Ինչպե՞ս պահպանել ընկերությունն ու նոր ընկերներ ձեռք բերել
1. Առաջին քայլը Դուք արեք
Ձեզ համար հաճելի, հետաքրքիր մարդկանց ասեք, որ կցանկանայիք շփումը շարունակել: Եթե նրանք ձեր հետաքրքրությունը չեն կիսում` հոգ չէ: Բայց երբեք ձեզ համար հետաքրքիր մարդու հետ շփվելու հնարավորությունը բաց մի փողեք:
2. Մի վախեցեք խոցելի մարդու տպավորություն թղելուց
Պատմեք ձեր խնդիրների մասին, նաև դիմացինին հարցրեք նրա խնդիրների մասին: Միայն սրճարաններում ու բարերում մի հանդիպեք, ընկերներին նաև ձեր տուն հրավիրեք: Մտածված նվերներ մատուցեք:
Կարդացեք նաև.
Երբ Թրամփը զանգում է ընկերներին, չինացիները և ռուսները լսում են ու սովորում
Մասնագիտական առաջընթաց, որը ձևավորում է մեր շրջապատը, ընտանիքն ու ընկերները
Սոցիալական մեդիայում նոր թրենդ է տարածվում. սելֆի՝ «վարձու ընկերների» հետ
3. Սովորեք մերժել նրանց, ում հետ չեք ցանկանում ժամանակ անցկացնել
Կոպիտ է հնչում, բայց ժամանակ կխնայեք ձեր և դիմացինի համար: Առանց զգացմունքների ընկերություն ձևացնելը բարության նշան չէ: Այնպես որ մի խոստացեք, որ կհանդիպեք մեկի հետ ով ձեզ համար հաճելի չէ: Այդ ժամանակը հատկացրեք ձեզ համար կարևոր ու սիրելի մարդկանց հետ:
4. Պատասխանեք փոխադարձ սիրալիրությամբ
Եթե սովորաբար ձեր ընկերն է նախաձեռնողը, ապա հաջորդ անգամ փորձեք դուք նրան ինչ-որ տեղ հրավիրել:
5. Աջակցեք ձեզ համար կարևոր մարդկանց
Ընկերները երբեմն ձեր ֆիզիկական ներկայության, երբեմն էլ` ուղղակի էմոցիոնալ աջակցության կարիքն ունեն: Իհարկե հաճախ կարևոր գործեր եք ունենում, բայց եթե միշտ ընտրությունը հոգուտ այդ գործերի կայացնեք, ապա շատ շուտով այդ ընկերությունից ոչինչ չի մնա: Այն պահպանելու համար երկու կողմն էլ պետք է ջանք գործադրի:
Հետևեք newmag-ին Telegram–ում և Instagram–ում