BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

9 տարօրինակ փաստ մարդու մարմնի պաշտպանիչ մեխանիզմն

9 տարօրինակ փաստ մարդու մարմնի պաշտպանիչ մեխանիզմների մասին

Մեր օրգանիզմը պաշտպանում է մեզ 24 ժամ, շաբաթը 7 օր ամենից, ինչը  կարող է վնասել մեզ: Ահա 9 հետաքրքիր բան, որ կատարվում է մեր օրգանիզմում, իսկ մենք չգիտենք էլ՝ ինչու:
ԶԿՐՏՈՑ
Երբ մենք չափից ավելի արագ ենք ուտում, կուլ ենք տալիս սննդի մեծ կտորներ կամ լավ չենք ծամում, այն կարող է բորբոքել թափառող  նյարդը, որն անցնում է ստամոքսով, և առաջացնել զկրտոց:
ՀՈՐԱՆՋ
Մենք իրականում հորանջում ենք, որպեսզի թարմացնենք ուղեղը, երբ այն ծանրաբեռնված է:
ՓՌՇՏՈՑ
Սովորաբար փռշտում ենք, երբ քթանցքում մանրէ  կամ փոշի է ընկնում: Այդ կերպ մեր օրգանիզմն ազատվում է «աղբից»:
ՁԳՈՒՄ
Մենք չգիտակցելով ձգում ենք մեր մարմինը, որպեսզի այն նախապատրաստենք օրվա ընթացքում սպասվող ֆիզիկական գործողություններին: Ձգումը տաքացնում է մկանները, վերականգնում է արյան շրջանառությունը և առավոտից  բարելավում տրամադրությունը:
ԽՈՐԸ ՔՆԻ ՄԵՋ ԿՏՐՈՒԿ  ՋՂԱՁԳՈՒՄՆԵՐ
Նկատի ունենք այն  տարօրինակ զգացողությանը, երբ մարդը քնում է,  նրա մոտ անկման զգացողություն է առաջանում, ու անմիջապես վեր է թռնում: Այդ պահին բոլոր մկաններն այնքան են ձգվում,  որ նա կարող է ընկնել  անկողնուց:
Այս երևույթն այն  բանի արդյուքն է,  երբ մարդը խորասուզվում է քնի մեջ,   շնչառության հաճախականությունն ու  զարկերակն աստիճանաբար նվազում են, և մկանները հանգստանում են: Ուղեղն այդ գործողությունները որպես մահ է  ընկալում  և  փորձում է փրկել մարդուն՝  ջղաձգումներով:
ՃՄՐԹՎԱԾ ՄԱՇԿ
Այն փաստը, որ մատների թմբիկների մաշկը սկսում է ճմրթվել,  իրականում շատ կարևոր է: Մարմինը բախվում է խոնավության բարձր մակարդակի հետ և գիտակցում, որ շրջակա միջավայրը  խոնավ է, ինչի հետևանքով էլ  մատների մաշկը սկսում է ճմրթվել:



Կարդացեք նաև.



ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻ ԿՈՐՈՒՍՏ
Սովորաբար տեղի է ունենում մեր կյանքի տհաճ և տրավմատիկ դրվագներից հետո: Մարդու ուղեղը բառացիորեն փորձում է ջնջել այն սարսափելի բաները, որոնք տեղի են ունեցել իր հետ:
ՓՇԱՔԱՂՈՒՄ
Փշաքաղվելու հիմնական գործառույթը մաշկի ծակոտիների միջոցով  ջերմության նվազեցնում է:  Այսինքն, մարմինը ամեն ինչ անում է այնպես, որ մարդն ավելի արագ տաքանա:
ԱՐՑՈՒՆՔՆԵՐ
Բացի այն, որ արցունքները պաշտպանում են աչքի լորձաթաղանթը, երբ այնտեղ օտար մարմին է ընկնում, դրանք նաև զգացմունքային պաշտպանության գործիք են: Գիտնականները կարծում են, որ սթրեսային իրավիճակներում մարդու մարմինը ստեղծում է գրգռման նոր հզոր աղբյուր, ինչ նա զգում է այդ պահին:

bigpicture





Հետևեք newmag-ին Telegram-ում և Instagram-ում





 

Տարածել