BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Քեմալ Յալչըն. «Ներողություն եմ խնդրում նաև նրա համ

Քեմալ Յալչըն. «Ներողություն եմ խնդրում նաև նրա համար, որ թուրքիան դեռ ստում է»

Նախ արգելում էին, ոչնչացնում, ապա դառնում էին թուրքական գրախանութների բեսթսելլերները. նրա գրքերում զոհերի և փրկվածների բացառիկ պատմություններն են, որ փնտրում ու գտնում էր Արևմտյան Հայաստանում: 
1.5 միլիոն թիվը միանգամից հակազդեցություն է առաջացնում: Ցեղասպանության մասին երբեք չլսած թուրքերի սրտին հասնելու համար պետք է պատմել մարդկային պատմություններ: Սա Յալչընի գրական ու քաղաքական սկզբունքն է, որովհետև սա այն ձևն է, որով իր սրտին են հասել:
«Երբ սկսեցի հետազոտություններս, մտածում էի գտնել փրկվածների և փրկել նրանց պատմությունները: Իմ հերոսներից շատերը հիմա ողջ չեն: Ես պատմում եմ առանձին մարդկանց մասին: Հատկապես կանանց ու աղջիկների, որոնց առևանգել են քրդերը, ալևիները, մյուսները և որոնց գտել եմ Թուրքիայի արևելքում»,-պատմում է Քեմալ Յալչընը:
[caption id="" align="aligncenter" width="500"]Որոնումները սկսել է 30 տարի առաջ: Գտել` սարսափելի պատմություններ ծպտյալ հայերի, կանանց, որոնց բռնի ամուսնացրել էին քրդերի, ալևիների, թուրքերի հետ: Տասնամյակներ անց էլ նրանք վախենում էին խոստովանել, նույնիսկ իրենց երեխաներին ու թոռներին, որ հայ են:
«Այդ հայ կանանց հետ պատահած սարսափների որոշ մանրամասներ չեմ գրել: եթե գրեի, իրար երեսի պարզապես չէինք կարողանա նայել: Հայերի և թուրքերի հաշտվելու հնարավարությունը կհավասարվեր զրոյի: Դա այնքան ահռելի ցավ է, որը գրիչը չէր փոխանցի, եթե նույնիսկ փորձեի»,-ասում է գրողը:
Մեկ դար անց Թուրքիայում վախենում են, հնարավոր է` ավելի շատ, և ոչ միայն հայերը: Քաղաքական հալածանքների պատճառով Թուրքիայից հեռացած, Գերմանիայում հաստատված գրողը չի պատրաստվում լռել:
«1915-ի ցեղասպանության համար Թուրքիան դեռ պատասխան չի տվել: մեր գործը բարդ է, բայց պետք է կարողանանք շարունակել: եթե Թուրքիան ընդուներ, առերեսվեր, հիմա սիրիայի և իրաքի շուկաներում եզդի կանանց չէին վաճառի: ես ներողություն եմ խնդրում ոչ միայն ցեղասպանության, այլև նրա համար, որ թուրքական պետությունը դեռ ստում է»,-ասում է Քեմալ Յալչընը:
Յալչընի ցավն ու ներողությունը բացառիկ են: յն օրերին մահմեդական իմամներն քարոզում էին` դրախտ կընկնի նա, ով 7 հայ սպանի: Հիմա` հայերից ներողություն է խնդրում իմամի թոռ Յալչընը, որը ոտքի տակ է տվել Արարատի մյուս կողմն ու տեսել, որ Արարատը հայերին և թուրքերին բաժանող լեռ չէ:



Հետևեք newmag-ին Telegram-ում և Instagram-ում





 

Տարածել