Բալզամով փորձել են բուժել ամեն ինչ․ Ո՞րն է խորհրդային հայտնի քսուքի հրաշք հատկությունը
Հայտնի «Ոսկե աստղ» քսուքը Խորհրդային Միության դեղատներում հայտնվել է 1970-ականներին: Դրան ծանոթ են բառացիորեն բոլորը, քանի որ այն իսկապես արդյունավետ էր, երբեմն նույնիսկ՝ անփոխարինելի և թանկ դեղամիջոց: Բալզամով փորձել են բուժել ամեն ինչ՝ սկսած սուր շնչառական հիվանդություններից, ավարտած քրոնիկ ռևմատիզմով: Ամենազարմանալին այն է, որ դեղամիջոցը շատ դեպքերում իսկապես օգնել է: Ինչ-որ պահի քսուքն անհետացավ վաճառքից, սակայն դրա բուժիչ հատկություններն այնքան բարձր էին, որ ռուսաստանցի դեղագործներն այն շուկա վերադարձրին: Ներկայացնում ենք, թե իրականում իրենից ի՞նչ է ներկայացնում այս հայտնի նյութը, ինչի՞ց է այն բաղկացած և ինչպե՞ս է կիրառվում հիմա:
Պատմությունը
Քսուքի բնօրինակը կոչվել է «Վիետնամական աստղ», և այն արտադրվել է վիետնամական գործարաններում: Հեղինակները վիետնամական «Դանաֆա» դեղագործական ընկերության գիտնականներն են եղել, բայց հետո ամերիկացի դեղագործներն այն անվանել են «Ոսկե աստղ», որով էլ այն հայտնվել է շուկայում:
Առաջին տարբերակում քսուքն իր մեջ էվկալիպտի բուժիչ յուղ չի պարունակել, դա ավելացնելուց հետո քսուքը վերածվեց հրաշք դեղամիջոցի:
Բաղադրությունը
Բնական քսուքի բաղադրության մեջ մտնում են միայն այն նյութերը, որոնք արդեն մի քանի հարյուր տարի օգտագործվել են վիետնամական ժողովրդական բժշկության մեջ: Սա, ըստ էության, այն քիչ հայտնի ժողովրդական միջոցներից է, որն ամբողջ աշխարհի դեղագործները ճանաչվել են օգտակար և արդյունավետ:
Բաղադրության մեջ բացառապես բուժիչ յուղեր են, ոչ մի քիմիա չի եղել ու չկա: Արտադրողը թվարկում է քսուքում ներառված բաղադրիչները՝ էվկալիպտի, անանուխի և այլ խոտաբույսերի յուղեր:
Կարդացեք նաև․
- Պլոգինգ․ ի՞նչ թրենդ է սա և ինչու՞ է այդքան հայտնի
- Լուրերով կրկին հայտնում են, որ մանտուի փորձանմուշը չի կարելի թրջել: Դա ճի՞շտ է:
- 9 պարզ և արդյունավետ միջոց սթրեսը հաղթահարելու համար
Ձևավորումը
Ոսկե աստղիկով կարմիր տուփը մեծ հաջողությամբ մտավ խորհրդային և հետխորհրդային իրականություն: Գուցե այդ պատճառով դիզայնն այդպես էլ չփոխվեց:
Ապրանքանիշը նույնքան հայտնի է, որքան «Կոկա-կոլա»-ն:
Կիրառումը
Քսուքը հիմնականում օգտագործվում է ցրտահարության, քթի և նմանատիպ հիվանդությունների համար: «Ոսկե աստղն» օգնում է մոծակի խայթոցների դեպքում, այն այնքան ուժեղ է, որ մարմինը ստիպված կենտրոնանում է նոր զգացողության վրա:
Դարման՝ բոլոր ցավերի դեմ
Հայտնի քսուքի ամբողջ ներուժը դեռևս բացահայտված չէ, սակայն Վիետնամում ավանդական բժշկության մասնագետներն ու բժիշկները դրանով մեծ հաջողությամբ այնպիսի լուրջ խնդիրներ են լուծում, ինչպիսիք են քաղցկեղը, մկանային-թոքային համակարգն ու արյան շրջանառությունը:
Կարդա նաև

Գրքի շնորհանդես և տարեդարձ մեկ օրում և մեկ վայրում. տեղի ունեցավ Արփի Կարապետյանի 2-րդ գրքի շնորհանդեսը (լուսանկարներ)

Newmag & friends ծրագիրը ներկայացնում է Արփի Կարապետյանի «Փոքր գիրք կյանքի մեծ դասերի մասին կամ՝ բոլորս էլ մանուկ ենք եղել» գիրքը (թրեյլեր)

Newmag-ն արժանացել է «Տարվա ամենապահանջված թարգմանություն» անվանակարգի մրցանակին (լուսանկարներ)

12 ժամ շարունակ գրական ու մշակութային իրադարձություններ՝ Newmag Winter Fest 2025-ի ընթացքում (լուսանկարներ)
