BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Երդմնակալության արարողություն. ավանդույթ և զավեշտն

Երդմնակալության արարողություն. ավանդույթ և զավեշտներ

Երդում տված առաջին նախագահը Ջորջ Վաշինգտոնն էր, արարողությունն էլ կայացել էր 1789 թվականի ապրիլի 30-ին Նյու Յորքում (Վաշինգտոն քաղաքը դեռ գոյություն չուներ): 1937 թվականից ԱՄՆ նախագահական երդմնակալության համար ֆիքսվել է հատուկ օր՝ յուրաքանչյուր ընտրությունից հետո առաջիկա հունվարի 20-ը: Որպես երդմնակալության ավանդույթի հայրենիք՝ ԱՄՆ-ն արարողություններին տեղի ունեցած զավեշտալի դեպքերով ամենահարուստն է: Այսպես, Ջորջ Վաշինգտոնի երդմնակալության ժամանակ նվագախումբը սովորության համաձայն նվագել է Մեծ Բրիտանիայի օրհներգը: 1841 թվականին նորընտիր նախագահ Ուիլիամ Հարիսոնի երդմնակալության ելույթը տևել է 2 ժամ, սաստիկ ցրտի պայմաններում: Նախագահը մրսել, հիվանդացել և մեկ ամիս անց մահացել է:

Նախագահը մրսել, հիվանդացել և մեկ ամիս անց մահացել է:

Բայց ամենատարօրինակը Աբրահամ Լինքոլնի երդմնակալությունն էր: Նա սխալվել և սկսել է անձամբ բարևել բոլոր հավաքվածներին: Լինքոլնը սեղմել է 6 հազար ձեռք, իսկ երբ հասել է երդմնակալության բուն արարողությանը, պարզվել է, որ փոխնախագահ Էնդրյու Ջոնսոնը հարբած է և ոտքերի վրա կանգնել չի կարողանում:


Կարդացեք նաև․



Ֆրանսիայում նախագահական երդմնակալությունն առանձնանում է նրանով, որ երկրի հեռացող ղեկավարը պարզապես փոխանցում է կարևորագույն փաստաթղթերը, միջուկային ճամպրուկը և դուրս գալիս Ելիսեյան պալատից որպես շարքային քաղաքացի ու հաջորդող միջոցառումներին այլևս չի մասնակցում: Պաշտոնի փոխանցման արարողությունն առանձնանում է նրանով, որ նախագահին շնորհվում է Պատվավոր լեգիոնի օրդենի գերագույն մագիստրոսի կոչումը: Նախագահն ի պաշտոնե համարվում են օրդենի ղեկավարը: Չեխիայում գործում է անհավանական կարգ: Եթե ընտրված նախագահը գեթ մեկ բառ սխալ արտաբերի, ընտրությունները կարող են համարել անվավեր:
Չեխիայում գործում է անհավանական կարգ: Եթե ընտրված նախագահը գեթ մեկ բառ սխալ արտաբերի, ընտրությունները կարող են համարել անվավեր:

Աֆրիկյան ավանդույթն էլ առանձնանում է մշակութային արարողություններով: Պարեր, հրավառություն, ընտրված նախագահի բոցաշունչ ելույթ և այլն: Սկանդալներից խուսափել չի հաջողվում: Անցած տարի, օրինակ, Գանայի նորընտիր նախագահը պարզապես միացրել էր 1993 թվականի Բիլ Քլինթոնի և 2001 թվականի Ջորջ Բուշի երդման տեքստերը և ընթերցել դրանք որպես աֆրիկյան պետության  նախագահ:



Հետևեք newmag-ին Telegram-ում և Instagram-ում։





 

Տարածել