BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

5 նշան, որ հոգնել եք կյանքից

5 նշան, որ հոգնել եք կյանքից

1․ Դուք անգլերեն չգիտեք
Օտար լեզուն մեծ հնարավորություններ է բացում և անգլերենը լիդերի դերում է։ Այն ոչ միայն օգնում է ճանապարհորդությունների ժամանակ, այլև՝ տարբերի հացերի պատասխանները գտնելիս։
Անգլերենը կօգնի գադջեթների կարգավորումները հասկանալու համար, դիտել ֆիլմեր օրիգինալով և բաց չեք թողնի դերասանական խաղի մանրամասները։ Կօգնի ինտերնետ-խանութներում գնումներ կատարել, անվճար գործուղումների կարող եք գնալ և կարդալ մասնագիտական գրականություն՝ չսպասելով թարգմանությանը։
2․ Չեք հետևում ֆինանսներին
Նույնիսկ գումարի հանդեպ փիլիսոփայական վերաբերմունքը թույլ չի տա ժխտել, որ հենց դա է անվտանգության և վաղվա օրվան վստահությամբ նայելու հույս տալիս։ Եվ ֆինանսական կարգապահությունը նյութական կայունության կարևոր պայման է։
Եթե ծանոթ չեք նոր խարդախությունների սխեմաներին, ապա ռիսկային գոտում եք։ Չցանկանալով հասկանալ, թե ինչպես է աշխատում հարկային համակարգը, անհնարին է հարկային արտոնություններ ստանալը։ Ֆինանսական գործընթացներում սխալ կողմնորոշմամբ դժվար է պահպանել գումար և նվազեցնել ծախսերը։
3․ Դուք չեք օգտվում նոր տեխնոլոգիաներից
Մեկ այլ բան է, երբ ծանոթացել եք տեխնիկական գործընթացների նոր հաջողություններին և որոշել եք, որ թղթե գիրք կարդալն ավելի հաճելի է, քան էլեկտրոնային սարքերից տեքստն ընկալելը։ Եվ լրիվ այլ բան է, եթե պարզապես չեք ցանկանում իմանալ, թե ինչ նորույթ են առաջարկում ծրագրավորողները։

 Տեխնոլոգիաները կյանքը հեշտացնելու համար են։

Պարտադիր չէ նոր սարք թողարկվելուց հետո այն միանգամից գնել։ Բայց եթե դուք բանկում հերթ եք կանգնել, որպեսզի վճարեք կոմունալները՝ տանը երեք վայրկյանում անելու փոխարեն, նշանակում է, որ ձեզ հետ ինչ-որ բան այն չէ։


Կարդացեք նաև․



4․ Օգտագործում եք պարզ գաղտնաբառեր
Երբ անձնական էլեկտրոնային փոստը օգտագործվել է հիմնականում զվարճալի նկարներ ուղարկելու և կասկածելի ֆորումներում գրանցվելու համար, հաշիվ կոտրելը տխուր բան էր, բայց անկարևոր իրադարձություն։ Հիմա տվյալների արժեքը մեծացել է, և անթույլատրելի է չգիտակցելը։
Հիմա տվյալների արժեքը մեծացել է, և անթույլատրելի է չգիտակցելը։

Եթե ձեր գաղտնաբառը մինչև հիմա «password» կամ «qwerty» է, և չի պարունակում մեծատառ և թիվ, ապա վտանգի տակ է ձեր էջը։ Չարամիտները կարող են նամակագրությունների միջոցով հասնել մինչև ձեր զրուցակիցների անձնական տվյալներին կամ նրանց ձեր անունից ներգրավել խարդախությունների մեջ։
5․ Հավատում եք այն ամենին, ինչ ասում են լուրերով
Լավ լրագրողը նյութը հրապարակելուց առաջ պետք է այն ստուգի մի քանի աղբյուրներով։ Այդպիսի ճանապարհ պետք է անցնի նաև ընթերցողը։ Իրավիճակը տարբեր անկյուններից ուսումնասիրելու համար պետք է ընտրել մի քանի լրատվամիջոց։ Միջազգային իրադարձությունների դեպքում պետք է կարդալ արտասահմանյան հրապարակումները։
Դիրքը, երբ կարդում եք միայն այն լրատվամիջոցները, որոնք ավելի եք սիրում, հարմար է, բայց միքիչ «ջայլամավարի»։ Այդպես կարող եք երկար ժամանակ չնկատել մի բան, որն արդեն բոլորը նկատել են և գիտեն։

LIFEHACKER






  Հետևեք newmag-ին  Telegram-ում և  Instagram-ում։





 

Տարածել