[interPress] Էքսկլյուզիվ. Իրանը պատրաստ է բանակցություններին, եթե Թրամփը փոխի դիրքորոշումը
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը՝ բարձրաստիճան դիվանագետը, USA Today-ին տված էքսկլյուզիվ հարցազրույցի ժամանակ ասել է, որ իր կառավարությունը հաշվի կառնի դիվանագիտությունը, եթե Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ գործարքի հարցում «արդյունավետ երկխոսության» հիմքեր լինեն:
«Բանակցություններ սկսելու համար ոչ թե փոխադարձ վստահություն է պահանջվում, այլ՝ փոխադարձ հարգանք», – ասել է Զարիֆը 45-րոպեանոց հարցազրույցում:
Իրանի նախագահ Հասան Ռոհանին օգոստոսին պետական հեռուստաընկերության եթերում հայտարարել է, որ ցանկանում է հանդիպել Թրամփի հետ գործարքի խափանման հարցով, սակայն Ռոհանին կասկածի տակ է դրել Թրամփի «անկեղծությունը» ցանկացած տեսական բանակցություններում: ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդական Ջոն Բոլթոնը անտեսել է Ռոհանիի մեկնաբանությունները՝ այն ընդունելով քարոզչություն: Միացյալ Նահանգներն ու Իրանը դադարեցրին բոլոր դիվանագիտական շփումները, երբ Թրամփը որոշեց դուրս գալ պայմանագրից:
Շարունակությունը՝ InterPress.am–ում
Հետևեք newmag-ին Telegram–ում և Instagram–ում
Կարդա նաև
Francofest 2026-ին ընդառաջ Հայաստան ժամանած երեք միջազգային հեղինակները հանդիպել են լրագրողներին (լուսանկարներ)
Francofest 2026. Ֆրանսիական գրականության և մշակույթի մեծ տոնը Երևանում (տեսանյութ)
Ֆրանսիական գրքի ու գրականության՝ Francofest 2026-ի գլխավոր բույրն ապահովել է Hermitage-ը
Մեծ համագործակցությունները սովորաբար սկսվում են հենց վստահությունից. Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյան