Տրանֆերային ամառը ֆուտբոլում. ի՞նչ էինք սպասում, ի՞նչ` եղավ
1.Կրիշտիանու Ռոնալդու - 100 մլն եվրո
Ռեալի առաջատարը 9 տարի Մադրիդում փայլելուց հետո որոշեց հեռանալ: Եվ միակ ակումբը, որի համար արժեր հեռանալ Ռեալից, պորտուգալացու խոսքով` Յուվենթուսն էր: Թուրինյան ակումբը Ռոնալդուի տրանսֆերի համար վճարեց 100 մլն եվրո:
4. Ալիսոն Բեկեր - 62.5 մլն եվրո
Ռոմայի դարպասապահը մոտ էր Ռեալ տեղափոխվելուն: Գործարքին խանգարեց Լիվերպուլը, որն ավելի շատ գումար առաջարկեց բրազիլացի ֆուտբոլիստի համար: Ալիսոնը 62.5 մլն եվրոյի դիմաց տեղափոխվեց մերսիսայդյան ակումբ:
5. Ռիյադ Մահրեզ - 60 մլն եվրո
Լեսթերի անվիճելի առաջատարներից մեկը փոխեց ակումբային գրանցումը, բայց մնաց Պրեմիեր լիգայում: Աղվեսների չեմպիոնական տարում մեծ դերակատարում ունեցած ալժիրցին ցանկություն ուներ ստաբիլ խաղալ Չեմպիոնների լիգայում եւ միացավ ԱՊԼ չեմպիոն Մանչեսթեր Սիթիին: Մահրեզը տեղափոխվեց Սիթի 60 մլն եվրոյով:
Սպասվում էր, որ Կրիշտիանու Ռոնալդուի հեռանալուց հետո Ռեալը աստղային ֆուտբոլիստ կգնի: Թեկնածուներն էին Նեյմարը, Մբապեն, Քեյնը, Ազարը, բայց նրանցից ոչ մեկ չցանկացավ կարիերան շարունակել արքայական ակումբում, որտեղ մեղմ ասած, ամեն ինչ հարթ չէ: Կորցնելով եւ Զիդանին, եւ Ռոնալդուին, Ռեալում մի փոքր խառնաշփոթ է: Արքայական ակումբի միակ աստղային ձեռքբերումը եղավ դարպասապահի դիրքում. Չելսիի դարպասապահ Տիբո Կուրտուան վերադարձավ Մադրիդ:
Հետևեք newmag-ին Telegram-ում և Instagram-ում։