[InterPress] 7 առողջարար մթերք, որոնք անառողջ էիք համարում
Հիշո՞ւմ եք, ժամանակին ճարպեր քիչ պարունակող սննդակարգն էր մոդայիկ: Հիմա, հակառակը` ճարպերը, կամ գոնե որոշ տեսակները, առողջարար դիետայի անբաժան մասն են: Ահա 7 մթերք, որոնք ժամանակին խորհուրդ չէին տրվում, իսկ հիմա մասնագետները պնդում են, որ առանց այս մթերքների չեք կարող ապրել:
Ավոկադո. Ջրալի, սննդարար
Ճարպային ցածր պարունակությամբ սննդակարգի ժամանակաշրջանում դիետոլոգներն ավոկադոյին թերահավատորեն էին վերաբերվում` դրանում ճարպի բարձր պարունակության պատճառով: Իհարկե, ճարպը շատ է: Բայց ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այդ ճարպը կարող է իրականում նվազեցնել ցածր խտության լիպոպրոտեինները, այսպես կոչված` վատ խոլեստերոլը:
Ավոկադոները հարուստ են վիտամիններով ու ածխաջրերով, այդ թվում ` պոտասիում, մագնեզիում, ֆոլաթթու: Ավոկադոյի մեջ նաև շատ վիտամին K, C, E, B-5 և B-6 կա: Ավոկադոն ևս մեկ առավելություն ունի` երկար ժամանակ հագեցած ես մնում:
Կարդացեք նաև.
Ինչպե՞ս վերացնել գարեջրային փորը, մարզել հետույքն ու սեքսով զբաղվել
9 տարօրինակ փաստ մարդու մարմնի պաշտպանիչ մեխանիզմների մասին
Օրական մեկ գավաթ գինին մահվան վտանգը բարձրացնում է 20 տոկոս
Ձու. Պրոտեինի ավանդական աղբյուր
Ձվի օգտագործման չափաքանակի գերազանցումը երկար ժամանակ համարվել է սրտանոթային հիվանդությունների ու խոլեստերոլի չափազանց բարձր ցուցանիշի պատճառ: Հիմա մասնագետները պնդում են, որ ձուն առողջարար հատկություններ ունի: Ամերիկյան Սրտաբանական ասոցիացիան թույլատրում է շաբաթը 4 ձու օգտագործել: Եթե ցանկանում եք ձուն ներառել շաբաթվա սննդակարգի մեջ ու այն պարբերաբար օգտագործել, ապա մասնագետը խորհուրդ է տալիս մեկ ձվի դեղնուցին խառնել 4 ձվի սպիտակուց: Դեղնուցը պարունակում է մարդուն անհրաժեշտ բոլոր վիտամինները, ներառյալ ֆոլաթթոu, D և B-12 վիտամինները:
Կարտոֆիլ. Ուղեղի ու մկանների համար
Ճարպային ցածր պարունակությամբ սննդակարգի կողմնակիցները խորհուրդ էին տալիս սննդակարգից բացառել բանջարեղենի ու մրգի որոշ տեսակներ` դրանցում շաքարի ու օսլայի բարձր պարունակության պատճառով: Սակայն կարտոֆիլն այդ արգելքին արժանի չէ: Կարտոֆիլը բանանից երկու անգամ շատ ածխաջրեր է պարունակում: Այն նաև չի պարունակում ճարպ ու խոլեստերոլ: Կարող եք վայելել այն ոչ տապակած տարբերակով:
Շարունակությունը՝ InterPress.am-ում
Հետևեք newmag-ին Telegram-ում և Instagram-ում