամների և իրենց կողմից ներգրավված այլ պաշտոնատար անձանց անվայել վարքի և իրենց ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կերպով կատարելու համար» (ՀՖՖ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԻՍՏ, 05 ՄԱՅԻՍԻ 2018Թ.):
ՀՖՖ-ն շարժվել է ըստ կանոնադրության: Շիրակը պատժամիջոց կրելու է` անկախ նրանից` տեղյակ է եղել ակումբի աշխատակցի գործողություններից, թե ոչ: Այլ հարց է, թե Շիրակի երկրպագուների եւ ակումբի ներկայացուցիչների տեսանկյունից, ՀՖՖ կանոնակարգով սահմանված պատժամիջոցը խի՞ստ է:
Ռուբեն Հայրապետյանի կարծիքով, կարգապահական կոմիտեն առավելագույն մեղմ պատիժ է սահմանել Շիրակի համար: Այսպիսի կոռուպցիոն սկանդալների դեպքում, ըստ ՀՖՖ նախագահի` ՈՒԵՖԱ-ն եւ ՖԻՖԱ-ն ավելի խիստ պատժամիջոցներ են կիրառում:


Կարդացեք նաև․



ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


Աստված տար մեր առաջնությունը լիներ 12 թիմից, Շիրակի տեղը մյուս դիվիզոնում էր (ավելի ցածր դիվիզոն,- խմբ.): Դրանից վատ, արատավոր երույթ ֆուտբոլում գոյություն չունի:
Տարվա ամենախոշոր ֆուտբոլային սկանդալը հաջորդ շաբաթ կունենա իր հանգուցալուծումը: Ովքե՞ր են խոշոր սկանդալի մեղավորները եւ ո՞րն է իրավիճակի հանգուցալուծումը. հարցը կարող է հասնել մինչեւ Լոզանի մարզական վճռաբեկ դատարան: Մինչեւ միջազգային ատյանին հասնելը, կողմերը երկուշաբթի կնստեն կլոր սեղանի շուրջ` լսելու Շիրակի բողոքարկումը: ՀՖՖ-ում վստահ են` իրենց կայացրած որոշումը բխել է օրենքից, կանոնադրությունից:



Հետևեք newmag-ին  Telegram-ում և  Instagram-ում։





 

Տարածել