Այդքան զոհեր տվեցինք, որ արդար լինի, ազատ լինի այս երկիրը. Գրետա Սարգսյան

Այդքան զոհեր տվեցինք, որ արդար լինի, ազատ լինի այս երկիրը. Գրետա Սարգսյան

newmag-ը գրի է առել Գրետա Սարգսյանի մոնոլոգը՝ Վազգեն Սարգսյանի, վաղվա Հայաստանի և պետության կառավարման մասին:

Վազգեն Սարգսյանի ու բանակի մասին

Վազգենը գոնե պիտի ամուսնանար, երեխաներ ունենար, ափսոսում եմ, որ շատ նպատակներ ուներ, որ պիտի կատարվեին: Բայց բանակը Վազգենի որդին էր, ուրեմն նաև իմ` թոռը: Նա ամբողջ էությամբ նվիրված էր բանակաշինության գործին: Նա ասում էր` ցավը տանեմ հայ զինվորի, հայ զինվորից լավը չկա, ես էլ եմ ասում` ձեր ցավը տանեմ, ժողովուրդը ձեր հույսին է, հպարտությամբ կատարեք ձեր պարտքը: Իմ տղան մեր պետականության հիմքերում էր: Թող լացեն այն մարդիկ, ովքեր բան չունեն ասելու: Կռված, հաղթանակ տարած, իր երկիրն ազատագրած սպարապետ որդի եմ ունեցել:

Պետության կառավարում

Մեր պետությունն ու Կառավարությունը պետք է ժողովրդի մասին մտածեն։ Այնպես անեն, որ ժողովրդի վիճակը լավանա։ Եթե Վազգենս լիներ, Հայաստանում այսօր մեր ժողովուրդն այսպես չէր ապրի: Նա ուներ այդ հնարավորությունը, կարողությունը և ուժը։ Այս երկրի համար այդքան զոհեր տվեցինք, որ արդար լինի, ազատ լինի այս երկիրը, խոսքի ազատություն լինի։


Կարդացեք նաև.


Վաղվա Հայաստանը

Բոլորդ էլ գիտեք, թե Վազգեն Սարգսյանն ինչպիսի Հայաստան էր ուզում: Ոչինչ, կգա՛ այդ Հայաստանը: Անպայման կգա: Մեր տղաների թափված արյունը սերունդները անպայման հետ կբերեն: Վազգենը ասում էր, եթե հարցնում եք ՝ ինչպիսին է ազատությունը, անկախությունը, նշանակում է՝ հարցնում եք՝ ծնողներիդ սիրո՞ւմ ես: Ազատությունը, անկախությունը մարդու համար ամեն ինչ է, ինչպես և հայրենասիրությունը:


Հետևեք newmag-ին  Telegram-ում և  Instagram-ում։


 

Գրել կարծիք