ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

Ծխելու և չծխելու արանքում. անսպասելի միջանկյալ լու

Ծխելու և չծխելու արանքում. անսպասելի միջանկյալ լուծում նոր որակով

Անցած շաբաթ հանրային քննարկման դրվեց ծխախոտային արտադրատեսակների օգտագործման բացասական ազդեցության նվազեցման և կանխարգելման մասին նախագիծը, որին բուռն արձագանքեց հասարակությունը: Մի մասի համար նախատեսված տուգանքի դրույքաչափերը չափազանց խիստ են, մյուս մասը կարծում է, որ հենց բարձր տուգանքները կարող են ստիպել քաղաքացիներին օրենքը հարգել:
Իրականում ծխելու դեմ պայքարի օրինագծի մշակումը վաղուց է հասունացել: 2004 թ-ի հոկտեմբերի 12-ին Հայաստանի ԱԺ-ը վավերացրեց Առողջապահության համաշխարհային կազմակերպության` ծխելու դեմ պայքարի շրջանակային կոնվենցիան: Ի տարբերություն զարգացած երկրների, Հայաստանում ծխելու դեմ պայքարի որեւէ ռազմավարություն մինչեւ հիմա չի գործել, ծխում են ամենուր` տանը, փողոցում, մեքենայում, երթուղայիններում: Ամենաթողությունն ու ծխախոտի հասանելիությունը ու ցածր գինը բերել են նրան, որ Հայաստանում ծխողների քանակը տագնապալի ցուցանիշների է հասնում:

5 փաստ Հայաստանում ծխողների մասին



  • Հայաստանում 16 տարեկանից բարձր տղամարդկանց 53%-ը կանոնավոր ծխողներ են

  • 25-ից 30 տարեկան տղամարդկանց 60%-ը ծխում են:

  • Երեւանում ծխում են կանանց 7-8%-ը:

  • 17-ամյա դեռահասների 26%-ը կանոնավոր ծխող է:

  • Դեռահասների 11%-ը փորձել է ծխել առնվազն մեկ անգամ:


Սրանք իսկապես սարսափելի ցուցանիշներ են՝ հաշվի առնելով այս սովորության վտանգավոր հետեւանքները: Հետազոտությունները ցույց են տալիս, որ Հայաստանում ամեն տարի գրանցվում է սրտանոթային հիվանդությունների գրեթե 55.000 նոր դեպք: Բացի այդ` ամեն տարի գրանցվում է թոքերի քաղցկեղի միջինում 1300-1500 նոր դեպք: Հիվանդների 90%-ը ծխող են:
Ծխելու դեմ պայքարի գործողությունները պետք է լինեն համալիր, որովհետեւ խիստ օրենսդրությունը ամենեւին էլ չի նշանակում հարցի լուծում: Հիշելով ոչ վաղ անցյալը՝  Հունաստանում չնախատեսված վայրերում ծխելու համար դեռ 2010-ին սահմանվեցին բավականին բարձր տուգանքներ, սակայն վերջին 3 տարվա ընթացքում տուգանքների բյուջեն զրոյական է: Այսինքն` ակնհայտորեն օրենքը չի գործում:
Իրականում ծխելու դեմ կտրուկ քայլեր ձեռնարկելը դեռեւս երաշխիք չէ, որ ծխողների քանակը նույն կտրուկ կնվազի: Ծխողը կծխի, անկախ նրանից արգելված է սրճարարանում, կանգառում, թե վերելակում: Անկախ նրանից ծխախոտը որքան կթանկանա, տուփի վրա թոքի քաղցկեղի, թե իմպոտենցիայի նկար կլինի: Անգամ Առողջապահության Համաշխարհային կազմակերպության գնահատականով 2025 թվականին աշխարհում լինելու է մեկ միլիարդից ավելի ծխող՝ հակառակ օրենսդրական կարգավորումներին, սահմանափակումներին ու տուգանքներին։
Հենց այդ պատճառով` ծխախոտի արտադրությամբ զբաղվող համաշխարհային հսկաները, իրենք իսկ գիտակցելով ծխելու դեմ պայքարի այլընտրանքային և աջակցող միջոցների անհրաժեշտությունն ու հասարակական պահանջը, մշակում են այլընտրանքային արտադրանք այն ծխողների համար, ովքեր չեն ցանկանում թողնել։ Խոսքը էլեկտրոնային ծխախոտի, սնուսի, վերջերս Հայաստանում շատ հանդիպող այքոսի մասին է, որոնց ստեղծման համար ընկերությունները միլիարդավոր դոլարներ են ծախսում:  

5 փաստ IQOS-ի մասին



  • IQOS-ում թութունը չի այրվում, այն տաքանում է, հետևաբար՝ մթնոլորտ արտազատվում է ոչ թե ծուխ, այլ գոլորշի։

  • IQOS-ի դեպքում չկա ծուխ, այսինքն՝ բացակայում է պասիվ ծխող հասկացությունը։

  • IQOS-ը ավանդական ծխախոտի համեմատ միջինում 90-95 տոկոսով քիչ վնասակար նյութեր է արտազատում շրջակա միջավայր։

  • IQOS օգտագործողների 72%-ը դադարել են առհասարակ ծխել։

  • Ամեն օր աշխարհում 8000 ծխող ամբողջությամբ անցնում է IQOS-ի։


Բանից պարզվում է՝ ի տարբերություն ավանդական ծխախոտի, որը այրվում է 800°C ջերմաստիճանում, IQOS-ում ծխախոտը չի այրվում` տաքանում է, մինչեւ 350°C : Չկա կրակ, ծուխ ու մոխիր: Այսինքն` IQOS-ում ծխախոտը չի այրվում, տաքանում է էլեկտրական սպիրալի միջոցով: Սա հնարավորություն է տալիս միջինում 90-95 տոկոսով նվազեցնել թունավոր նյութերի արտազատումը:Բացի այդ` IQOS-ն օգտագործելիս ծուխ չի առաջանում, հետեւաբար այն չի անհանգստացնում ծխողների կողքին գտնվող մարդկանց: Այն աշխատում է նիկոտին պարունակող գոլորշիով, թողնելով տաքացած ծխախոտի իրական համը:
[embed]https://www.youtube.com/watch?v=JjOpPqdL_VE[/embed]
Աշխարհի շատ երկրներ արդեն իսկ լայնորեն օգտագործում են այլընտրանքային ապրանքները ծխի դեմ պայքարի իրենց քաղաքականության մեջ (Մեծ Բրիտանիա, Նոր Զելանդիա և այլն)։ Գուցե օրենսդրական արգելքների ու միջին ամսական աշխատավարձը անգամներ գերազանցող տույժերի կողքին ակտիվ ծխողին նաև ա՞յս այլընտրանքները առաջարկվեն՝ չարյաց փոքրագույն ընտրելու սկզբունքով։ Ծխի դեմ պայքար՝ լավ է, ազգանվեր է։ Բայց, հայերին հատուկ աբսոլյուտիզմը մի կողմ դնելով, գուցե հասկանա՞նք, որ ամեն ինչ քայլ առ քայլ պետք է լինի, հակառակ դեպքում չոր արգելքն ավելի վատ արդյունքների կարող է տանել։

Տարածել