BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Հարվի Սպեկտր․ «Դատական գործեր» սերիալի հերոսի 5 սկ

Հարվի Սպեկտր․ «Դատական գործեր» սերիալի հերոսի 5 սկզբունքները

Հաղթանակ ամեն գնով


Երբեք չի կարելի կանգ առնել այնպիսի պատի մոտ, որը փակում է դեպի հաջողություն տանող ճանապարհը։ Միշտ էլ մի քանի ելք լինում է պատը շրջանցելու համար։
Հաղթանակն ավելին է, քան որևէ մրցույթի հաղթանակը կամ հաջող արված աշխատանքը։ Հաղթանակը կյանքի իմաստն է՝ սկսած առավոտյան վազքից ու փողկապից մինչև մեծ հաջողություն ունեցող նախագծերը։ Հաղթել ամեն րոպե ու ամեն օր, հաղթել բոլորին՝ նույնիսկ ինքդ քեզ։ Դրա համար կա միայն մեկ ճանապարհ՝     դառնալ ավելի լավը և ավելի խելացի։

Սկզբունքներ և վերջ


Սկզբունքները շատ կարևոր են․ առանց դրանց մենք ոչինչ ենք։ Միայն ուժեղ մարդիկ են ունենում սկզբունքներ և միայն ամենախելացիներին է հաջողվում ունենալ այնպիսի սկզբունքներ, որոնք չեն խանգարում նրանց ապրել։ Օգտագործեք այդ սկզբունքները հաղթելու համար․ չէ՞ որ ամենակարևորը հաղթանակն է։
Ես հրաժարվում եմ պատասխանել որևէ հարցի այն պատճառաբանությամբ, որ չեմ ուզում։



Կարդացեք նաև.



Պատվիրատուն միշտ ճիշտ է


Եթե պատվիրատուն դառնում է պատվիրատու, ապա դրանում որևէ կասկած չպետք է լինի։ Ամեն ինչ շատ պարզ է․ պատվիրատուն թիմի անդամ է, ուստի թիմը չպետք է սխալվի։ Երբեք մի խոստացեք պատվիրատուին մի բան, որը չեք կարող անել։ Եթե խոստացել եք, ուրեմն արեք ու միշտ հիշեք, որ ոչ միայն դուք եք աշխատում պատվիրատուի հետ, այլև նա Ձեզ հետ։

Արագությունը կյանքի ու աշխատանքի ռիթմ


Մտածեք արագ ու առանց արգելակելու։ Եթե հանդիպում եք որևէ պատնեշի, փորձեք հաղթահարել այն, ցատկեք պատի վրայով կամ վազեք, որպեսզի հետո չվերադառնաք նույն կետին։ Արագությունն ամենակարևոր հատկանիշներից մեկն է։ Չի կարելի արագաշարժ լինել աշխատանքում, իսկ կյանքում՝ դանդաղաշարժ։
Դուք կամ արագաշարժ եք, կամ հակառակը։ Մտածեք ու գործեք արագ։

Եղեք բնական
Ինքներդ կերտեք ձեզ այնպես, որպեսզի ճանաչեն ձեզ ըստ գործողությունների, խոսքերի, փողկապի ու օծանելիքի։
Որքան լավ տպավորվեք ու հիշվեք, այնքան քիչ ստիպված կլինեք աշխատել։ Եվ վերջիվերջո բնական լինելը հիանալի է․ պետք չէ ամեն առավոտ արթնանալ ու կրել գրասենյակի աշխատակցի դիմակը։


Հետևեք newmag-ին Telegram-ում և Instagram-ում





 

Տարածել