[InterPress] Վրաստանի նախագահի ընտրություն. այն, ինչ պետք է իմանալ Սաակաշվիլիի վերադարձի մասին

[InterPress] Վրաստանի նախագահի ընտրություն. այն, ինչ պետք է իմանալ Սաակաշվիլիի վերադարձի մասին

Նոր նախագահ ընտրելու ճանապարհին երկիրը ականատես կլինի վրացական քաղաքականության երկու հսկաների բախմանը:

Ո՞վ է պայքարում

Գրիգոլ Վաշաձեն ու Սալոմե Զուրաբիշվիլին չորեքշաբթի կպայքարեն նախագահի պաշտոնի համար, անցած ամիս` առաջին փուլում,  նրանք ամենաշատ ձայները ստացան:

ԳՐԻԳՈԼ ՎԱՇԱՁԵ. «Միացյալ Ազգային Շարժում»: Նա Վրաստանի հիմնական ընդդիմադիր ուժի թեկնածուն է:

Կուսակցությունը հիմնել է Միխեյիլ Սաակաշվիլու կողմից: Վաշաձեի հաղթանակը կնշանակի Սաակաշվիլու հաղթանակ, որը հիմա գտնվում է Նիդեռլանդներում` աքսորում:

Վաշաձեն ամենայն հավանականությամբ կշարունակի Սաակաշվիլու քաղաքական կուրսը. Եվրոպամետ, ՆԱՏՕ-ամետ քաղաքականությունը, որը ներում կշնորհի այժմյան կառավարության օրոք դատապարտվածներին` այդ թվում ` Սաակաշվիլուն: Ռիսկի գործոնը մեծ է:


Սաակաշվիլի. Վրաստանը նորից հզորացնենք


Թբիլիսիում ծնված Վաշաձեն` էքս արտաքին գործերի նախարարը, ծառայել է Մոսկվայում` Խորհրդային տարիներին: Վրաստանի հարցով փորձագետ Դոկ. Ֆրասի խոսքով` Վաշաձեն պարտադիր չի, որ ռուսամետ լինի, բայց նրա կապը այդ երկրի հետ շատ վրացիների հիասթափեցնում է:

Նա մրցավազքի առաջատար չի համարվում, այդուհանդերձ, նա կարող էր շահեկան կարգավիճակում հայտնվել, եթե ներկա կառավարության անդամների հանդեպ կոռուպցիոն մեղադրանքները հաստատվեն:

Վաշաձեն 37.7% ձայն ստացավ ու անցավ երկրորդ փուլ այն բանցի հետո, երբ երրորդ տեղում գտնվող Դավիթ Բակրաձեն հայտարարեց, որ աջակցելու է իրեն 2-րդ փուլում:

Շարունակությունը՝ InterPress.amում


Հետևեք   newmag-ին    Telegram–ում և    Instagram–ում


 

Գրել կարծիք