Միզիր գովազդի վրա․ Ինչո՞ւ է IKEA-ն որոշել նման առաջարկ անել կանանց
«Եթե միզեք այս հայտարարության վրա, ապա այն կարող է փոխել ձեր կյանքը»: Ահա այսպիսի սլոգանով է ներկայացված գովազդը, որի տակ մանկական օրորոց է պատկերված իր գնով, իսկ ամենաներքևում` այն հատվածն է, որի վրա պետք է միզել:
Եթե կինը հղի է, ապա հին գնի հատվածում կհայտնվի նոր` զեղչված գինը: Այսպիսով կինը միաժամանակ կարող է և՛ հաստատել իր ենթադրությունները հավանական հղիության վերաբերյալ, և՛ ձեռք բերել համապատասխան գույքը` զեղչով:
Եվ որ ամենակարևորն է, թեստն անցած կանայք պետք է ներկայացնեն ամսագրի ակտիվացրած էջը IKEA-ի դրամարկղ:
Այս գովազդը մշակել է Åkestam Holst կրեատիվ գործակալությունը, որը մտնում է The North Alliance հոլդինգի մեջ: Այնտեղ իրենց կատարած աշխատանքով հպարտանում են: Ընկերությունը հայտարարել է, որ նախագծի շնորհիվ կարելի է բարելավել բժշկական ախտորոշումը:
[embed]https://www.youtube.com/watch?v=Bxthg0cd5gI[/embed]
Կարդա նաև
Ինքնուրույն մտածողների փակ համայնք/ Newmag-ի ղեկավարը ներկայացրեց Signature Club-ը (տեսանյութ)
Newmag հրատարակչությունն Արմենիա Հ/Ը «Բարի լույս» ծրագրում ներկայացրեց երկու նոր գիրք (տեսանյութ)
104 տարեկանում կյանքից հեռացավ ԱՄՆ ամենաբարձր պետական պաշտոնը զբաղեցրած ամերիկահայ Փոլ Իգնեշիուսը
Bonjour, Littérature! Կայացավ Francofest միջազգային գրքի երրորդ փառատոնը (լուսանկարներ)