Ինչպե՞ս պահպանել ընկերությունն ու նոր ընկերներ ձեռք բերել

Ինչպե՞ս պահպանել ընկերությունն ու նոր ընկերներ ձեռք բերել

Հանդիպումներից անընդհատ հրաժարվելով կամ դրանք հետաձգելով վաղ թե ուշ ընկերներին կկորցնեք:

1. Առաջին քայլը Դուք արեք

Ձեզ համար հաճելի, հետաքրքիր մարդկանց ասեք, որ կցանկանայիք շփումը շարունակել: Եթե նրանք ձեր հետաքրքրությունը չեն կիսում` հոգ չէ: Բայց երբեք ձեզ համար հետաքրքիր մարդու հետ շփվելու հնարավորությունը բաց մի փողեք:

2. Մի վախեցեք խոցելի մարդու տպավորություն թղելուց

Պատմեք ձեր խնդիրների մասին, նաև դիմացինին հարցրեք նրա խնդիրների մասին: Միայն սրճարաններում ու բարերում մի հանդիպեք, ընկերներին նաև ձեր տուն հրավիրեք: Մտածված նվերներ մատուցեք:


Կարդացեք նաև.


3. Սովորեք մերժել նրանց, ում հետ չեք ցանկանում ժամանակ անցկացնել

Կոպիտ է հնչում, բայց ժամանակ կխնայեք ձեր և դիմացինի համար: Առանց զգացմունքների ընկերություն ձևացնելը բարության նշան չէ: Այնպես որ մի խոստացեք, որ կհանդիպեք մեկի հետ ով ձեզ համար հաճելի չէ: Այդ ժամանակը հատկացրեք ձեզ համար կարևոր ու սիրելի մարդկանց հետ:

4. Պատասխանեք փոխադարձ սիրալիրությամբ

Եթե սովորաբար ձեր ընկերն է նախաձեռնողը, ապա հաջորդ անգամ փորձեք դուք նրան ինչոր տեղ հրավիրել:

5. Աջակցեք ձեզ համար կարևոր մարդկանց

Ընկերները երբեմն ձեր ֆիզիկական ներկայության, երբեմն էլ` ուղղակի էմոցիոնալ աջակցության կարիքն ունեն: Իհարկե հաճախ կարևոր գործեր եք ունենում, բայց եթե միշտ ընտրությունը հոգուտ այդ գործերի կայացնեք, ապա շատ շուտով այդ ընկերությունից ոչինչ չի մնա: Այն պահպանելու համար երկու կողմն էլ պետք է ջանք գործադրի:

lifehacker


Հետևեք newmag-ին Telegramում և Instagramում


 

Գրել կարծիք