BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

HR մենեջեր` կանացի մասնագիտությո՞ւն, թե՞ կարիերայի

HR մենեջեր` կանացի մասնագիտությո՞ւն, թե՞ կարիերայի գագաթնակետ

Grant Thornton ընկերության տվյալով` 2017 թ. ամբողջ աշխարհում HR-մենեջերների պաշտոնների 23% կանանց ձեռքերում էր: Russell Reynolds Associates հետազոտությունն էլ փաստում է, որ ամերիկյան խոշորագույն ընկերություններից 60%-ում կադրերի բաժինների տնօրենները կանայք են, ընդ որում այդ պաշտոնի մարդիկ ամենաքիչն են աճում մինչև ընկերությունների տնօրեններ:
Մեր գնահատմամբ` Հայաստանում, նաև Ռուսաստանում ընկերությունների կադրերի պատասխաստանատուների 80%-ն են կանայք: Նրանք, որպես կանոն, ունեն հումանիտար կրթություն, երբեմն մաթեմատիկական, տնտեսագիտական կամ տեխնիկական, նախկինում աշխատել են ադմինիստրատիվ բաժիններում: Վիճակագրությունը գրեթե նույնն է նաև Եվրոպայում և ԱՄՆ-ում, որտեղ HR-շուկայում կին ղեկավար է 60%-ը:

Վիճակագրությունը գրեթե նույնն է նաև Եվրոպայում և ԱՄՆ-ում, որտեղ HR-շուկայում կին ղեկավար է 60%-ը:

Իհարկե, պետական խոշոր ընկերություններում HR-բաժինների տնօրենների պաշտոնում տղամարդկանց միջինում կարելի է ավելի հաճախ հանդիպել, քան շուկայում: Բացատրվում է հետևյալով.  բացի կադրային քաղաքականությունից տղամարդիկ զբաղվում են նաև GR-ով, այսինքն նրանք պատասխանատու են նաև պետական այլ կառույցների հետ հարաբերությունների ձևավորման գործում, երբեմն նույնիսկ որոշ քաղաքական հարցերի պատասխանատու են:


Կարդացեք նաև.



Կին HR-մենեջերները երբեմն հիմնում են սեփական խորհրդատվական ընկերությունը: Բայց սա Հայաստանում հազվադեպ կարելի է հանդիպել, մատների վրա կարելի է հաշվել այդպիսի կանանց:
Ընդհանուր միտումը մնում է անփոփոխ.  ընկերությունների առաջին դեմքերի դերում սեփականատերերը նախընտրում են տեսնել տղամարդկանց, հատկապես նրանց, ովքեր «աճել են» կոմերցիայի, գործառնական, ֆինանսական բաժիններում, քանի-որ այդ դեպքում նրանք ունակ են ճիշտ գնահատել ռիսկերը և ռազմավարական քայլերը, նաև առավել արդյունավետ են զարգացնում բիզնեսը արագ փոփոխվող պայմաններում:
Ընկերությունների առաջին դեմքերի դերում սեփականատերերը նախընտրում են տեսնել տղամարդկանց:

Իսկ ահա միջին կադրերի բաժինը հազվադեպ է ընկալվում որպես լիարժեք բիզնես-գործընկեր, այն ավելի շատ համարվում է back-office–ային բաժանմունք, եթե, իհարկե,  լրջորեն չի զբաղվում կադրերի կարիերայի աճի հնարավորություններով, նաև բոնուսային համակարգերի մշակմամբ ու ներդրմամբ:

FORBES

Տարածել