BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

[G-7] Առևտրային պատերազմ. ի՞նչ է ուզում Թրամփը

[G-7] Առևտրային պատերազմ. ի՞նչ է ուզում Թրամփը

ԱՄՆ նախագահը մաքսատուրք է սահմանել Կանադայից, Մեքսիկայից ու Եվրոպական Միության երկրներից ներմուծվող պողպատի և ալյումինի համար: Պատճառն այն է, որ, ըստ Թրամփի, ամերիկացի արտադրողները վնաս են կրում գործող կարգից և ինքը պարտավոր է աջակցել տեղական արտադրողներին: Թրամփի խոսքով, ԱՄՆ-ը նման է դրամարկղի, որին տասնամյակներով թալանել են, իսկ ԱՄՆ նախկին վարչակազմերը թույլ են տվել, որ երկրին վնաս հասցվի:
Կանադան ու եվրոպական երկրները բացատրում են, որ Թրամփի նախաձեռնությունը խաթարում է դաշնակցային հարաբերությունները, վտանգում է բազմաթիվ պայմանավորվածություններ և փորձում են կանխել նրա միանձնյա որոշումները, բայց չի հաջողվում:
Ամենահամարձակը Կանադայի վարչապետն էր, ինչի համար արժանացավ Թրամփի թվիթերյան ցասմանը: Ջասթին Թրյուդոն հայտարարեց՝ եթե Թրամփը շարունակի մաքսատուրքերի սահմանումը, իրենք նույնը կանեն: Այդ պահին ԱՄՆ նախագահը օդանավում էր, մեկնում էր Սինգապուր Կիմ Չեն Ընի հետ հանդիպման: Կանադայի վարչապետի հայտարարությունից ցնցված՝ Թրամփը Twitter-ում գրեց, որ Թրյուդոն թույլ ու անազնիվ մարդ է՝ հիշեցնելով, որ ամերիկյան կաթնամթերքի համար Կանադան 270% մաքսատուրք է սահմանել: Սպիտակ տան առևտրային հարցերով խորհրդականը նույնիսկ հայտարարեց. «Կանադայի վարչապետի համար դժոխքում հատուկ տեղ է պահված»: 



Կարդացեք նաև.



Ավելի թեժ է խնդիրը Եվրոպայի դեպքում: Թրամփին համոզել ոչ ոք չի կարողանում, ինչը պառակտում է Սպիտակ տան հարաբերությունները ՆԱՏՕ-ի առանցքային դաշնակիցների հետ: Փորձագետները ստեղծված իրավիճակը անվանում են առևտրային պատերազմ կամ գլոբալ պառակտում: Վեճը տարածվել է նաև այլ հարցերի վրա: G-7-ի ամփոփիչ հայտարարությունը Թրամփը հրահանգել է չստորագրել, այն ընդունվել է առանց ԱՄՆ-ի: Թրամփը կոչ է արել G-7-ը վերականգնել որպես G-8 և հետ բերել Ռուսաստանին, մինչդեռ մյուս 6 երկրները պայմանավորվել են ռուսական տեղեկատվական քարոզչությանը դիմակայելու մասին:
Թրամփ-Արևմուտք առևտրային առճակատումը մտնում է նոր փուլ՝ ընդգրկելով արդեն ոչ առևտրային խնդիրներ:



Հետևեք newmag-ին  Telegram-ում և  Instagram-ում։





 

Տարածել